Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Նավթի գինը. նոր պայթյուն` Իրան-Սաուդյան Արաբիա տեսքով

Աշխարհը հազիվ էր իր ուշադրությունը շեղել ռուս-թուրքական հակամարտությունից և դրա հնարավոր լուծումներից, երբ միջազգային երկնակամարում ճայթեց նոր հակասություն` Իրան-Սաուդյան Արաբիա տեսքով: Սակայն, եթե անկեղծ լինենք, ապա այս հակասությունն այդքան էլ նոր չէ: Այն գոնե ունեցել է տարբեր զարգացումներ վերջին 40 տարվա ընթացքում: Խնդիրն ունի մի քանի ասպեկտներ` քաղաքական, տնտեսական, քաղաքակրթական: Գանք վերջից:

 Գաղտնիք չէ, որ Սաուդյան Արաբիան դավանաբանական առումով իսլամի սուննի ուղղության հետևորդ է, Իրանը` շիա: Եթե քրիստոնեական աշխարհում այս վեճը վաղուց լուծվել է և կաթոլիկները, ուղղափառները, առաքելականները, անգլիկանները կամ բողոքականները գտել են խաղաղ գոյակցության բանաձևը և առաջացած ցանկացած նոր ուղղություն պարզապես համարում են աղանդ և դրանով հարցը փակում, ապա նույնը չի կարելի ասել իսլամական աշխարհի մասին, որն այժմ իրական քաոսային վիճակում է և, անկախ ցանկացած մեկնաբանությունից, էական դեր է խաղում նաև կրոնական ասպեկտը, քանի որ մարդկանց համար այն նախ և առաջ կենսաձև է: Մի կողմից ունենք հազարամյակների պատմություն և մշակույթ ստեղծած Իրան, որն ավանդույթի ուժով համարվում է նաև համաշխարհային քաղաքակրթության հիմքերից մեկը, հակառակ կողմում ունենք իսլամական տերմինաբանությամբ ասած «ջահիլիայի» մեջ գտնվող Սաուդյան Արաբիա, որը որպես գործոն հանդես է գալիս վերջին մի քանի տասնամյակում, այն էլ՝ միայն նավթային դոլարների վրա հիմնված: Իսկ այն հանգամանքը, որ այն մշտապես դիտարկվել է ԱՄՆ դաշնակից կամ կցորդ, թուլացնում է նրա դիրքերը իսլամական աշխարհում:

 Ընդհանրապես, եթե հավատանք հայտնի ամերիկացի Սամյուել Հանթինգթոնին, ապա իսլամական աշխարհն ունի չորս հիմնասյուն` աշխարհիկ Թուրքիա, որի գործերն այնքան էլ հաջող չեն, ամենախիտ իսլամական բնակչությամբ Ինդոնեզիա, որն առանձնապես հավակնություններ չի ներկայացնում, արաբական աշխարհ, որտեղ թվում է, թե հակասություններն ավելի շատ են, քան աշխարհում ընդհանրապես և շիիթական Իրան, որը միջուկային բանավեճը հաղթահարելուց հետո դուրս է գալիս տնտեսական բարդ իրավիճակից և հանդես է գալու նոր հավակնություններով:

 Տնտեսական համակարգում այս երկու երկրների մրցակցությունը ներառում է մի շարք ոլորտներ, որոնցից կարևորը նավթն է: Երկուսն էլ իրենց պատվավոր տեղն են զբաղեցնում նավթ արտահանողների առաջին տասնյակում: Եթե Սաուդյան Արաբիան հույս ուներ, որ նավթի համաշխարհային գների անկման արդյունքում իր վաղեմի մրցակիցը կհայտնվի տնտեսական կոլապսի մեջ, ապա, մեղմ ասած, այդ հույսերը չարդարացան, այլ հակառակը: Սաուդյան Արաբիան ավելի շատ է տուժում այդ վիճակից: Այստեղ չենք կարող հաշվի չառնել նաև այն հանգամանքը, որ Իրանում ինչ-որ չափով օբյեկտիվ է նաև բարիքի հասարակական բաժանումը, իսկ Սաուդյան Արաբիայում միլիարդները հիմնականում կենտրոնացած են թագավորական ընտանիքի և դրա մտերիմների շուրջ: Կոնֆլիկտի սրացման դեպքում անգամ, երբ հասարակության մեջ հաղթահարվում է սունիթական մոլեռանդությունը, ապա լայն առումով հասարակությունն այլ ստիմուլ չունի:

 Քաղաքական մասով այս հակազդեցությունը նոր չէ: Երկուսն էլ էական գործոն են եղել Մերձավոր արևելքում և Պարսից ծոցի հատվածում: Երկուսն էլ միշտ փորձել են հեգեմոնիա հաստատել այդ տարածքներում: Անցնող տարիների ընթացքում, հատկապես Իրանում, հեղափոխությունից հետո, երբ երկիրը մտավ հակադրության մեջ «զավթիչ» Արևմուտքի հետ բոլոր առումներով, շահեց իսլամական աշխարհի շատ մոլեռանդների թեկուզ և թաքնված համակրանքը, երբ Սաուդիան Արաբիան գործեց ուղիղ հակառակ մոդելով` կիսելով նավթադոլարներն ամերիկյան տարբեր կազմակերպությունների հետ և նրանց տալով հնարավորություններ: Պատահական չէ այն հանգամանքը, ինչպես փաստում է Մայքլ Մուրն իր «9/11 Ֆարենհեյթով կամ դեմոկրատիայի եռման աստիճան ֆիլմում», Բուշ Ավագը և Բեն Լադենի ավագ եղբայրն ունեին համատեղ մի քանի նավթային ընկերություններ, որոնք գործունեություն էին ծավալում նաև Սաուդյան Արաբիայում: Քաղաքական հակազդեցությունն այս երկու երկրների մեջ սրվեց նաև սիրիական ճգնաժամի պայմաններում, երբ Իրանն անթաքույց ֆինանսական միջոցներով, վարձու զորքով և պարզապես զենքով աջակցում է Ասադին, իսկ Էր-Ռիադը հակառակը` Ասադի ընդդիմադիրներին: Ու այս ֆոնին երկուսի հակասություններն ավելի են սրվում:

 Կարևոր էր նաև միջազգային հանրության արձագանքն այս հարցի շուրջ, երբ բոլորն հանդես եկան խնդիրը խաղաղ կարգավորելու դիտանկյունից (այստեղ չենք անդրադառնա Սուդանի նման երկրների արձագանքին, քանզի դա առնվազն անլուրջ է): Առաջնային էր, իհարկե, ԱՄՆ արձագանքը, որն ինչպես միշտ «դեմոկրատիա» ասված դեմագոգիկ հասկացությունն օգտագործեց ի նպաստ իր շահերի և պարզ հասկացրեց դաշնակցին, որ իր վրա հույս չդնի: Սա, իհարկե, թևաթափ արեց Էր-Ռիադին և նախնական ագրեսիան թուլացավ: Խնդրին խառնվեց անգամ Ճապոնիան, որը սովորաբար զուսպ է նման հարցերում: Սա շատ պարզ է և հասկանալի, քանի որ նոր կոնֆլիկտի ծագումը Մերձավոր արևելքում, այն էլ այսպիսի խաղացողների մասնակցությամբ, կարող է բերել անվերահսկելի իրավիճակի, ինչն այսօր ոչ ոքի ձեռնտու չէ, թերևս բացի «Իսլամական պետությունից«: Ընդհանրապես ԱՄՆ-ն, բացի երկու համաշխարհային պատերազմներից, երբեք երրորդի կողմերի միջև տեղի ունեցող կոնֆլիկտներում ուղղակի ռազմական ուժ չի գործադրում, ինչպես դա տեղի ունեցավ ռուս-վրացական, ռուս-ուկրաինական և շատ այլ հակամարտությունների դեպքում: Այս ֆոնին լուրջ սրացում պետք չէ անգամ սպասել:

 Լայնամասշտամբ ռազմական գործողություններն այս փուլում կարող ենք բացառել, եթե անգամ լինեն կրակոցներ, ապա շատ ավելի շատ կլինեն հիստերիկ ջղաձգումները, փոխադարձ վիրավորանքները, քան կրակոցները:

Հ. Գ. Չենք բացառում նաև, որ կողմերը գիտակցված են գնում այս կոնֆլիկտի սրմանը, քանի որ սրումից անմիջապես հետո նավթի գների աճ նկատվեց, իսկ այն ձեռնտու է երկու կողմերին:

Վահրամ Թոքմաջյան

Orer.am, վերլուծաբան

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников