Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Գազի ներքին սակագինը մտացածին է, կան կամայականություններ, որոնք ապացուցելու համար ես պատրաստ եմ մինչև Ստրասբուրգ գնալ. Է. Սահակյան

Գազի ներքին սակագները կամայական սկզբունքով են սահմանվել, որոնք իրականում որևէ հիմք չունեն, Orer.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ գազի հարցերով զբաղվող ժամանակավոր հանձնաժողովի էներգետիկ-փորձագետ Էմիլ Սահակյանը:

Պարզվում է, որ մեր սպառողներին մատակարարվող «գազի սակագին» ասվածը բավականին փչած թիվ է, քանի որ չնայած նշված գինը ստանալու «հիմնավորումները» ներկայացված են, բայց այն իրականությունից բավականին հեռու հաշվարկ է: Էներգետիկ-փորձագետի կարծիքով՝ գազի գնի վերանայման հարցով ռուսական կողմին դիմելու կառավարության քայլը մարտավարական տեսանկյունից ճիշտ քայլ է, բայց իր համար հասկանալի չէ, թե կառավարությունը 2014-ի ԱԺ-ում կազմավորված գազի հարցերով զբաղվող ժամանակավոր հանձնաժողովի կողմից ուսումնասիրությունը թղթի վրա թողելը անտեղյակությա՞ն հետևանք է, թե՞ խորամանկության:

«Հանձնաժողովը մանրամասնորեն ուսումնասիրեց գազի գնագոյացման և այլ հարցեր և եզրակացություն ներկայացրեց, որը հանրությանը ներկայացվեց 2015-ի ԱԺ-ի նիստերից մեկի ժամանակ, բայց այդ 80 էջանոց եզրակացությունը մնաց օդում: Մոտավորապես 30 մարդ աշխատել է այդ փաստաթղթի վրա, որտեղ շատ պարզ ներկայացված է, թե ինչ հնարավորություններ կան գազի գինն իջեցնելու համար: Իսկ որ գազի գինը Հայաստանում կարելի է իջեցնել, անձամբ ես 100 տոկոսով համոզված եմ»,- ասում է փորձագետը:

Ստացվում է, որ հանձնաժողովի կողմից իրականացված ոչ միայն ամիսների աշխատանքն է ջուրը թափվել, այլև փորձագետներին վճարված գումարները, քանի որ մեր կառավարությունը դրանից մինչ օրս որևէ օգուտ չի քաղել:

«Ճիշտն ասած՝ մեր վարչապետին կամ ԱԺ նախագահին խորհուրդ կտայի՝ գոնե մեկ անգամ կարդալ այն, քանի որ այնտեղ բոլոր ուղղությունները գրված են և թող վարչապետը կամ որևէ այլ պաշտոնյա  հարց ուղղի «Գազպրոմ Արմենիային» և ոլորտի պատասխանատուներին, թե այդ ուղղությամբ ինչ է արվել մինչ օրս»,- ասում է Է. Սահակյանը:

Այս կարևորագույն փաստաթուղթն աչքաթող անելը ամենայն հավանականությամբ ոչ թե անտեղյակության, այլ ցանկության բացակայության հետևանք կարող է լինել, քանի որ զրոյական տնտեսություն ունեցող երկրում տնտեսության զարգացում երազող կառավարությունը պետք էմ որ ավելի շահագրգիռ լիներ ու սեփական ժողովրդի շահերով առաջնորդվեր, ոչ թե շարունակեր ջուր լցնել սակագին փչող կառույցների ջրաղացին և օր առաջ ստանձներ գազի սակագնի ձևավորման կարգի, կորուստների հաշվարկման և այլ մեթոդաբանությունների վերանայումը և գոնե վերացներ որևէ հիմնավորում չունեցող սուտ ձևակերպումները:

«Որպես օրինակ կարող եմ նշել, որ որևէ կերպ չհիմնավորված և ամբողջությամբ մտացածին է գնագոյացման հաշվարկներում օգտագործվող, այսպես կոչված «տեխնոլոգիական անխուսափելի կորուստներ տեղափոխման ցանցում» արտահայտությունը: Տարվա կտրվածքով, ըստ նորմայի, այն կազմում է մոտավորապես 60 միլիոն, իսկ փաստացի հասնում է մինչև 100 մլն խորհանարդ մետրի: Պատկերացնելու համար, թե 100 մլն խորանարդ ասելով ինչ ծավալի մասին է խոսքը, ապա ասեմ, որ դա մեր հանրապետության ընդհանուր ծախսն է ամռան ամիսների ընթացքում մոտ 100 մլն խորհանարդ մետր է կազմում: Եվ այդ 100 մլն խորանարդ մետրի կորուստը տեխնիկապես որևէ հիմնավորում չունի: Այն լրիվ հորինված ծախս է, բայց որևէ իրազեկ մարդ չկա, որ ասի՝ հարգելի´ «Գազպրոմ Արմենիա» կամ հարգելի´ Հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողով,ախր ինչպես կարող է տեղափոխման ընթացքում այսքան գազ կորելկամ պահանջի, որայնպիսի փաստաթուղթ ցույց տան, որը կհիմնավորի այդ կորուստները»,- ասում է Է.Սահակյանը:

Մասնագետը նշում է նաև, որ գազի տեղափոխման ցանցը պետք է հերմետիկ լինի և ընդհանրապես կորուստ չպետք է ունենա: Շարունակելով միտքը՝նշենք, որ գազը հոսանք չէ: Այն պայթյունավտանգ վառելիք է, ուստի պարզ տրամաբանություն հուշում է, որ գազի դեպքում չի կարող խոսք գնալ կորուստների մասին, ուստի գազի տեղափոխման ժամանակ կորուստ ասվածը բավականին ծիծաղելի դրույթ է, և ինչպես մասնագետն է ասում,ամբողջությամբ մտացածին ու հորինված մի բանէ:

«Միայն այս գործոնի առկայությունը բավարար է, որ գազի գնագոյացման հարցում պարզություն մտցնելու համար լրացուցիչ ուսումնասիրություն կատարվի և այս հարցը պարզվի: Ես 100 տոկոսով համոզված եմ, որ դա հորինված կորուստ է: Դա վերանայելու դեպքում առնվազն 4-5 դրամով կարելի է իջեցնել գազի գինը, բայց սա միակ գործոնը չէ: Ժամանակավոր հանձնաժողովի առաջարկներում նման 4-5 առաջարկ կա, բայց ես ուզում եմ հարցնել, թե ինչ օգուտ ստացավ կառավարությունը այդ եզրակացությունից: Գալուստ Սահակյան ջան, դու ամողջ օրը խելոք-խելոք խոսում ես, խնդրում եմ հարցրու, թե քո ղեկավարած կառույցում ստեղծված հանձնաժողովի եզրակացությունը, որի վրա աշխատել են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ, ի դեմս Խոսրով Հարությունյանի և այլոց, ներկայացրել են 80 էջանոց առաջարկությունների փաթեթ, ապա  դրա օգուտը ո՞րը եղավ»,- ասում է Է. Սահակյանը:

Պարզից էլ պարզ է, որ ԱԺ գազի հարցերով զբաղվող ժամանակավոր հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքի օգտակար գործողության գործակիցը զրոյից չաճեց: Ավելին,  մենք շարունակեցինք տեղում դոփել, սակայն  մինչ Ռուսաստանին դիմելը,մասնագետի կարծիքով,  պետք է հետադարձ հայացք նետելիրենց «բակին»՝տեսնելու համար, թե իրենց շուրջինչ է կատարվում:

«Ես այնպիսի օրինակ բերեցի, որի համար  պատրաստ եմ մինչև Ստրասբուգի դատարան գնալ, քանի որ դա 100 տոկոսանոց փաստ է, բայց այնտեղ կան շատ այլ հարցեր, որոնք շտկելով կարելի է կամ մասնակի կրճատել ծախսերըկամ ընդհանրապես հանել, որի արդյունքում  հանրապետության ժողովրդին  մատակարավող գազի սակագինը հնարավոր կլինի նվազեցնել»,- ասում է Է. Սահակյանը:

Արմինե Գրիգորյան

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников