Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Հրազդանը՝ նախադեպի փորձաքար

2016 թվականը Հայաստանի մի շարք համայնքներում և քաղաքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տարի է։ Ի տարբերություն նախորդների, այս անգամ ընտրություններն անցկացվելու են նոր ընտրակարգով, սակայն միայն ընտրությունների կարգը չէ, որ փոփոխության է ենթարկվել։ Ներկայումս երկրի ներքաղաքական կյանքում գծագրվում են իրողություններ, որոնք վկայում են որակապես նոր գործոնների ի հայտ գալու մասին։

Կարծում ենք ավելորդ է նշել, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մինչ օրս հայաստանյան քաղաքական կուսակցությունների կողմից ըստ արժանվույն վերաբերմունք չի տրվել մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Վերջիններս, սակայն, թողնելով մեկ այլ դիտարկման, անդրադառնանք այս պահի աղմկահարույց գործընթացներից մեկին, որը ծավալվում է ապրիլին կայանալիք Հրազդանի քաղաքապետի ընտրության շուրջ։

Ինչպես արդեն հայտնի է, Հրազդանում քաղաքապետ ընտրվելու հայտն են ներկայացրել գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը ՀՀԿ-ից, Արթուր Միսակյանը «Հայկական վերածնունդից» և Սասուն Միքայելյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

Առաջին հայացքից թվում է, թե տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները ոչնչով չեն տարբերվելու նախորդներից։ Սակայն ներկայում ընթացող գործընթացները, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրությունները վկայում են այն մասին, որ Հրազդանում կայանալիք ընտրությունները դառնալու են այն փորձաքարը, որի վրա էլ գծագրվելու են 2017-ի ԱԺ ընտրությունների հիմնական սցենարները։

Առաջադրված թեկնածուներից Արթուր Միսակյանը համեմատաբար երիտասարդ քաղաքական գործիչ է, իր գործունեության անցյալում չունի այնպիսի փաստեր, որոնք կարող են շահարկման առարկա դառնալ : Հետաքրքրականն այն է, որ Միսակյանի առաջադրման պարագայում կարող է դերակատարություն ունենալ ոչ այնքան նրան առաջադրած կուսակցությունը, այլ այն փաստը, թեկնածուն Հրազդան քաղաքի ամենամեծ թաղերից մեկի բնակիչն է, ինչն իր հերթին նշանակում է, որ բոլորովին էլ պետք չէ թերագնահատել նրա հնարավորությունները, մանավանդ որ մյուս երկու թեկնածուները ավանդական մրցակիցներ են և հնարավոր է այդ մրցակցության արդյունքում հաղթող դուրս գա երրորդ կողմը:

Սակայն քաղաքապետի թեկնածուների հնարավորությունների մասին չէ, որ կցանկանայինք խոսել այլ այն նոր իրավիճակի, որի հնարավորությունը ներկայումս առկա է:

Թեկնածուներից Սասուն Միքայելյանը ներկայացնում է համեմատաբար նորաստեղծ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը, դեռևս լինելով հասարակական կազմակերպություն, առաջ էր քաշել երկրում ընտրությունների և ամենակարևորը, ընտրությունների վերահսկման միջոցով իրավիճակ փոխելու թեզը։ Այս առումով Հրազդանի ընտրությունները լրջագույն քաղաքական փորձություն են դառնալու կուսակցության համար՝ անկախ այն բանից, որ Սասուն Միքայելյանը բազմափորձ գործիչ է։ Հրազդանում կայանալիք ընտրություններով նորաստեղծ կուսակցությունները հնարավորություն ունի զուգահեռաբար կայուն գործնական հիմքերի վրա դնել իր կողմից առաջ քաշված ընտրությունների վերահսկման թեզը, միաժամանակ ցույց տալ նաև իր ընդդիմախոսներին, որ, անկախ ամեն ինչից, համապատասխան մեխանիզմների կիրառման պարագայում կարելի է չեզոքացնել իշխանության կողմից ընտրություններին ցանկացած միջամտություն։

Ընդ որում, պետք է շեշտել, որ կուսակցության առաջ քաշած թեզի գործունակության և իրարկելիության երաշխիքը լինելու է զուտ ընտրական գործընթացի ընթացքը՝ քարոզարշավից մինչև արդյունքների հրապարակում և բոլորովին էլ պարտադիր չէ, որ ընտրությունների վերահսկման արդյունավետության ցուցանիշը լինի Սասուն Միքայելյանի անվերապահ հաղթանակը, քանի որ վերահսկել կամ ապահովել ընտրական գործընթաց նշանակում է ոչ թե այս կամ այն թեկնածուի հաղթանակի ապահովում, այլ մրցակից թեկնածուների միջև հավասար հնարավորությունների առավելագույնս պահպանություն և, իհարկե, ժողովրդավարության կարևորագույն նորմի՝ քաղաքացու քվեի իրականացում։

Իշխանությունները և գործող քաղաքապետը, բնականաբար, բոլոր հնարավոր ձևերով կփորձեն խոչընդոտել ընտրական գործընթացների վերահսկողությունը ընտրության օրվանից հնարավորինս շուտ։ Այս նպատակի համար արդեն իսկ կիրառվում են զանազան գործիքներ՝ վարչական ռեսուրսից սկսած, քարոզչական հնարաքներով վերջացրած։ Սակայն պետք է նշել, որ տարբեր իշխանական քարոզչամեքենաներից տարածվող «դաբրոների ու չդաբրոների» մասին կոնսպիրատիվ, դեղնավուն ու բամբասկոտ մամուլի արգասիք վարկածներն ու փսևդոբացահայտումները ռեալ աշխատանքի արդյունքում էական նշանակություն ունենալ չեն կարող։

Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա պետք է նշենք, որ հերթական անգամ հայաստանյան վարչակարգը հնարավորություն ունի չկեղծել քաղաքացու քվեն՝ թույլ տալով իրավամբ ժողովրդավարական ընտրության անցկացումը։ Փորձը ցույց է տվել, որ իշխանությունը երբեք այդ հնարավորությունից չի օգտվել, սակայն, խուսափելով կանխակալ վերաբերմունքից, սպասենք ապրիլի 17-ին։

Աղասի Մարգարյան

Orer.am, վերլուծաբան

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников