Ереван, 22.Март.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикам Иранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских повреждены Татоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшим Гроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в Ташкенте Библиотека Русской Общины Армении В КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страны Госдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по Ирану «Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в Европарламенте Азербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в Арцахе


Կարող են արդյո ՞ք չբուժված ատամները հղիության ընթացքում վնաս հասցնել պտղին. Հովհաննես Ռափյան

Lifestyle

Կարող են արդյո ՞ք չբուժված ատամները հղիության ընթացքում վնաս հասցնել պտղին, ինչո՞վ են առանձնանում հղիներին տրամադրվող ստոմատոլոգիական միջամտությունները մնացյալ ստոմատոլոգիական միջամտություններից: Այս և այլ հարցերին պատասխանում է բժիշկ-թերապևտ, հղիների ստոմատոլոգիական ծառայությունների մատուցման բաժանմունքի առաջատար մասնագետ` Հովհաննես Ռափյանը:

1. Պրն. Ռափյան` ասացեք խնդրեմ, ի ՞նչ է հղիների ստոմատոլոգիա ասվածը  և արդյո ՞ք սա նոր ուղղություն է ժամանակակից ստոմատոլոգիայում:

- Հղիների ստոմատոլոգիա հասկացողությոնը, իրենից ներկայացնում է հատուկ հղի կանանց համար մասնագիտացված անվտանգ ստոմատոլոգիական միջամտությունների իրականացում: Այն համեմատաբար նոր ուղղություն է ժամանակակից ստոմատոլոգիայում, որն ի դեպ մեր երկրում նոր է զարգացում ապրում:

2. Իսկ ինչո ՞վ են առանձնանում հղիներին տրամադրվող ստոմատոլոգիական միջամտությունները մնացյալ ստոմատոլոգիական միջամտություններից:

- Հղիներին մատուցվող ծառայությունները միտված են առաջին հերթին անվտանգ հղիության ապահովմանը, որի առաջնային պահպանման նախադրյալն է բերանի խոռոչի բոլոր բորբոքային պրոցոսների վերացումը, ինչպես նաև կանխարգելումը: Կանխարգելման մեջ են ներառվում' պրոֆեսիոնալ հիգիենան, կարիեսով ախտահարված ատամների բուժումը և այն միջամտությունները, որոնք հնարավորություն են տալիս կանխել հետագա բարդությունների առաջացումը:

3. Հղիության ո ՞ր ամսից կարելի է դիմել բժիշկ ստոմատոլոգին:

- Օպտիմալ ժամանակահատված է համարվում հղիության 3-ից 7-րդ ամսվա միջև ընկած ժամանակահատվածը, սակայն եթե կան բորբոքային խնդիրներ, ցավ, ապա միջամտությունները կարող են իրականացվել հղիության ցանկացած ժամկետում:

4. Հղիության ընթացքում, ո ՞ր ստոմատոլոգիական միջամտություններն են ցուցված:

- Հղիության ընթացքում կարևոր նշանակություն է տրվում բերանի խոռոչի - պրոֆեսիոնալ հիգիենային: Որպես կանխարգելիչ միջամտություն տվյալ պարագայում կարող է իրականացվել կարիեսով ախտահարված ատամների բուժում` ցանկացած բարդության, իսկ բորբոքային խնդիրների դեպքում` ատամների էնդոդոնտիկ բուժում, ինչպեն նաև կարելի է կատարել ատամի հեռացում, եթե կա հստակ ցուցում :

5. Կան միջամտություններ, որո ՞նք հակացուցված են հղիություն ընթացքում:

- Հղիության ընթացքում հակացուցված են բերանի խոռոչի մեծ վիրահատական միջամտությունները' ատամնային իմպլանտացիան, օրթոպեդիկ կոնստրուկցիաների պատրաստումը, ատամների քիմիական սպիտակեցումը և այլն: Առհասարակ այդ ընթացքում ցանկալի է հետաձգել բոլոր այն միջամտությունները, որոնք ունեն ռիսկային գործոն և առաջնային չեն հանդիսանում, սակայն կարելի է հետագայում իրականացնել տվյալ միջամտությունները պլանային կարգով:

6. Կարող են արդյո ՞ք չբուժված ատամները հղիության ընթացքում խնդիրներ առաջացնել:

- Իհարկե: Բերանի խոռոչում առկա ցանկացած խնդիր, որը բորբոքային պրոցեսի պատճառ է հանդիսանում կարող է ազդեցություն ունենալ հղիության վրա: Բորբոքային պրոցեսը այն հիմնական պատճառբերից մեկն է, որը ժամանակին չկանխելու հետևանքով կնոջ մոտ կարող է առաջացնել վիժում, վաղաժամ ծննդաբերություն: Տվյալ պարագայում կարևոր չէ, թե բորբոքումը բերանի խոռոչում է, թե այլ օրգան համակարգերում` ցուցումը մեկն է, պարտադիր կերպով իրականացնել համապատասխան բուժում անցանկալի հետևանքներից խուսափելու համար:

7. Ստոմատոլոգիական միջամտությունները կատարվում են ցավազրկմամբ, թե ՞ ո չ և արդյո ՞ք անվտանգ է նրանց կիրառումը:

- Ցանկացած միջամտություն, որը կարող է ուղեկցվել ցավով անպայման կատարվում է ցավազրկմամբ` տվյալ պարագայում, հատուկ անզգայացնող նյութերի կիրառմամբ, որի կիրառումը լիովին անվտանգ է պտղի համար:

8. Ինչպե ՞ս է իրականացվում ստոմատոլոգիական դիագնոստիկան հղիության ընթացքում, քանի որ ինչպե՞ս գիտենք հղիության ընթացքւոմ հակացուցված է ճառագայթի ազդեցությունը:

- Ժամանակակից թվային ռենտգեն սարքավորումները հնարավորություն են տալիս հետազոտությունները իրականացնել նվազագույն ճառագայթման չափաբաժնով, որոնք ուղղակի չեն կարող որևէ ազդեցություն թողնել կամ ունենալ պտղի հետագա զարգացման վրա: Նշեմ, որ հատուկ հղիների համար սահմանված են պաշտպանիչ գոգնոցներ, որոնք մեկուսացնում են որովայնի խոռոչը նվազագույնի հասցնելով ճառագայթների ազդեցությունը:

9. Ինչպես ճիշտ խնամել ատամները հղիության ընթացքում

- Ասեմ, որ ուղղակի անհրաժեշտ է իրականացնել ատամների մանրակրկիտ մաքրում օրը 2 անգամ: Օգտագործեք մաքրման համար նախատեսված այն պարագաները, որոնք նշանակել է Ձեր ստոմատոլոգը: Ուշադիր եղեք ատամների մաքրման ընթացքում, եթե նկատեք արտահայտված լնդային արյունահոսություն կամ որևէ այլ անհանգստացնող երևույթ, ապա անհապաղ դիմեք համապատասխան մասնագիտացում ունեցող ստոմատոլոգի, հետագա բարդություններից խուսափելու համար:

10. Տվյալ ոլորտում որպես համապատասխան փորձառություն ունեցող մասնագետ, ինչ մասնագիտական խորհուրդ կտաք հղի կանանց:

- Այսօր մենք ունենք շատ կարևոր մի խնդիր` կոտրել այն չհիմնավորված կարծրատիպը, թե ատամ բուժելը հակացուցված է հղիության ընթացքում, որն ի դեպ լայն տարածում ունի մեր հանրության շրջանում: Այդ է պատճառը, որ շատերը խուսափում են հղիության ընթացքում դիմել ստոմատոլոգին, ընդունելով այս կամ այն ծանոթ-բարեկամի սխալ խորհուրդը: Սակայն հիմք ընդունելով ժամանակակից ստոմատոլոգիայի վերջին ձեռքբերումները վստահորեն կարող եմ ասել, որ եթե կա խնդիր` ապա, կապ չունի թե տվյալ պացիենտը հղի է, թե ոչ:

Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ ոչ թե խնդրի լուծումն է իր մեջ պարունակում վտանգ, այլ հենց առկա խնդիրը իր հավանական բարդություններով: Ուստի ցանկացած անհանգստացնող երևույթի առկայության դեպքում, անհրաժեշտ է անհապաղ դիմել համապատասխան փորձառություն ունեցող մասնագետի օգնությանը:

Վերջում օգտվելով առիթից կցանկանայի շնորհավորել բոլոր ապագա մայրերին նման հուզիչ իրադարձության առիթով և հիշեցնել, որ այժմ Դուք պատասխանատու եք ոչ միայն Ձեր, այլ նաև երեխայի առողջության և բարեկեցության համար: Մեր խնդիրն է Ձեր ատամների առողջությունը պահպանելը և գեղեցիկ ժպիտ պարգևելը:

За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»Движение «Нет “Западному Азербайджану”» обратилось к еврокомиссару Марте Кос: вопрос суверенитета Армении поставлен ребром Наапетян: выборы превращаются в референдум — за «кандидата Азербайджана» или против В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамВозвращение или экспансия: что стоит за вопросом азербайджанских переселенцев? Иранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страныГосдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по ИрануСила одного драма присоединяется к заключительному этапу проекта «Симфонический лес»Специальное предложение от Idram&IDBank в Далма Гарден МоллеСюник под угрозой: от стратегических уступок к демографическим последствиям Руководство Ucom отмечает Международный день клиентов вместе с абонентами Какие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеСюникцы обеспокоены: ситуацией вокруг Ирана могут воспользоваться враждебные силы, создавая риски через проникновение этнически опасных элементов Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаIDBank и Idram продолжают сотрудничество с образовательным фондом ЗаркВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииЧужой пазл: как Армению встраивают в чужие геополитические проекты, превращая в Западный Азербайджан Азербайджан на грани втягивания в региональную войну: геополитический сценарий и риски Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлениемАйвазян: западные покровители могут подтолкнуть Баку к действиям против Ирана IDBank выпустил второй и третий транш облигаций 2026 годаUcom предупреждает о новой волне телефонного мошенничества IDBank запускает специальную кампанию для SWIFT-переводов «Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любови