Ереван, 23.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария Захарова Помощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителей Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборов Армянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 лет Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles Арестован сын Мартуна Григоряна Фабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт Амстердам Административный суд признал бездействие полиции незаконным «Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник» В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeet


Ցեղասպանությունը վերապրածները

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Տիգրանուհի Ասատրյան՝ ծնված 1910 թվականին Կարսում՝ Կաղզվանում։

Մենք Կաղզվանից արտագաղթել էինք 2 անգամ։ Առաջինը լավ չեմ հիշում, բայց երկրորդը՝ 1918-ին, չեմ կարող մոռանալ... Այդ սարսափելի օրը, մահացած երեխաները... Մինչ մեզ հաջողվեց հասնել Լենինական, մենք կորցրինք մեր հարազատներին՝ հորաքրոջս, նրա երեք որդիներին։ Քեռուս տանջում էին թուրքական բանտում, հետո սպանեցին։ Ամենուր տառապյալ հայեր էին։

Ես հարուստ մարդու աղջիկ էի, բայց նրանք ոչ ոքի չէին խնայում, սպանում էին, բռնաբարում, ամեն ինչ կարող էին անել։

Հովհաննես Ավետիսյան՝ ծնված 1908 թվականին Կարսի Տզպնի գյուղում։

Իմ ընտանիքը կազմված էր 12 մարդուց, միայն ես ողջ մնացի, թուրքերը սպանեցին մյուս 11 հոգուն։ Հիշում եմ՝ 4-5 տարեկան էի։ Անհնար էր քայլել փողոցով, ամենուր դիակներ էին։

Մանիկ Մանուկյան՝ ծնված 1910 թվականին Կոստանդնուպոլսի մոտ գտնվող Սիլիվրի քաղաքում։

Մենք փախանք գիշերը ու նավերով հասանք Հունաստան։

Մայրս մեզ տարավ Ոդինա գյուղը, որտեղ շատ լավ էինք ապրում։ Հետո ամուսնացա ու տեղափոխվեցի Սալոնիկ։ Մենք շատ հարուստ էինք Հունաստանում, բայց երբ եկանք Հայաստան, մեր կյանքը փոխվեց։ Իմ ամուսինը չդիմացավ վատ պայմաններին ու շուտ մահացավ։ Ես դերձակ էի աշխատում, ամբողջ կյանքս հարսանեկան զգեստներ եմ կարել։

Մարիամ Աբովյան՝ ծնված 1901 թվականին Բիթլիսում։ Ձեռքին իր ու ամուսնու ամուսնական նկարն է, իսկ ետևում կանգնած է դուստրը։

Հիշում եմ կոտորածները։ Մինչ այդ հայերն ու թուրքերը համերաշխ էին, բայց հետո... 5-6 տարեկան երեխաներն ականատես եղան մի ցեղասպանության։ Նրանք բոլոր հայերին՝ կին, տղամարդ, երեխա, տանում էին ու սկսում կոտորել։

Բենզին էին լցնում մարդկանց վրա ու վառում։ Ծուխ ու մուր էր, մի ահավոր հոտ էր գալիս։ Երկինքը մգանում էր։ Մարդիկ մոխրի էին վերածվում կրակի մեջ։ Հազարավոր դիակներ էին ընկած դաշտում։ Ես պառկած էի մահացած մարդկանց տակ ու ձայն չէի հանում։ Հենց իմ դիմաց մի մարդու ստվեր էր երևում։ Նա ծխի միջից կրակում էր այն մարդկանց, ովքեր ողջ էին մնացել։ Թուրք զինվորները սպասեցին, մինչ ամենավերջին մարդը կմահանար, ու գնացին։ Մեզ վերջապես հաջողվեց հասնել Հայաստան՝ Թալին։ Ես ամուսնացա, ունեցա 6 երեխա, ամուսինս պատերազմ գնաց ու հետ չեկավ։

Մովսես Դերմիշյան՝ ծնված 1908 թվականին Մուսա Դաղի Հաջի Հաբաբլի գյուղում։ Կողքին կինն է՝ Սառա Դերմիշյանը։

Մուսա Դաղում հայկական 6 գյուղ կար։ Այնտեղ, բացի հայերից, ոչ ոք չէր ապրում, բոլորը հայ էին ու նույն կրոնն ունեին։ Այս 6 գյուղերով որոշեցինք, որ ավելի լավ է լեռը բարձրանալ, պաշտպանվել, կռվել, քան մահանալ փողոցներում։

Գաբրիել Գաբրիելյան՝ ծնված Վանի Աննավան գյուղում 1914 թվականին։

1915-ին Բաղդադ եկանք, հետո՝ 1926-ին, Հայաստան։ 50 տարի դպրոցում եմ աշխատել, պատմություն էի դասավանդում։ Երգեր ու բանաստեղծություններ եմ գրում։

Ավագ Հարությունյանը՝ ծնված 1911 թվականին Բիթլիսի Կեղիս գյուղում։

Ցեղասպանությունն ամեն ինչից զրկեց մեզ։ Նրանք, ովքեր կարողացան ողջ մնալ, միայն իրենց կյանքերը պահեցին։ Թուրք զինվորները սպանում էին բոլորին։

Մինչ կոտորածի սկսվելը գյուղի տղամարդկանց հավաքում, տանում էին թուրքական բանակ, իմ հայրն էլ նրանց մեջ էր։ Մորս համար շատ դժվար էր միայնակ ինձ, քրոջս ու երկու կենդանիների հետ գաղթի ճամփան բռնելը։

Տիգրան Ֆարաջյան՝ ծնված 1907 թվականին Ադանայում՝ Սիսում։

Թուրքական իշխանությունները Կիլիկիայի բոլոր հայերին ստիպում էին գնալ Միջագետք։ Իմ քրոջն արաբները առևանգեցին, խորթ մայրս թողեց փոքր եղբորս ճանապարհին։ Ինձ աղջկա շորեր էին հագցրել ու մեր ոսկեղենը կարել շրջազգեստի տակ։

Վերջում մանկատուն ընկա, սկզբում Հալեպում, հետո՝ Երուսաղեմում։ Հայաստան 1924-ին եմ եկել։

Հռիփսիմե Հաջի-Սարգսյան՝ ծնված 1911 թվականին Քյոթահիա նահանգի Թավշանլի գյուղում։

Երեխա էի, բայց հիշում եմ՝ ինչպես թուրքերը եկան ու սպանեցին պապիկիս, ով նստած էր դռան կողքին։ Տատս ընկավ պապուս դիմաց, ու թուրքերը նրան էլ սպանեցին։ Վայրկյանների ընթացքում երկու դիակ ընկած էին կողք-կողքի մեր տան դիմաց։

Ռեհան Հակոբյան՝ ծնված 1914 թվականին Բիթլիսում։

Ռուսներն օգնեցին մեզ, ու մենք փախանք։ Անցանք Նախիջևանը։ Հայրս աշխատում էր ռուսների մոտ։ Երբ որոշ գումար հավաքվեց, նրան հաջողվեց մեզ թուրքերից փրկել ու բերեց մեզ Հայաստան։

Ռեմելլա Ամլիկյան՝ ծնված 1905 թվականին Մուսա Դաղում։

Գոհար Ամլիկյանն ասում է, որ մայրը՝ Ռեմելլան, միշտ նրան պատմում էր, որ Մուսա Դաղից է։ Նա 10 տարեկան է եղել։ 1915-ին նրա երկու հորեղբայրներին սպանել են, մյուսին քրդերը թռիչքի ընթացքում պահել էին, որ թուրքերը չտեսնեին, բայց ավելի ուշ նրանք գտել են խեղճ մարդուն։

Վարդուշ Հովհաննիսյան՝ ծնված Վանում 1908 թվականին։

Մի կնոջ եմ հիշում, երևի մայրս էր, քայլում էին ափով, ոտաբոբիկ էինք։ Փախստականները հավաքվել էին թոնրի սենյակում, ու մի մարդ դռան մոտ կանգնած կրակում էր։ Այսօրվա նման հիշում եմ այդ մարդու դեմքը։ Ծնողներս մահացան, ես ու քույրս ողջ մնացինք։

1915-ին եկանք Կարս։ Կարսում ամերիկացիները մարդկանց բաժանեցին երկու մասի. մի մասին տանում էին Ամերիկայի մանկատներ, մյուսին՝ Լենինականի, Կիրովականի ու Դիլիջանի։ Ես եկա Դիլիջան։

Վասիլ Սուքիասյան՝ ծնված 1912 թվականին Վանի Հարին գյուղում։

Երբ կոտորածը սկսվեց, հայրս տանը չէր, պապս ու տատս էին։ Թուրքերը մեր գյուղ մտան ու տղամարդկանց կանչեցին հանդիպման։ Երբ պապս գնաց, գյուղի տղամարդկանց 90%-ին արդեն սպանել էին։ Հայրս գիշերը եկավ։ Ականջներս ծակեցին, աղջկա շորեր հագցրին ու պահեցին թոնրատանը։

Փառանձեմ Հովհաննիսյան՝ ծնված 1910 թվականին Բիթլիսի Պրխուս գյուղում։

Երկու մեծ եղբայրներս մահացան ճանապարհին, միայն ամենափոքրն ու ես ողջ մնացինք։ Մայրս իր երկու կողերից պարկեր էր կախել ու մեջը հալվա էր պահում։ Երբ սովածանում էինք, մի քիչ վերցնում ու ուտում էինք։ Խեղճ մայրս հղի էր, ծննդաբերեց սայլակառքի մեջ, բայց այնքան արնահոսեց, որ մահացավ։ Եղբայրս էր ինձ տիրություն անում։ Ամուսինս Կարսից էր։ Նա փախցրել է ինձ։ 7 երեխա ունենք։

Հովհաննես Բալաբանյան՝ ծնված 1913 թվականին Մուսա Դաղում։

Ոչ մի տեղ այդպիսի լեռներ ու պարզ ջուր չկա, ինչպիսին մերն էր։ Պապերս՝ Կարապետն ու Մովսեսը, կառուցել էին մեր տունը. երկուհարկանի էր ու երկու մուտք ուներ, մեկը պարտեզ էր տանում, մյուսը՝ փողոց։ Երկու եղբայրներն ապրում էին ընտանիքներով, ընդհանուր 25 հոգի էինք, ապրում էին հաշտ ու համերաշխ։ Մեծ ցավով ենք լքել այդ տունը։

Արեգնազ Կարապետյան՝ ծնված 1904 թվականին Անկարայում։

Չեմ հիշում ոչինչ։ Միայն գիտեմ, որ հայրս ինձ կապել է իր կրծքավանդակին ու անցկացրել Արազ գետը։ Ես փոքր աղջիկ եմ եղել, բամբակ հավաքել։ Ամբողջ կյանքս տանջանքներ եմ քաշել, հիմա էլ։

Աբրահամ Սարգսյան՝ ծնված 1905 թվականին Դիարբեքիրում։

Ընդամենը 10 տարեկան եմ եղել, երբ կոտորածը սկսվել է։ Երեք եղբայրներս մահացել են ճանապարհին։ Մայրս, հայրս, երկու քույրերս ու ես փախել ենք Սիրիայի ուղղությամբ։ 1946-ին կնոջս, քրոջս ու մեծ աղջկաս հետ եկանք Հայաստան, իսկ ծնողներս եկան 1964-ին։

Նոյեմ Հովհաննիսյան (Ժամկոչյան)՝ ծնված 1910 թվականին Մուսա Դաղում։ Իր ու ամուսնու նկարն է ձեռքին։

Խոլերա էր տարածված։ Շուրջբոլորը դիակներ էին։ Ճանճերը հավաքվում էին առողջների վրա էլ. ո՞վ կարող էր խուսափել։ Մայրս, եղբայրներս, քեռիս, մորաքույրս ու տատս մահացան։ Հայրս ասում էր՝ այնքան շատ դիակ ունեմ, որ չգիտեմ ինչ անել։ Չգիտեինք՝ ինչ անել այդքան դիակի հետ։

Աշխեն Ավետիսյան՝ ծնված 1907 թվականին Բիթլիսի Լաթար գյուղում։

Որդիներն ասում են, որ նրանք արտագաղթել են 1915-ին։ Տիկին Ավետիսյանը պատմել է նրանց, որ ճանապարհին ամենուր դիակներ էին, ու որ նրա մայրն ու տատը փակում էին նրա աչքերը, որ չտեսնի այդ դիակները։

Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Затулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBankMoody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозом