Սեթ Կուրազյան. Մի տխուր պատմություն (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից)
Культура«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԵՕՐՅԱ ԳՐՈՂՆԵՐԻ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:
ՍԵԹ ԿՈՒՐԱԶՅԱՆ
ՄԻ ՏԽՈՒՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Քույր ու եղբայր
Պատուհանի դիմաց կանգնած
Դուրս էին նայում`
Ճանապարհի այն հատվածին,
Որով մայրը գալու էր տուն:
Նրա գալու ժամն անցել էր,
Բայց նա չկար:
Վերջալույսի ցոլքը վերջին
Մտավ սենյակ
Եվ դիմացի պատի վրա
Հացի կարոտ մանուկների
Թախծոտ դեմքերն ուրվագծեց:
Մութը հանդարտ չորս կողմ սողաց
Ու թանձրացավ:
Դրսում արդեն
Անցորդները չէին նշմարվում,
Հեռու-հեռվում
Ինչ-որ լույսեր էին առկայծում. Ուրիշ ոչինչ չէր երևում: Փոքրիկները շատ էին քաղցած, Սակայն քաղցը մոռացել էին,
-Մաման չկա՞, մաման չի գա՞,Կրկնում և արտասվում էին: Նրանց դառն հեկեկոցը Պատուհանից դուրս էր լողում Ու ապարդյուն Տարրալուծվում խավարի մեջ:
Եվ ինչ-որ պահ` դռան թակոց:
Խե՜ղճ փոքրիկներ...
Սարսափահար ցնցվեցին. -
Գողերն եկան,- հեծկլտացին:
- Չէ, այդ ես եմ,
Հարևանի ձայնը լսվեց:
- Մուրացկանն է,- եղբայրն ասաց,
Մթության մեջ խարխափելով
Դուռը բացեց:
Մուրացկանը ճրագ բերեց,
Փոքրիկների կողքին նստեց:
***
Ուշ գիշեր էր:
Լացից հոգնած մանուկները
Թաց աչքերով քուն էին մտել,
Մուրացկանը նրանց կողքին
Կծկվել ու մտորում էր.
-Ինչո՞ւ չեկավ, ի՞նչ պատահեց,
Մի՞թե արդեն նրա հերթն էր...:
Առավոտյան
Փոքրիկների ձեռքից բռնեց,
Փողոց գնաց:
- Տեր ողորմյա՜, Տեր ողորմյա՜,
Մրմնջալով նա քեյլում էր.
Բայց դեպի ուր,
Ինքը գիտեր...
***
Հեռվից տեսա
Լուռ կանգնած էր մայթի եզրին.
Անցորդներին նա չէր նայում,
Հայացքն հառել սառը գետնին,
Սպասում էր...
Խե՜ղճ ծերունի...
Երբ մոտեցա,
Ձեռքի ափը դեռ դատարկ էր,
Փոշիացնող օրերն անգութ
Խաղաղ դեմքին
Վշտի ակոսներ էին դրոշմել:
Ինձ չնայեց.
- Տեր ողորմյա՜,- մրմնջաց ու
Մանուկներին նա ցույց տվեց:
***
Ու այդուհետ
Ամեն անգամ
Երբ անցնում էի նրանց մոտով,
Նույն բառերն էի միայն լսում`
- Տեր ողորմյա՜...
- Տեր ողորմյա՜,- ասում էր նա`
Հուսալով, որ Տերը կգա
Մանուկներին չի մոռանա:
***
Ու այդուհետ
Ամեն անգամ
Երբ անցնում էի նրանց մոտով,
Նույն բառերն էի միայն լսում`
- Տեր ողորմյա՜...
- Տեր ողորմյա՜,- ասում էր նա`
Հուսալով, որ Տերը կգա
Մանուկներին չի մոռանա:
***
Սակայն երկար սպասելուց Խեղճը հոգնեց:
Եվ մի օր էլ
Մայթի եզրին խաղաղ քնեց:
Խոր քնի մեջ`
համոզված թե հերթն իրենն է, Ճանապարհվեց...
- Տեր ողորմյա՜, Տեր ողորմյա՜,
Մրմնջալով նա գնում էր.
Բայց դեպի ուր, Ինքը գիտեր:
***
Այժմ այնտեղ` նրա տեղում,
Քույր ու եղբայր` դեռահասներ,
«Տեր ողորմյա» են մրմնջում:
Ողորմություն աղերսելիս,
Ամեն մեկին հարցնոում են.
Տերը նորից ե՞րբ է գալու,
Եթե հանկարծ
Տերը չգա,
Ողորմություն ո՞վ է տալու...