Ереван, 11.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Трамп поздравил Пашиняна с победой на выборах в Армении Левон Джилавян занял третье место на чемпионате мира по нардам В Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждение Каллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единства В Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 км Европейские фондовые индексы преимущественно снизились во вторник Строительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры Армении Захарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозицию Правительство Южной Осетии ушло в отставку Фильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии


Երևակայություն հնդակական երանգներով. Սալման Ռուշդի “Կեսգիշերի զավակները” գիրքը

Культура
Մոգական ռեալիզմը ժամանակակից գրականության եզրույթ է, որն այդպես էլ միանշանակ բնութագրում չի ստացել: Քննադատները և գրականության պատմաբանները սկսած XX դարի 20-ական թթ, երբ ասպարեզ իջավ այս ուղղությունը, այս ուղղությանն են դասում ամենատարբեր հեղինակների, դրանով հանդերձ սակայն հստակ տարբերակելով ժանրի անգլիական “ճյուղը”, որի հիմնական ներկայացուցիչներն են` Սալման Ռուշդին ու Անժելա Քարտերը: Ի տարբերություն հետխորհրդային երկրների, Արևմուտքում բավականին շատ ուսումնասիրություններ են հրատարակվել մոգական իրապաշտության վերաբերյալ: Ըստ լատինաամերիկացի մոգական իրապաշտության և մոդեռնիզմի տեսաբան ու գրող տեսաբան Ալեհո Քարփենթիերի, կախարդականի, մոգականի, ֆանտաստիկա-առասպելականի ու իրականի խառնուրդը առանձնացնում է լատինաամերիկյան մոգական իրապաշտությունը եվրոպական “մտցածինից”: Այնուամենայնիվ այս ուղղությունն հետզհետե ավելի ու ավելի է ներթափանցում աշխարհի ամենատարբեր մշակույթների մեջ` դառնալով համընդհանուր և դեպի իրեն գրավելով ավելի ու ավելի մեծ ընթերցող լսարանի: “Կեսգիշերի զավակները” գրքի լույս տեսնելը(1980), որ Սալման Ռուշդիի վաղ շրջանի գործերից է, մեծ իրադարձություն դարձավ ինտելեկտուալ գրականության բոլոր սիրահարների համար: “Բուքերի” մրցանակի եռակի դափնեկիր, որից մեկը վերջին քառասուն տարիների ընթացքում գրված լավագույն վեպի համար (2008), “Կեսգիշերի զավակները” ներկայացնում է իրենից ներկայացնում է XX դարի Հնդկաստանի ու Պակիստանի կյանքի պատմա-կենցաղական ուսումնասիրությունը, հագեցած պարագայական հարուստ ու մանրամասն տեղեկատվությամբ ու անշտապ պատմողականությամբ: Գերբնական իրադարձություններն ու դեպքերը կատարվում են Ռուշդիի գքրի էջերում որպես ինքնին բնականոն իրողություններ, իսկ իրապաշտությունը ամենասերտ կերպով զուգորդվում է կախարդանքի ու խորհրդապաշտության հետ: Պատումը ներկայացվում է Սալեմ Սինայի անունից, ով մանրամասնորեն ներկայացնում է սեփական ընտանիքի պատմությունը: Նրա պապը` Ադամ Ազիզը, արդեն եվրոպականացված է, տատը նազիմ Գհանին ընդհակառակը, արհամարհանքով է վերաբերվում ցանկացած նորույթի, ներառյալ սինեմատոգրաֆն ու լուսանկարչական արվեստը:Վեպի ամբողջ ընթացքում “կարմիր թելի” նման անցնում է այդքան փոփոխված աշխարհի և ժամանակակից, և արխայիկ կյանքի ու կենցաղի ոչ միանշանակ ընկալման մոտիվը: Սինայը ծնվում է 1947 թ. օգոստոսի15-ի կեսգիշերին, երբ Հնդկաստանն ստացավ անկախություն, սակայն արդեն իսկ նրա աշխարհ գալը պարուրված էր որոշակի խորհրդավորությամբ: Բուժքույր Մարի Պերեյրան տարօրինակ մի պոռթկմամբ բռնկված, փոխում է երեխաներին ու չաղլիկ ու բարձրահասակ Սալեմ Սինայը հայտնվում է Ահմեդի ու Ամինայի ընտանիքում, իսկ նրանց զավակին, չարաճճի Շիվային դաստիարակում է աղքատ երաժիշտ Վի Վիլլի Վինքին: Մեծանալով` Սալեմը ձեռք է բերում անսպասելի գերբնական կարողություններ. նա սկսում է լսել բազմաթիվ մարդկանց ձայներ, խորամուխ լինել նրանց խնդիրների մեջ ու փոխել այլոց ճակատագրերը: Նա բացահայտում է, որ դարձել է հազարավոր “կեսգիշերի զավակներից” մեկը, ովքեր մունետիկներն էին նոր դարաշրջանի: Այդ երեխաների մի մասը տարբերվում էին ֆիզիկական այլանդակություններով, ինչպես օրինակ մորուքի առկայություն և այլն, սակայն ընտրյալները, ովքեր ծնվել էին նոր օրվա առաջին րոպեներին, ընդհակառակը տիրապետում էին անսովոր հատկություններով, և կարող էին աշխարհը վերափոխել դեպի լավը: Սինային չի հաջողվում միավորել Կեսգիշերի զավակներին. չէ որ նրանցից յուրաքանչյուրը պնդում է սեփական բացառիկությունը, իսկ շատերն էլ բավարարված էին գործերի ընթացիկ դրությամբ: Պատումի մեջ բավական մեծ տեղ է հատկացված Սելամի ընտանքիում երկար տարիներ ձգվող իրադարձությունների ներկայացմանը: Կոլորիտային պատկերաներն ու կերպարները անցնում են վեպի ողջ ընթացքում. ձախողակ առևտրական Ահմեդ Սինայը, ով նախընտրում է ալկոհոլի մեջ կյանքի մոռացումը իրական կյանքից, նրա կինքը Ամինա Մումթազը, ով ստիպված է ապրել չսիրած մարդու հետ, սակայն մշտապես հիշում է իր առաջին սիրուն` հեղափոխական ոմն բանաստեղծի, պահպանողական ու դաժանության հասնող խստաբարո Մայրիկը` Նազիմը և նրա ամուսինը Ադամը, ով ի վերջո հանգում է կրոնական ֆանատիզմի` կնոջ հետ հարաբերություններն հարթեցնելու անհաջող փորձերից հետո: Սալման Ռուշդիի վեպում ակնհայտորեն նկատելի են ֆրեյդիստական մոտիվներ: Գլխավոր հերոսը, նստած սպիտակեղենի զամբյուղում, դիտում է սեփական մոր մերկությունը, ապա սիրահարվում սեփական քրոջը, որ փնթի մի աղջնակ էր Կապիկ մականունով, սակայն մեծանալով դառնում է քաղցրաձայն երգչուհի Ջամիլյա: Ավելցուկային փոխաբերական պատկերները, որոնք կան “Կեսգիշերի զավակներ”-ում, սյուժետային կողային ճոյւղավորումներով հանդերձ, հնարավորություն են տալիս ընթերցողին սեփական վերաբերմունքը ձևավորել, թե ինչպես վերաբերվել հեղինակի այս աշխատանքին. ուղղակի հպանցիկ անցնել դեպքերի զարգացման վրայով, թե խորամուխ լինել մոգական ռեալիզմի ֆանտաստիկա-մոգական աշխարհի մեջ: պատմական փոփոխությունները դառնում են կարևորագույն “բանալիները” գլխավոր հերոսի կասկածանքների ընկալման համար, որոնք հեղինակին էլ խորթ չեն թեև դրված են Սալեմ Սինայի շուրթերին հետևյալ ձևակերպմամբ. “Ես չեմ ուզում խոսել այդ մասին: Սակայն երդվել եմ պատմել ամեն ինչ: Ոչ, նահանջում եմ, միայն թե ոչ դա: Ճշմարիտ է, թե կան բաներ, որ պետք է ուղղակի թողնել մի կողմ: Այդ բիծը չի մաքրվի երբեք, իսկ այն ինչ չի ապաքինվում, պետք է ուղղակի փորձել տանել : Սակայն ոչ միայն թե ոչ շշնջացող պատերը, դավաճանությունը, “չիկ-չիկ”-ը, մեծակուրծք կանանց, որոնք ծեծված են ու կապտուկների մեջ: Հենց սրա մասին էլ կպատմես: Բայց ինչպես ես կարող եմ, մի հատ ինձ նայիր,ես կազմալուծվում եմ առանձին հատվածների, չեմ կարող համաձայնել ինքս իմ հետ, բամբասում ու վիճում եմ կատաղի ցնցվելով, կորցնում եմ հիշողությունս, որը ուղղակի գնում է գրողի ծոցն ու կլանվում խավարի կողմից: Մնում են միայն մասնիկներ, որոնցից և որևէ մեկը այս պահին իմաստազրկված է”: Հետագայում Սալման Ռուշդին գրում է սկանդալային “Սատանայական բանաստեղծություններ”-ը, էպիկական “մավրի հրաժեշտի հառաչանքը” , ռոմանտիկ “Ֆլորենտացի կախարդուհին” և մի շարք այլ ստեղծագործություններ, ներառյալ “Ջոզեֆ Անտոն” ինքնակենսագրական վեպը: Այս հեղինակի նոր ստեղծագո րծությունները բացելիս երբեք չես կարող հասկանալ, թե էլ ինչ անակնկալներ են նախապատրաստված գրքի էջերում քեզ համար, որպես ընթեցողի, այդ խորամանկ հնդկական ծագմամբ բրիտանացու կողմից սակայն ամեն դեպքում նրա “Կեսգիշերի զավակները” կարելի է համարել գրողի առավել հաջողված ստեղծագործությունների շարքին և ավելին, այն միանշանակ մոգական իրապաշտության դեռևս չգերազանցված իրական գլուծգործողցներից է: Արման Հայրապետյան
Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летТрамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призамиЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позицииОппозиция вырывается вперед«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст»Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет позиции. Аршак КарапетянСотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координируя его журналистскую работуИнтервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака КарапетянаВ случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукАрмаис Камалов удостоен ордена Святых Апостолов День благодарности клиентам в Гюмри: IDBankЗАО «Солис», управляемое компанией Amber Capital и объединяющее портфель солнечных электростанций, выпускает облигации Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Генеральный директор Ucom Ральф Йирикян выступил на панельной дискуссии по вопросам кибербезопасности в рамках конференции RISE Powered by Silicon Mountains Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»Западный Азербайджан — не гуманитарный проект, а реальная масштабная угроза безопасности Армении В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовВТБ (Армения) развивает телемаркетинг как современный канал дистанционного обслуживанияАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваЧем обернутся для Армении текущие выборы Круглый стол Армянского народного движения: «Западный Азербайджан или Армения: что мы выбираем?»