Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Այնուամենայնիվ, ովքե՞ր են սեպ խրում հայ-ռուսական հարաբերություններում

Գյումրիում կատարված վեց հոգու սպանությունը ցնցել է ամբողջ Հայաստանը` բարձրացնելով հերթական հակառուսական տրամադրություների ալիքը երկրում, հատկապես` Գյումրիում, որը հայտնի է իր ռուսամետ բնակչությամբ: Սա առաջին դեպքը չէ, որ ռուս զիվորականները սպանում են անմեղ հայերի: Փաստորեն, հենց ռուսներն են սեպ խրում հայ-ռուսական հարաբերությունների մեջ, այլ ոչ թե ինչ-որ ուժեր, ինչպես պնդում էր ՀՀ-ում ՌԴ դեսպան Վոլինկինը, ով անցյալ տարի ռուսալեզու «Ноев Ковчег» պարբերականին տված հարցազրույցում ասել էր, որ պետք է զբաղվել Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ՝ օրինակ բերելով Ռուսաստանում ՀԿ-ների գործունեությունը կարգավորելու մասին ընդունված նոր օրենքը։ Այնուամենայնիվ, իրականում ովքե՞ր են սեպ խրում հայ-ռուսական հարաբերություններում: Հայաստանը ավանդաբար եղել է ռուսամետ երկիր` ի տարբերություն մեր հարևան երկրների, որտեղ միշտ էլ եղել են ընդգծված հակառուսական տրամադրություններ, իսկ Էջմիածնի մերձակայքում ժամանակին կանգնեցվել է հուշակոթող` 1827թ. Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հիշատակին։ Հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին նվիրված ֆիլմեր են նկարահանվել, գրքեր գրվել և այլն: Սակայն վերջին երկու տասնամյակների ընթացքում Հայաստանում ակնհայտորեն ավելացել են հակառուսական տրամադրությունները, որի գլխավոր պատճառը ոչ թե հասարակական կազմակերպություններն են, այլ հենց Ռուսաստանն ու նրա իշխանությունները, որոնց ցինիկ կայսերապաշտական քաղաքականության հետևանքով Հայաստանում առաջացել է հակակրանք Ռուսաստանի և ռուս ժողովրդի նկատմամբ: Ամեն ինչ սկսվեց այն ամենից հետո, երբ Ռուսաստանում իշխանության եկավ Վ. Պուտինը, ով Հայաստանի՝ Ռուսաստանին ունեցած 100 միլիոն դոլար պարտքի դիմաց վերցրեց մի շարք հայկական ռազմավարական ձեռնարկություններ։ Այնուհետև մի քանի տարվա ընթացքում Ռուսաստանը Հայաստանից վերցրեց ՀՀ էներգետիկ համակարգի մեծ մասը, այդ թվում` Հայ-Ռուսգազարդի բաժնետոմսերի 100 %-ը: Այս ամենն այն դեպքում, երբ Ռուսաստանը մի շարք երկրների զիջեց տասնյակ միլիարդներով մնացած սովետական պարտքը: Վերջին տարիներին Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող երկիրն Ադրբեջանին վաճառել է մի քանի միլիարդ դոլարի հարձակողական զենք: Ռուս պաշտոնյաները ժամանակ առ ժամանակ ցինիկորեն հայտարարում են, որ Հայաստանն իրենց համար մի ֆորպոստ է: Առաջին հայացքից թվում է, թե առաջիկա 30-40 տարվա ընթացքում Հայաստանը դատապարտված է Ռուսաստանի շահերը սպասարկելուն և չի կարող որևէ քայլ անել, որը կհակասի Ռուսաստանի շահերին: Սակայն, իմ կարծիքով, Ռուսաստանը կրկնում է ԱՄՆ-ի արած սխալները Իրանի նկատմամբ: Ժամանակին Իրանը իսլամական աշխարհում արևմտյան երկրների գլխավոր դաշնակիցներից էր: Իրանի նավթի և գազի հանքավայրերի սեփականատերերը «BRITISH PETROLEUM»-ն ու մի շարք այլ արևմտյան հզոր ֆիրմաներ էին, ինչը դուր չէր գալիս Իրանի բնակչությանը: ԱՄՆ-ը կոպտորեն խառնվում էր Իրանի ներքին գործերին, իսկ 1953թ-ին ԿՀՎ-ն և BRITISH PETROLEUM-ը մի քանի միլիոն դոլար ծախսեցին Իրանի վարչապետ Մոսադեղին տապալելու համար, ով ազգայնացրել էր Իրանի նավթի և գազի հանքավայրերը: Նրան փոխարինեցին Ֆազլոլա Զահեդիով, ով հետ վերադարձրեց նավթահանքերը ամերիկյան և բրիտանական ընկերություններին: Այս ամենի հետևանքով Իրանում առաջացան հակաամերիկյան տրամադրություններ, իսկ 1979 թվականին իրանական հեղափոխությունը իրանցիների մոտ վերածվեց հակաարևմտյան և հակաամերիկյան հիստերիայի, իսկ հեղափոխության ավարտից հետո Իրանի նոր ղեկավարությունն ազգայնացրեց բոլոր ազգային հարստություն հանդիսացող նավթի և գազի հանքավայրերը` խզելով դիվանագիտական հարաբերություններն ԱՄՆ-ի հետ: Նույնը կարելի է ասել նաև Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի վարած քաղաքականության վերաբերյալ: Ռուսաստանն անէքսիայի ենթարկեց Ղրիմը, հովանավորում է Դոնեցկի և Լուգանսկի անջատողականներին, որի հետևանքով Ուկրաինայում այժմ կա շատ մեծ հակառուսական հիստերիա, ինչն էլ անհաղթահարելի անջրպետ է առաջացրել երկու եղբայրական ժողովուրդների միջև: Այսօր Ռուսաստանն ամբողջ աշխարհում ընդամենը մի քանի դաշնակից երկրներ ունի, որովհետև այլ երկրները Ռուսաստանին ասոցացնում են կայսերության հետ. ուստի հենց ռուսական իշխանություններն են մեղավոր հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու համար և այդ հետևանքների պատասխանատուն նույնպես իրենք են: Արմեն Վարդանյան Orer.am, վերլուծաբան
Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресуДемократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри