Ереван, 27.Ноябрь.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Приказ не сопротивляться поступил из Армении в Арцах: Карапетян «Подарок» власти Аршаку Карапетяну Отношения Армении с Россией должны быть на самом важном месте, а у Запада нет того продукта безопасности, который он может предоставить Армении: Аршак Карапетян Процветание нашей страны зависит от каждого из нас: Аршак Карапетян О чем говорит нахождение банков в числе лидеров в списке налогоплательщиков? «Паст» Кто на самом деле является владельцем «Спайки»? «Паст» Важно, что отношения между Ираном и Арменией дружественные и конструктивные: Канани Акция протеста у офиса ООН: требуют возвращения пленных ВИДЕО: Ситуация в Армении и вокруг Армении остается стабильно тяжелой: Карапетян У берегов Сицилии затонул парусник с туристами: один человек погиб, пропали без вести 6 человек


Ի՞նչն է մղում հաջողության ներքին և արտաքին քաղաքականությունը ձախողած իշխանություններին

Аналитика
Ընդհանրապես որևէ պետության ներքին քաղաքականությունը ձախողած, տնտեսական անարդյունավետ ռեֆորմներ իրականացրած և, իհարկե, ժողովրդական լայն զանգվածների մոտ բողոք և իշխանությունների փոփոխության անհրաժեշտություն առաջացրած առաջնորդները կամ քաղաքական թիմերը, գրեթե միշտ դիմել են մի մեթոդի, որը, իհարկե, նրանց կա՛մ մեծ ժողովրդականություն է բերել` մոռացության մատնելով ձախողումները, կամ էլ՝ վերջնականապես տապալել: Խոսքն արտաքին քաղաքականության մեջ շոշափելի հաջողությունների և նույնիսկ որոշ դեպքերում ռազմական ագրեսիա իրականացնելու մասին է: Նման քայլի ժամանակին դիմել է Մարգարետ Թետչերը` սանձազերծելով Ֆոլկլենդյան կղզիների հակամարտությունը: Նշենք, որ Թետչերի գլխավորած կառավարությունը ձախողել էր իր առջև դրված մի շարք կնճռոտ սոցիալ-տնտեսական խնդիրների կարգավորումը, որի արդյունքում Լոնդոնի փողոցներում բախումներ էին սկսվել ոստիկանական ուժերի և բազմահազար ցուցարարների միջև: Բայց, ինչպես տեսնում ենք, Մեծ Բրիտանիայի վարչապետը պատմության մեջ մնաց «Երկաթյա Լեդի» անվամբ՝ Խորհրդային Միության դեմ իրականացվող վճռական և անզիջում քաղաքականության և Ֆոլկլենդյան կղզիների բռնազավթման արդյունքում: Փաստենք, որ գրեթե նույն խնդիրն իր առջև դրել էր նաև Արգենտինայի զինվորական վերնախավը: Կարող ենք բերել նաև Պակիստանի օրինակը Զիա-ուլ-Հակի օրոք և այսպես շարունակ: Եվ այսպես, համաշխարհային քաղաքական պրակտիկայում բավականին տարածված վերը նշյալ մեթոդը մի՞թե հնարավոր չէր գործարկել նաև Հայաստանի պարագայում: Իհարկե, նմանատիպ հնարավորություններ ՀՀ-ն բազմիցս ունեցել է, բայց, ինչպես տեսնում ենք, ժամանակի ընթացքում դրանք նույնպես հօդս ցնդեցին: Ներքին քաղաքականությունն ոտքից գլուխ ձախողած և ժողովրդին հարստահարած իշխանությունները կարող էին.
  • Հայ-թուրքական փոխհարաբերությունները տեղափոխել որակական այլ փուլ` ստեղծելով բավականին շահեկան պայմաններ հետագա համագործակցության համար: Բայց, ինչպես տեսնում ենք, ՀՀ-ն ջախջախիչ պարտություն կրեց ֆուտբոլային դիվանագիտության և հայ-թուրքական արձանագրությունների արդյունքում: Իսկ այս ամենը հանգեցրեց ՄԱԿ-ի ամբիոնից չթիրախավորված ելույթի և դեռահաս աղջիկների վիրտուալ հակամարտություն հիշեցնող նամակագրության:
  • Ադրբեջանի դեմ իրականացնել կոշտ դիվանագիտական և քարոզչական քաղաքականություն, որի արդյունքում կկանխվեին անդառնալի մարդկային կորուստները, իսկ սահմանները կլինեին առավել ապահով և անվտանգ: Արցախյան հակամարտության վերաբերյալ, թերևս, շատ բան կարելի է ասել, բայց սահմանափակվենք նրանով, որ ՀՀ-ի եվրասիական արկածները կարծես թե հանգեցնում են Մինսկի խմբի լուծարմանը, որի արդյունքում ստեղծված փակուղային իրավիճակը կարող է վերածվել անկառավարելի քաոսի:
  • Կանխել Ռուսաստանի ազդեցության այդչափ մեծացումը: Եթե Թուրքիան և Ադրբեջանը հանդիսանում են բացահայտ թշնամիներ, ապա Ռուսաստանի հետ փոխհարաբերություններն, ի տարբերություն առաջինների, դժվար տեսանելի են և, ըստ էության, քողարկված բնույթ են կրում: Հայաստանի Հանրապետությունը ռուսական ազդեցությունը երկրում նվազեցնելու փոխարեն, ընդհակառակը՝ ամեն կերպ Երևանում ուժեղացրեց ՌԴ-ի ներկայությունը, ամենայն հավանականությամբ, սեփական իշխանության հարատևությունն ապահովագրելու նպատակով: Այս ամենի արդյունքում Հայաստանն իր ռազմավարական բոլոր խաղաքարտերը զիջեց ռուսներին, որի արդյունքում սկսվեց ինքիշխանության կորստի աստիճանական գործընթացը, որը ներկայումս նույնպես ընթացքի մեջ է:
Այստեղ հարց է առաջանում` ներքին և արտաքին քաղաքանությունն ոտքից գլուխ ձախողած իշխանություններին ի՞նչն է մղում շարունակելու կառավարել երկիրը, ո՞րն է նրանց գաղափարական հիմքը, եթե չկան նույնիսկ փոքրիկ ձեռքբերումներ: Հայաստանում ապրող մարդիկ կորցրել են տարբեր երևույթներին համարժեք արձագանքելու իրենց պայմանական ռեֆլեքսները և բնազդները, այլ դեպքում՝ այս նվաստացուցիչ իրավիճակը չէին հանդուրժի: Կարպիս Փաշոյան Orer.am, վերլուծաբան
Цена нефти Brent стабилизировалась у $72,9 за баррельИран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем«Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетовСколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст»Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст»Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеРасплачивайтесь по Idram в Ереван Мол и выигрывайте подарки!Юные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаДудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseПраздничный концерт в честь Дня матери от АНО «Евразия» собрал в Кремле больше 2 тысяч многодетных семейРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг ПристПокорение арктической сцены Степанакертским русским драматическим театром «Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеГенрих Мхитарян начал писать автобиографиюФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Министр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеКто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Как не разориться в Черную пятницу: 5 полезных советовОжидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюДети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПримечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицКак собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномАрпине Саркисян будет назначена главой МВД РА