Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Ամեն տարի մենք աղքատանում ենք 750 մլն դոլարով. Նարեկ Կարապետյան

Ինչո՞ւ են հարավարևելյան Ասիայի երկրները ցուցաբերում շարունակական տնտեսական աճ պետական կառավարման համեմատաբար թույլ ժառանգության պայմաններում, իսկ հետխորհրդային երկրներն ու մասնավորապես Հայաստանը ռեցեսիայի մեջ են ու ցուցաբերում են տնտեսական ցուցանիշների անկում: Հայաստանի տնտեսական աճի դադարն ու տնտեսության ռեցեսիան կապված են այն գործոնի հետ, որի վրա մենք ուշադրություն չենք դարձնում ու տեսնում ենք խնդիրը հետևանքների մեջ, այլ ոչ թե տնտեսական անկման պատճառը: Մենք տեսնում ենք խնդիրն ամեն ինչի մեջ՝ պետության անարդյունավետ կառավարման, կոռուպցիայի, օրենքի առաջ իրավահավասարության բացակայության ու բազմաթիվ այլ գործոնների մեջ, որոնք ուղղելով՝ կարող ենք հասնել զարգացման, ինչպես դա թելադրում է մեր տրամաբանությունը: Սակայն նույն բանը տեղի է ունենում Ասիայի հարավարևելյան երկրներում, սակայն ինչու են նրանք տնտեսական աճ գրանցում, իսկ մենք՝ ոչ: Ասենք թե Վիետնամը ունենում է ՀՆԱ-ի 5%-անոց աճ երկրորդ տասնամյակն անընդմեջ, սակայն ոչ ոք չէր համարձակվի անգամ համեմատել Վիետնամի ու Հայաստանի կառավարման մակարդակը: Չնայած մեր խնդիրներին՝ մենք բավական լուրջ գերազանցություն ունենք կառավարման ոլորտում՝ համեմատած այդ երկրների հետ:  Սենեկան ասում էր՝ եթե մարդը չգիտի, թե ուր է լողում, նրա համար չկա համընթաց քամի: Ահա և մենք 2000-ականներից հետո չգիտենք, թե որ ուղղությամբ ենք շարժում մեր երկրի տնտեսությունը: 2000-ականների սկզբին Հայաստանը ընտրեց աճի ուղին, որի արդյունքը դարձավ ՀՆԱ-ի երկու նիշանոց աճը ու այն կարճաժամկետ հեռանկարում ապացուցեց իր արդյունավետությունը: Արհեստականորեն երկիրը ընտրեց «Հայաստանի գրասենյակի» մոդել, այսինքն՝ անշարժ գույքի ոլորտում շինարարություն, որի հիմնական գնորդներ պետք է դառնային Սփյուռքի հայերը:  Հյուսիսային պողոտան այդ քաղաքականության վառ օրինակն է: Արդյունքում՝ երկրում սկսվեց ԽՍՀՄ-ի ժամանակներից ի վեր բնակելի շինարարության աննախադեպ աճ, ու որքան էլ տարօրինակ է՝ անշարժ գույքի ավելի բարձր գնաճ: Երևանում 1 քմ-ը 10 տարում թանկացավ 1000%-ով: Բազմաթիվ հետազոտողներ դրանում տեսնում են ոչ միայն շուկայի «անտեսանելի ձեռքը», այլ նաև կառավարության նպատակաուղղված քաղաքականությունը: Բոլոր մինուսներով հանդերձ՝ այդ քաղաքականությունը տվեց մեր տնտեսության էֆեկտիվ աճ, և 2007 թվականին արդեն մենք մեր զարգացման գագաթնակետին էինք: Սակայն նկատվում էր նաև փոթորիկ: Գլոբալ տնտեսական ճգնաժամը թաղեց այդ ռազմավարությունն ու 2008-ից մենք չենք կարողանում մեզ վերագտնել այդ հարվածից: Այդ շրջադարձային կետում սկսվում է այն արմատական սխալը, որը մեզ գցեց այն վիճակի մեջ, որում հիմա գտնվում ենք: Մեր կառավարությունը չկարողացավ ու մինչ օրս չի կարողանում գտնել տնտեսության զարգացման նոր ուղղվածություն ու նավակի պես, որը չգիտի, թե որ նավահանգիստ նավարկի, մի փոթորիկից ընկնում է մյուսը: Այդ ուղղությունը ակնհայտ է ու չի կարող լինել այլ, քան արտահանմանը կողմնորոշված տնտեսությունն է: Անշարժ գույքի բումից հետո մեզ մնացին պղպջակներ, որոնք վաղ թե ուշ կպայթեն: Դրանցից մեկը անշարժ գույքի գներն են. Մոսկվայում բնակիչը, ով ստանում է միջինը 35 հազար ռուբի աշխատավարձ, կարող է գնել բնակարան 7 տարում, Նիժնի Նովգորոդի բնակիչը՝ 5,5 տարում, Բադեն-Բադենի բնակիչը՝ 3,5 տարում: Մինչդեռ երևանցին, ով ստանում է միջինը 150 հազար դրամ աշխատավարձ, կարող է բնակարան գնել 16 տարում... Այդ փուչիկը խանգարում է հարյուրավոր երիտասարդ ընտանիքների ձեռք բերել սեփական բնակարաններ ու անուղղակի խոչընդոտում է ժողովրդագրական աճին: Մեկ այլ պղպջակ է ազգային դրամ արժույթը: Դոլարն այսօր արժե 480 դրամ: Դրամը գերագնահատված է ու պահպանում է դիրքերը միայն ԿԲ-ի ջանքերի հաշվին, որը բավական թանկ է արժենում: Կառավարությունը արհեստականորեն պահպանում է դրամն այդ մակարդակի վրա, որ խուսափի ժողովրդի աղքատացումից ու դոլարային վարկեր ունեցող խոշոր ընկերությունների սնանկացումից: Սակայն պղպջակը երբևէ պետք է պայթի: Այդ գործընթացները կարող են ունենալ ինչպես բացասական, այնպես էլ դրական հետևանքներ: Դրական կարող է լինել երիտասարդ ընտանիքների համար բնակարանների հասանելիությունը, որոնք կկարողանան իրենց աշխատավարձով վերջապես բնակարան ունենալ: Եվ նաև մենք կհանենք այդ խցանը, որը երկար տարիներ սեղմում է մեր արդյունաբերությունը: Դա թանկ դրամ է: Մեր արտադրանքը թանկ է աշխարհում: Օրինակ՝ Չինաստանը արհեստականորեն արժեզրկում է իր արժույթը, որպեսզի արտադրողները կարողանան մրցակցել միջազգային շուկաներում: Էժան դրամի պայմաններում այնպիսի ոլորտներ, ինչպիսին են լեռնային մետալուրգիան, գյուղմթերքի վերամշակումը, ձկնաբուծությունը՝ կստանան երկրորդ շնչառություն ու մեկնարկ կտրվի ներմուծվող ապրանքների փոխարինմանը հայրենականով, որը էժան կլինի: Այդ տեղափոխությունը վերջապես կարող է հնարավոր դառնալ: Առևտրային բացասական հաշվեկշիռը բոլոր աղետների աղբյուրն է, որի հետևանքը տեսնում ենք՝ դա ամբողջ երկրի աղքատացումն է, որը կարող է ուղղվել: Ամեն տարի մենք ներկրում ենք 750 մլն դոլարով ավելի ապրանք, քան արտահանում ենք: Ամեն տարի մենք աղքատանում ենք 750 մլն դոլարով, ինչը համադրելի է մեր ՀՆԱ-ի 7%-ին: Դրանում է մեր դժբախտությունների արմատը: Բացի այդ՝ էժան դրամը կարող է ձեռնտու լինել ընտանիքներին, որոնք փոխանցումներ են ստանում արտասահմանից: Դրամի էժանացումը առաջին պահին ուժեղ հարված կլինի երկրի համար, սակայն միջնաժամկետ հեռանկարում դա կարող է ունենալ զգալի դրական էֆեկտ: Երկու սյուներ, որոնց վրա պետք է պահվի նոր տնտեսական քաղաքականությունը՝ միտված արտահանմանը. Առաջինը էժան դրամն է: Այդ դեպքում առավելագույնը, որ կարող է ձեռնարկել պետությունը, դա այն է, որ դրամի էժանացումը ընթանա աստիճանական տեմպերով, որպեսզի ունենա նվազագույն սթրեսային ռիսկ: Երկրորդն ու ցանկացած տնտեսական ակտիվության գլխավոր չափանիշներից մեկը՝ հարցի սրությունն է, որը Հայաստանում հատկապես լուրջ է դրված: Դա քրիստոնեական բարոյականության հենասյուներից է՝ մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը: Մարդու մասնավոր սեփականությունը չպետք է խլվի կամ վնասվի, ու դրա երաշխիքը, ըստ Սահմանադրության, պետությունն է իր բոլոր ինստիտուտներով: Հենց այստեղ է հարկավոր քաղաքական կամք, որը չի կարող չլինել իրավիճակի ամբողջ դժվարության ադեկվատ ընկալման պարագայում, որի առաջ կանգնել է մեր տնտեսությունը: Նարեկ Կարապետյան Տնտեսագետ Թարգմանությունը՝ Orer.am-ի
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников