Ֆիլիպինների խորհրդավոր, կախովի դագաղները (լուսանկարներ)
LifestyleԱշխարհի մշակույթների մեծ մասում ընդունված է հանգուցյալներին հուղարկավորել հողում՝ գերեզմանոցում, սակայն Չինաստանի, Ինդոնեզիայի ու Ֆիլիպինների որոշ ժողովուրդների մոտ սովորություն է իրենց հանգուցյալների աճյունները կախել ժայռերից՝ գետնից շատ բարձր: Orer.am-ը անդրադառնում է հանգուցյալներին հուղարկավորելու մեզ՝ հայերիս, խորթ մշակույթին:

Վայրերից մեկը, որը հայտնի է իր կախովի դագաղներով, Ֆիլիպինների լեռնային Սագադա նահանգն է: Այստեղ անգամ այսօր է ուժի մեջ հանգուցյալների դիերը ժայռերից կախելու հնագույն ավանդույթը:

Կախովի դագաղները Սագադայի Արձագանք հովտում արդեն «պատվիրված են» հիմնականում ընտանիքների ավագների համար, քանի որ համարվում է, որ նման կերպ երիտասարդ սերունդը հոգևոր լուսավորություն կստանա մեռյալներից:

Հաճախ հանգուցյալների հարազատներն են ցանկանում անձամբ տանել մարմինը դագաղներով պատի մոտ, որ ներծծվեն այնտեղից եկող ֆլյուիդներով:
Դագաղների մարմիններին հագցրած են ընտանեկան գույների ու նախշերի զգեստներ, որպեսզի իրենց նախնիներն այն կյանքում ճանաչեն վերջիններիս: Ավանդույթի համաձայն՝ մարմինը դագաղ են դնում էմբրիոնի դիրքով: Հաճախ ապագա հանգուցյալներն իրենք են պատրաստում իրենց դագաղները:

Կախովի դագաղի առավելությունը համարվում է այն, որ հանգուցյալի մարմինը մոտ է գտնվում երկնքին, ու նա կարող է վերևից ավելի լավ հետևել իր ընտանիքին: Սակայն դա պրակտիկ է ավելի, քանի որ դագաղները տեղ չեն զբաղեցնում երկրի վրա, որը հնարավոր է օգտագործել ըստ կարիքի, այսինքն՝ բերք ստանալ:
Երբեմն դագաղների հարևանությամբ կախում են աթոռ, որի վրա նստել է հանգուցյալը մահվանից առաջ:

Կախովի դագաղներն ու աթոռները, ինչպես նաև դրանց արձագանքը հովտում ստեղծում է խորհրդավոր ու ճնշող մթնոլորտ:


