Ереван, 20.Март.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в Европарламенте Азербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в Арцахе Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врага Цены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам Ирана В небе над США взорвался семитонный метеор НАТО размещает дополнительную систему Patriot в Турции Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себя Израиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре Бейрута На мир обрушатся беспрецедентно высокие температуры Президент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлением


Երբ կարդում են աստղերը (լուսանկարներ)

Lifestyle

Հանրային ճանաչում ունեցող մարդկանց սովորաբար շրջապատում են փառքն ու փայլը, ձայնագրիչներն ու տեսախցիկները: Սակայն վերջին շրջանում նրանց սկսեցին շրջապատել նաև գրքերը: Ու հիմա հանրային դեմքերի համար «ժպտացեք, դուք ուղիղ եթերում եք» զգուշացումից բացի կա ևս մեկը՝ «Կարդացեք, ձեզ շուտով քննարկման են հրավիրելու» զգուշացումը: Հենց այս ամենի արդյունքում էլ Հովհաննես Ազոյանը կարդաց իր առաջին գիրքը, Ստյոպա Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը լուրջ գաղափարական վեճեր ունեցան՝ բայց քաղաքականությունից դուրս, իսկ կրթության նախարարն էլ հրապարակավ աշխարհի ամենաէրոտիկ՝ ժամանակին արգելված գրքերից մեկը լավագույնը ճանաչեց:

Իրարանցման հեղինակը Հայաստանի ժամանակակից արվեստների միության նախագահ Մանուկ Նիգոյանն է, ով ստեղծեց «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագիծը: Երրորդ փուլը կսկսվի մեկ ամսից: Առաջին փուլում մասնակցել են դերասաններն ու հաղորդավարները, երկրորդում՝ քաղաքական գործիչները, իսկ երրորդում գրքերը կներկայացնեն ու կքննարկեն երգարվեստի ներկայացուցիչները: Քրիստինե Պեպելյանը կներկայացնի Պատրիկ Զյուսքինդի «Օծանելիք» ստեղծագործությունը, հումորիստներ Արամ Mp3-ն ու Գարիկ Պապոյանն այս անգամ կներկայանան որպես երգիչներ՝ համապատասխանաբար քննարկելով Գի դը Մոպասանի «Սիրելի բարեկամ» և Էլֆրիդե Ելինեկի «Դաշնակարուհին» գրքերը: Սիլվա Հակոբյանն ընտրել է Միգել դե Ունամունոյի «Մառախուղը», իսկ հինգերորդ մասնակցին կազմակերպիչները դեռ չեն ընտրել: Մանուկ Նիգոյանի հետ զրույցի ընթացքում փորձեցինք ավելի մանրամասն ծանոթանալ նախագծին ու սպասվելիք երրորդ փուլին.

-Հայտնի խոսք կա՝ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում: Հայ աստղերն էլ, փաստորեն, գրքեր են խորհուրդ տալիս: Չկա՞ վախ, որ նման մտահաղացումը կդիտվի որպես պարտադրանք, ինչ-ինչ գրքերի կամ հրատարակչությունների գովազդ:

-Երբ մենք սկսում էինք նախագիծը, ինձ առաջարկեցին մուտքը գրքով դարձնել. քննարկմանը թողնել միայն այն մարդկանց, որոնք իրենց հետ կունենան տվյալ օրվա քննարկվելիք գիրքը: Ես չհամաձայնեցի, և մուտքը ցանկացած մարդու համար ազատ է՝ նույնիսկ տվյալ ստեղծագործությունը չկարդացած: Հենց սրանով զերծ ենք մնացել գիրք կամ հրատարակչություն գովազդելուց: Հովհաննես Ազոյանը նախագծի առաջին փուլում Ջորջ Օրուելի «Անասնաֆերման» քննարկելիս ասաց. «Ես խորհուրդ եմ տալիս կարդալ այս գիրքը: Ով սիրում է կարդալ, թող կարդա, ով չի սիրում՝ ափսոս, որ չի սիրում»: Մեզ համար կարևորը երևույթն է. մարդը եկել է համախմբվելու գրքի շուրջ, դրանից լավ բան լինել չի կարող, ու հենց սա է մեր գլխավոր նպատակը: Փորձը ցույց է տալիս, որ շատերը քննարկումից հետո սիրահարվում են տվյալ գրքին: Երբ ես տեսա՝ ինչպես է Նազենի Հովհաննիսյանը քննարկում ու ներկայացնում «Կամելիազարդ տիկինը», հրապուրվեցի այդ ստեղծագործությամբ: Երկրորդ ու երրորդ փուլերում ընդգրկել ենք մարդկանց, որոնց մասին ասում էին, թե կարդալու սեր չունեն. քաղաքական գործիչների ու երգարվեստի ներկայացուցիչների վերաբերյալ նման կարծիք կա: Բայց նույնիսկ եթե դա համապատասխանում է իրականությանը, մեր նախագծով ստիպում ենք կարդալ և՛ հայտնի մարդուն, և՛ նրա երկրպագուին:

-Ինչպե՞ս ծնվեց նախագծի գաղափարը: Կարելի՞ է սրանից եզրակացնել, որ մարդիկ համարյա չեն կարդում ու կարիք կա նրանց ավելի մոտեցնել գրքին, թե՞ հակառակը, ընթերցողները շատ են, ցանկություն կա միայն քննարկումներ կազմակերպել:

-Իմ կարծիքով հնարավոր չէ հաշվել ընթերցողներին: Հրատարակչությունները փորձում են նման հաշվարկներ անել՝ հիմնվելով իրենց վաճառած գրքերի վրա: Բայց մեր հասարակությունն այդքան էլ գնողունակ չէ, և մեր մենթալիտետի մեջ չկա գրքի սեփականատիրոջ զգացում՝ ի տարբերություն արտասահմանյան երկրների, որտեղ եթե ցանկանում են ինչ-որ գիրք կարդալ, ապա գնում են այն: Մենք նախընտրում ենք այն ընկերոջից վերցնել ու հետո վերադարձնել կամ կարդում ենք առցանց, համակարգչով, գիրք կարդալու հատուկ սարքով, օգտվում ենք գրադարաններից: Ստացվում է, որ գրքեր քիչ են գնվում, բայց դրա հետ միասին ընթերցանությունն աճում է:Իսկ նախագծի գաղափարն այսպես ծնվեց. մի օր տեսա, որ Նազենի Հովհաննիսյանը հեռուստատեսությամբ գրքի մասին է խոսում: Մտածեցի՝ Նազենին մարդկանց համար հետաքրքիր և, միևնույն ժամանակ, ոչ այդքան հասանելի կերպար է, ինչքան լավ կլինի, որ նա դառնա հասանելի կերպար գրքի շնորհիվ: Աստղերին հավաքել գրքի շուրջ, որպեսզի նրանց օգնությամբ մարդկանց էլ մոտեցնես ընթերցանությանը: Զանգահարեցի նրան, չնայած գաղափարս անիրական էր թվում, բայց Նազենին համաձայնեց: Հետո հանդիպեցի «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ և մենք մի քանի օրվա ընթացքում իրականացրինք նախագիծը:


-Ներքին խոհանոցից ի՞նչ կպատմես: Առհասարակ ի՞նչ հետաքրքիր դեպքեր են եղել անցած քննարկումների ժամանակ:

-Օրինակ, Ջորջ Օրուելի «Անասնաֆերման» Հովհաննես Ազոյանի՝ երբևէ կարդացած առաջին գիրքն է, ու այն կարդաց մեր նախագծի շրջանակում՝ ներկայացնելով առաջին փուլում: Ստացվում է, որ մենք «հաղթեցինք» Հովհաննեսին, միգուցե սրանից հետո էլ շարունակի գիրք կարդալ: Ավետ Բարսեղյանն էլ մեր նախագծի շրջանակում կարդացել է առաջին հայերեն գիրքը՝ մշտական ռուսերենից հետո: Սոս Ջանիբեկյանը մեր նախագծից ոգևորված ու Կամիլ Լըմոնյեի «Տղամարդու սերը» գրքից ոգևորված ինձ հետ գրախանութ գնաց ու մենք հիսուն հազար դրամի գիրք գնեցինք: Երկրորդ փուլում Անահիտ Բախշյանն ու քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը վիճում էին «Հպարտություն և նախապաշարմունք» վեպի համար՝ երկար ժամանակ չկարողանալով կիսել գիրքը: Ի վերջո Ստյոպա Սաֆարյանը որոշեց զիջել ու ընտրել Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկները» ՝ սկզբից մեծ դժվարությամբ ու բողոքելով գրքից, բայց հետո այն շատ սիրեց: Պատգամավոր Արծվիկ Մինասյանը Օրուելի «1984»-ը քննարկելիս ցանկություն հայտնեց Ազգային ժողովում բոլորին գրքի մեկական օրինակը բաժանել: Քաղաքական գործիչների մասին եթե խոսում ենք, ապա պետք է նշեմ, որ մեկ ամիս շարունակ ապրել եմ Արմեն Աշոտյանի կյանքով. գիտեի՝ երբ ու ուր է մեկնում, քանիսին է ընդմիջում ու որտեղ, Ազգային ժողով երբ պետք է գնա, ժամը քանիսին ունի խորհրդակցություն…Միայն նրա համար, որ ազատ ժամանակ «բռնացնեմ» ու խոսեմ, գիրքն առաջարկեմ ու գուցե ստիպեմ կարդալ «Խեցգետնի արևադարձը», որովհետև բազմազբաղ լինելը խանգարում էր նվիրվել այս դեպքում պարտադրված ընթերցանությանը:
Վերադառնալով երրորդ փուլի մասնակիցներին, նշեմ, որ այս անգամ գրքերն առանց վիճաբանությունների ընտրեցին, Քրիստինե Պեպելյանին էլ «Օծանելիքն» անձամբ ես եմ խորհուրդ տվել:

-Փաստորեն, գրքերն ընտրում են նախագծի մասնակիցները:

-Մենք առաջարկում ենք աշխարհի լավագույն գրքերի հայերեն թարգմանությունների ցանկը, որտեղից մասնակիցն ընտրում է կամ այն գիրքը, որն արդեն կարդացել է՝ ժամանակ խնայելու համար, կամ էլ այն, որն ուղղակի հավանել է ու ցանկություն ունի կարդալու, ծանոթանալու: Իրենց համար էլ է շատ դժվար ընտրություն կատարել, որովհետև հասկանում են, որ տվյալ ընտրությամբ հասարակության մեջ բավական շատ խոսակցություններ են տարածվելու: Հատկապես երրորդ փուլի մասնակիցների՝ երգարվեստի ներկայացուցիչների վախն ավելի էր զգացվում, քանի որ նման նախագծի կյանքում առաջին անգամ են մասնակցում ու գիրք քննարկում:

-Չեն քննարկում, բայց արդյո՞ք առհասարակ կարդում են: Ինչպե՞ս կգնահատես նրանց «գրքասիրությունը»:

- Մենք փորձում ենք ընտրել կարդացած մարդկանց: Եթե նույնիսկ կարդացած չէ, ապա գոնե՝ ինտելեկտուալ, հասարակության համար հետաքրքիր: Ինձ վրա լավ տպավորություն են թողել: Կարծում եմ՝ քննարկումը չի զիջի նախորդ փուլերին:

-Ցանկություն չկա՞ փոքր-ինչ փոխելու «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախագծի ձևաչափը: Միգուցե գրքից բացի հայտնիներն այլ բան է՞լ խորհուրդ տան:

-Կա միտք, որ աստղերը սկսեն ֆիլմեր խորհուրդ տալ: Իսկ եթե միտքը կա, մենք կփորձենք այն իրականություն դարձնել: Մեկ ամիս հետո, երբ կայանա գրքերի քննարկումը, կսկսենք նաև աշխատել այս նախագծի վրա:


Սյունե Սևադա

Сила одного драма присоединяется к заключительному этапу проекта «Симфонический лес»Специальное предложение от Idram&IDBank в Далма Гарден МоллеСюник под угрозой: от стратегических уступок к демографическим последствиям Руководство Ucom отмечает Международный день клиентов вместе с абонентами Какие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеСюникцы обеспокоены: ситуацией вокруг Ирана могут воспользоваться враждебные силы, создавая риски через проникновение этнически опасных элементов Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаIDBank и Idram продолжают сотрудничество с образовательным фондом ЗаркВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииЧужой пазл: как Армению встраивают в чужие геополитические проекты, превращая в Западный Азербайджан Азербайджан на грани втягивания в региональную войну: геополитический сценарий и риски Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлениемАйвазян: западные покровители могут подтолкнуть Баку к действиям против Ирана IDBank выпустил второй и третий транш облигаций 2026 годаUcom предупреждает о новой волне телефонного мошенничества IDBank запускает специальную кампанию для SWIFT-переводов «Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдКогда сёла пустеют. Эксперты предупреждают о риске заселения Сюника азербайджанскими переселенцами (видео) Министр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиЦена реформы: закрытие школ может опустошить 27 сёл Сюникской области (видео) Пакеты Level Up+ от Ucom — с самым быстрым мобильным интернетом в АрменииАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаДвижение «Нет “Западному Азербайджану”» усиливает общественную мобилизацию: Сюник в центре внимания (Видео) Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» IDBank объявляет о запуске финансового инструмента IDDistributorВласти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном