10 մեծագույն տղամարդիկ, ովքեր սեքսով չեն զբաղվել (լուսանկարներ)
LifestyleOrer.am-ը ներկայացնում է աշխարհահռչակ տղամարդկանց, որոնք իրենց օրինակով են ապացույցել, որ առանց սեքսի կյանքը մեծ մարդկանց ճակատագիրն է:
10. Էդուարդ Խոստովանահայր

Անգլիայի թագավոր, որն ապրել է 11-րդ դարում: Նա այնքան չէր հետաքրքրվում սեքսով, որ դրանով չէր զբաղվում ոչ միայն իր կնոջ հետ, այլև այլ կանանց: Ինչպես և ենթադրվում էր, նրանով ավարտվեց Ուեսեքսի դինաստիան:
9.Իսահակ Նյուտոն

Որպեսզի հետաքրքրություն առաջացնեին աշխարհահռչակ ֆիզիկոսի մոտ, կանայք երևի թե ոչ միայն նրան պետք է խնձոր առաջարկեին, այլև գցեին խնձորը Նյուտոնի գլխին: Երևի թե կանանցից ոչ մեկը չի ցանկացել նման ֆիզիկական փորձ կատարել:
8.Նիկոլա Տեսլա

Տեսլայի համար բավական էր նաև այն, որ նա դարձավ էլեկտրականության հայրը. այլ երեխաներ գյուտարարը չէր ցանկանում ունենալ: Ավելին, նա հպարտանում էր իր անմեղությամբ՝ այն համարելով հաջողության գրավական:
7. Հանս Քրիստիան Անդերսեն

Սարսափելի է, թե քանի կնոջ կարող էր գայթակղել հեքիաթասացն իր հեքիաթներով: Սարսափելի է, քանի որ նա այդպես էլ չի գայթակղել ոչ ոքի: Տաղանդի ինչպիսի զուր վատնում:
6. Ջեյմս Մեթյու Բարրի

Հավերժ երեխա Փիթեր Փենի ստեղծողն անձամբ չէր ցանկանում հրաժեշտ տալ մանկությանը: Նրա միակ ամուսնությունը այդպես էլ չէր ավարտվել սեռական հարաբերությամբ:
5. Էդգար Դեգա

Իմպրեսիոնիստը բոլոր պարուհիներից գերադասում էր տաք լոգանքը: Մի անգամ հարցին, թե ինչու են ձեր կտավներում կանայք այդքան անհրապույր, նա պատասխանել էր. «Կանայք սկզբունքորեն գրավիչ չեն»:
4. Սյորեն Կյերկեգոր

Մի անգամ դանիացի մտածողը սիրահարվեց աղջկա, արժանացավ նրա լավ վերաբերմունքին ու խնդրեց ձեռքը: Այնուհետ նա անսպասելիորեն խզեց կապը՝ նրան ու իրեն մատնելով սկանդինավյան հուսահատության: Գրեց փայլուն աշխատանք՝ «Գայթակղիչի օրագիրն» ու վերջ: Այլ կապեր չի ունեցել:
3. Էդվարդ Լիր

Տաղանդավոր իլյուստրատորն ու պոետը կանանց հետ չուներ ոչ մի հարաբերություն՝ ընկերականից բացի:
Անգամ եթե ինչ-որ մեկը հայտնվեր, որը կկարողանար նկատել կիսակույր ասթմատիկի ու մեծ քթով Լիրի գեղեցկությունը, ամուսնությունը էպիլեպտիկի հետ անհնար կլիներ՝ ըստ օրենքի:
2. Հենրի Մորթոն Սթենլի

Լրագրող ու ճանապարհորդ, մարդ, ով հայտնի դարձավ «Դոկտոր Լիվինգսթոն, ես ենթադրում եմ» արտահայտությամբ, ամուսնացած էր: Սակայն նա հենց ամուսնական առաջին գիշերը կնոջը հայտարարեց, որ «սեքսը կենդանիների գործն է»:
1.Մահաթմա Գանդի

Նա տվել էր Բրախմաչարյա ուխը: