Երևան, 01.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեր ընդհանուր նպատակն է՝ դառնալ օրինակելի ձեռնարկություն ոչ միայն երկրում և տարածաշրջանում, այլև համաշխարհային հանքարդյունաբերական ընտանիքում. Ռոման Խուդոլի Չինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատոր


«Կյանք ու կռիվ» ֆիլմի հաղթարշավի ու ապագա պլանների մասին

Հարցազրույց

Սեպտեմբերի 21-ից մեծ էկրան բարձրացավ «Կյանք ու կռիվ» ֆիլմը, որը նվիրված էր Հայաստանի անկախության 25-ամյակին: Ֆիլմի մուտքը մեր կյանք, անկեղծ ասած, ավելի շռնդալից ստացվեց, քան կարելի էր ակնկալել: Իսկ կարճ ժամանակ անց այն դարձավ սոցիալական ցանցերում և հասարակական այլ հարթակներում քննարկվող թիվ մեկ իրադարձությունը: Ֆիլմը հաջողված էր, քանի որ այն ոչ թե մեկ մարդու կամ մեկ խմբի մասին էր, այլ մի ողջ ժողովրդի, ով իր մաշկի վրա էր զգացել թե՛ 90-ականների Հայաստանի անկախացման բերկրանքը, թե՛ արցախյան պատերազմի արհավիրքը:

Կարելի է ասել, որ «Կյանք ու կռիվ» ֆիլմը շատերիս կյանքի կռիվն է, որի համար բոլորն իրենց բաժին կյանքից իրենց չափով «վճարեցին» ողջ մնալու համար: Գուցե դա է պատճառը, որ յուրաքանչյուրը ֆիլմում ոչ միայն իր բաժին ճշմարտությունն է փնտրում, այլ իր ապրած կյանքի դրամատիկ պահերի արտապատկերը:

Ֆիլմի պրոդյուսեր Կարեն Ղազարյանը Orer.am-ի հետ զրույցում ասաց, որ ցանկացած պրոդյուսեր, երբ սկսում է որևէ ֆիլմի վրա աշխատել, երազում է, որ ֆիլմը նման բուռն արձագանքի արժանանա, բայց այլ բան է ցանկանալը և մեկ այլ բան՝ դա կստացվի՞, թե՞ ոչ:

«Այս անգամ ստացվել է: Իսկ ֆիլմը ստացվելու պատճառները շատ տարբեր կարող են լինել: Իմ կարծիքով՝ նման հաջողությունը պայմանավորված է նրանով, որ ֆիլմը մեր և այն բոլոր մարդկանց մասին է, ովքեր անցել են այդ դժվարությունների միջով: Եվ քանի որ ֆիլմը նաև շատ ազնիվ է ստացվել, որովհետև այնտեղ ոչ մի սուտ ու կեղծիք չկա, այդ իսկ պատճառով նման հաջողություն ունեցավ: Դրան նպաստել է նաև ռեժիսորի աշխատանքը, որը կարողացել է դերասանական խաղից այնպիսի արդյունք ստանալ, որ այդ անկեղծությունը նույնպես երևա ամեն մի կադրում»,- ասաց Կարեն Ղազարյանը:
Ֆիլմի պրոդյուսերի կարծիքով՝ ֆիլմի հիմքում հենց անկեղծությունն արտացոլելն է կարևոր եղել և հավանաբար հենց դա է պատճառը, որ «Կյանք ու կռիվ» ֆիլմն այդքան սիրվեց հանդիսատեսի կողմից:

«Բոլորը սկսում են վերապրել այն, ինչի միջով այսքան տարիների ընթացքում անցել են: Քանի որ այդ ապրումները հոգեհարազատ են յուրաքանչյուրիս, ինձ թվում է՝ հենց դրա շնորհիվ է, որ ֆիլմն այդքան հոգեհարազատ է հանդիսատեսին»,- ասաց Կարեն Ղազարյանը:

Ի դեպ, մեր օրերում ֆիլմ նկարելն այդքան էլ հեշտ գործ չէ, քանի որ նման խոշորամասշտաբ նախագիծ իրականացնելու համար մեծ գումար է անհրաժեշտ: Հետաքրքիր էր իմանալ, թե ովքեր են աջակցել և ֆինանսավորել, որպեսզի «Կյանք ու կռիվ» ֆիլմն իրականություն դառնա։

«Պետք է ասեմ, որ ֆիլմի նկարահանմանը մասնակցել է «Շարմ» ընկերությունը, եղել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությունը, սակայն նախագիծն իրականացնելու համար մեր կողքին են եղել մեր հովանավորներ «Ռոսգոսստրախ», «Վիվարո» և «Գրանդ Քենդի» ընկերությունները: Շատ շնորհակալ ենք նրանցից, քանի որ առանց նման հովանավորների անհնար կլիներ նման նախագիծ իրականացնելը: «Վիվարոյի» օրինակով կարող եմ ասել, որ չնայած այդ կազմակերպությունը զբաղվում է խաղային բիզնեսով և տարբեր կարծիքներ կան նրանց մասին, սակայն ընկերության սեփականատերերն իսկապես մեր երկրի արժանի քաղաքացիներ են, ովքեր կարևորում են ֆիլմարտադրության զարգացումը և աջակցում են նման նախագծերի իրականացմանը»,- ասաց Կարեն Ղազարյանը:

Ֆիլմի պրոդյուսերի խոսքով՝ նման արդյունքի դժվար կլիներ հասնելը, եթե չլինեին թե՛ ստեղծագործական անձնակազմի անմնացորդ նվիրումը, թե՛ հովանավորների աջակցությունը: Խմբի հաջող աշխատանքից հետո 2016թ. ապրիլյան պատերազմը պատճառ է դարձել նկարահանել նաև ֆիլմի երկրորդ մասը: Ներկայումս արդեն սկսվել են երկրորդ մասի նկարահանման աշխատանքները: Այն վերնագրվել է «Կյանք ու կռիվ. 25 տարի անց»։

«Հուսով ենք և ամեն ինչ անում ենք, որպեսզի ֆիլմի երկրորդ մասը կարողանանք հանդիսատեսի դատին հանձնել Հայոց բանակի 25-ամյակին՝ հունվարի 28-ին»,- ասաց Կարեն Ղազարյանը:

Արմինե Գրիգորյան

Մեր ընդհանուր նպատակն է՝ դառնալ օրինակելի ձեռնարկություն ոչ միայն երկրում և տարածաշրջանում, այլև համաշխարհային հանքարդյունաբերական ընտանիքում. Ռոման ԽուդոլիՉինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԻնչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ Ալավերդյան «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում. «Փաստ»Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա Սողոմոնյան«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Տնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ ԶաքարյանԱնօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»«Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ»Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ»Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ»Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ»«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումՏաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Մինչև 2018 թվականը, երբեք չի եղել, որ Արցախի հարցում լինի իշխանություն ու ընդդիմություն. Շարմազանով Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պատերազմ բերել. Վարդան Օսկանյան Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները