Սոցիալական ոլորտի խնդիրները մնացել են նույնը

Անցած մոտ իննը ամիսների գործունեության ընթացքում հասարակությունն այդպես էլ կառավարության քրտնաջան աշխատանքի արդյունքում որևէ շոշափելի ձեռքբերման ականատես չեղավ: Եվ շարունակեց գերակշռել այն տպավորությունը, որ երկրում միակ աշխատողն, այնուամենայնիվ, երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, իսկ կաբինետի անդամներից շատերը, լինելով կառավարության կազմում, ինչպես ասում են օր էին մթնեցնում և ժամանակ շահում:

Նույն տրամաբանությամբ աշխատեց նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Կառույցի գործունեության մասին ձևավորված հասարակական գնահատականի համաձայն, անցած ամիսների աշխատանքի ընթացքում ոլորտում այդպես էլ որևէ շոշափելի արդյունք չարձանագրվեց: Եվ սա այն դեպքում, երբ տարիներ շարունակ, այսինքն, ավանդույթի ուժով, այն համարվել և շարունակում է համարվել ամենակոռումպացվածներից մեկը, ուստիև պետք է որ կոռուպցիոն բացահայտումների թոփ տասնյակում հենց այս գերատեսչությունը լիներ:

Orer.am-ին հասած տեղեկությունների համաձայն հնարավոր էր նախարարության ծախսերը մոտ 1,5 միլիարդ դրամով կրճատել, եթե, օրինակ, իշխանափոխությունից հետո կենսաթոշակները վճարվեին ոչ թե «Հայ Փոստի», այլ բանկային համակարգերի միջոցով: Այս ընթացքում չի կատարվել նաև համակարգի ենթակայության տակ գործող ՊՈԱԿ-ների գործունեության գնահատում, ինչը թույլ չի տալիս իրականության մասին ճշգրիտ պատկերացում կազմել և թերացումները բացահայտել: Ոլորտի նախկին աշխատակիցներից մեկը, ով չցանկացավ իր անունը հրապարակել, մեզ հետ զրույցում, նշեց, որ ոլորտում այնքան խնդիրներ են կուտակվել, որ դրանք միանգամից լուծել հնարավոր չի լինի, բայց դրան զուգահեռ անհապաղ լուծման կարիք ունեցող ուղղություններ կան, որոնց մասով այս ընթացքում այդպես էլ ոչինչ էլ չարվեց:

Ի դեպ, նոր իշխանությունների օրոք այս գերատեսչության ղեկավարն այն նախախարներից էր, ով պաշտոնը ստանձնելուց հետո սկսեց մինիմալիստական և ընտրողական վերաբերմունք ցուցաբերել լրատվամիջոցների հանդեպ, շատ հարցեր այդպես էլ թողնելով անպատասխան: Երկարամյա աշխատակիցը մեզ հետ զրույցում վստահեցնում էր, որ նախևառաջ հարկավոր է գնալ բյուջեից տրվող գումարները խնայելու ճանապարհով, ինչը նախորդ 30 տարիներին չի արվել: Իսկ նախկինից մնացած կոռուպցիոն սխեմաներից շատերի դեմն առնելու համար հարկավոր է սոցծառայության պետերի նշանակման կարգը փոխել:

Ու քանի դեռ նման հարցերը չեն լուծվում, բնական է, որ մնացած խոսակցությունները կշարունակեն ջուր ծեծոցի մնալ, իսկ գերատեսչությունների ղեկավարները կսահմանափակվեն միայն սոցիալական ցանցերում գրառումներ կատարելով:

 

Արմինե Գրիգորյան

Загрузка...
ՌԴ քննչական մեկուսարանների խցերում կհայտնվեն վճարովի մալուխային ալիքներ Նորվեգիայի ափերի մոտ վնասված կրուիզային նավը հասել է նավահանգիստ Իտալիայում մահացել է տան պայմաններում թլպատված 5 ամսական փոքրիկը Եվրո-2020․ Հոլանդիա - Գերմանիա․ Մեկնարկային կազմերը Երևան-Մեղրի ճանապարհին քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ մեքենայով նետվելով ձորը Երեւանում դանակահարված 3 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց Մոսկվայի թանգարանում անհայտ անձինք ինքնակամ կախել են ռուս կայսրուհու պատկերը ԵՊՀ ուսանողը մեքենայով բախվել է ծառին. նրան հոսպիտալացրել են Ամերիկյան Նյու Ջերսի նահանգում պատրաստ են օրինականացնել մարիխուանան Այրվածքներով հոսպիտալացված 12-ամյա աղջկան ոչ մի հարազատ չի այցելել 10 մանկավարժներ պայքարում են աշխարհում լավագույն ուսուցչի կոչման եւ 1 մլն դոլար մրցանակի համար Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում Հ1-ը անտեսում է դատարանի պահանջը՝ օրենքին վերաբերվելով այնպես, ինչպես կրճատվող լրագրողներին․ Լիանա Կարապետյան Խոշոր վթար Երևան-Արմավիր ճանապարհին. վարորդը հիվանդանոցում է (ֆոտո) Անտոնիո Ֆլորես․ Հայ ֆուտբոլիստները շատ մոտիվացված են եւ թիմային համատեքստում զարգանալու ներուժ ունեն Զենքի գործադրմամբ խուլիգանության գործով մեղադրյալը գրավով ազատ է արձակվել. «Փաստինֆո» Դալար-Արտաշատ ճանապարհին 06-ը, բախվելով BMW-ին, կողաշրջվել ընկել է առվակը․ ուղեւորը հոսպիտալացվել է (ֆոտո) Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահող Տասնյակ հազարավոր մարդիկ հարգանքի տուրք են մատուցել Քրայսթչերչի մզկիթներում զոհերի հիշատակին Նիկոլ Փաշինյանը Ենոքավանում ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Բախտաձեի հետ
website by Sargssyan