Քաղաքական նոր քննարկման մոտիվները

ՀՀ ներքաղաքական կյանքում պարբերաբար այլընտրանքային՝ հանրության ուշադրությունը շեղող, թեմաներ են դրվում շրջանառության մեջ: Անցնող շաբաթ հերթական անգամ իշխանությունը քաղաքական օրակարգը «զբաղեցնող» նոր թեմա դրեց շրջանառության մեջ։

Խոսքը՝ Արարատ Միրզոյանի այն հայտարարության մասին է, ըստ որի՝ ՀՀ իշխանությունները քաղաքական դաշտում գործող ուժերին հրավիրում են  միասնական ջանքերով ընտրական բարեփոխումներ մշակել։

Այս կոնֆիգուրացիայում հարկ է նշել, որ նախորդ խորհրդարանում ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի ընդունումը երկու անգամ տապալվեց։Մեր երկրում հարկային ու ընտրական օրենսգրքերը միշտ բարեփոխվում են՝ ամեն տարվա աշնանը, ձմռանը, գարնանը, ամռանը, սակայն ոչ տնտեսության վիճակն է բարելավում, ոչ քաղաքական ուժերը գոհ են լինում ընտրություններից։ Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ անկախ ընտրական օրենսգրքից, եթե հասարակությունը ցանկացավ ունենալ մեկ օրվա քաղաքական կենսագրությամբ պատգամավորների, ուրեմն այդպես էլ կլինի։Այստեղ ոչ մի օրենք, ընտրական մեխանիզմ չի կարող ոչինչ անել։Նախորդների ԸՕ-ի բարեփոխումների միտումը հասկանալի էր, որովհետև ամեն ինչ արվում էր իրենց իշխանությունը պահելու համար։

Ամփոփելով ամրագրենք մի կարևոր դետալ. ՀՀ-ում վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած զարգացումներից հետո ըստ ամենայնի՝ իշխանությունը երևի ամենից լավ գիտի, որ ոչ մի բարեփոխված ԸՕ բանի պետք չէ, եթե ժողովուրդը որոշեց մերժել այս կամ այն ուժին։

Անդրանիկ Հարությունյան

Загрузка...
Հակոբ Ճաղարյանը նշանակվել է վարչապետի խորհրդական Եկամուտ չապահովելու պատճառով փակվել է Երևան-Նոյեմբերյան երթուղին Զանգել եմ Արմեն Սարգսյանին, կապ հաստատել չի հաջողվել․ Փաշինյանը՝ ԱԱԽ նիստի մասին (տեսանյութ) Կան հիվանդություններ, որով տառապող դատապարտյալը պիտի ազատվի պատժից․ նախարարը՝ Մանվել Գրիգորյանի մասին Կատարված նորամուծությունները լուրջ դրական ազդակ են բիզնեսի համար. վարչապետն ընդունել է Ջեյմս Թուֆենկյանին Հայաստանի հավաքականի մարզումը (տեսանյութ, լուսանկարներ) Երևանի ավագանին որոշել է գույքահարկի արտոնություններ տրամադրել սոցիալական մի շարք խմբերի Վարորդները կարող են շրջանցել Բաղրամյանի խցանումները՝ անցնելով Անտառայինի արդեն բաց միջանցքով Սրտի մասում դանակի մի քանի հարվածներից 29-ամյա երիտասարդը մահացել է Քաջարանում բնակարանից 3 մլն 750 հզր դրամ հափշտակած քաղաքացին բերման է ենթարկվել (տեսանյութ) Կցանկանայի վերադառնալ Լա լիգա. կարոտում եմ այն. Կասիլյաս 18-ամյա Մարիամ Հունանյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ) Ադրբեջանի ՊՍԾ-ն առաջնագծին մոտ նոր զորամաս է շահագործման հանձնել Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ նախկին կնոջը ծեծի ենթարկելու համար Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել Հնդկաստանում շենք է փլվել. փլատակների տակ կարող է շուրջ 90 մարդ լինել Ալիևը փոխում է «расклад»-ը Մարտի 21-ին կվերագործարկվի Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը Կոտայքի մարզպետի «ближни бой»-ը, թե՞ ուղղակի քարոզարշավի ֆալստարտը Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակը կանվանակոչվի Եվրոպայի հրապարակ
website by Sargssyan