Կոտրել են «Հովհանավանք» եկեղեցու պատուհանի երկաթե ճաղավանդակը․ հափշտակել են գումար ու եկեղեցու գանձանակը
ՀասարակությունSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 12-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած գողության փաստով: Ժամը 09:00-ի սահմաններում Աշտարակի ոստիկանություն ահազանգ է ստացվել Տեր Մամբրե քահանա Պարույրյանից, որ Օհանավան գյուղի «Հովհանավանք» եկեղեցուց գողություն է կատարվել:
Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Գևորգյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Ասոյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել են նաև հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Բադալյանը:
Պարզվել է, որ մարտի 11-ին, ժամը 18:30-ից մինչև մարտի 12-ի 08:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անիձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են եկեղեցու պատուհանի երկաթե ճաղավանդակը մտել ներս և մոմավաճառի սեղանի դարակից գողացել այնտեղ եղած ողջ գումարն ու եկեղեցու գանձանակը:
Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: