Mamul.am կայքը չդավաճանելով որդեգրած կեխտոտ սկզբունքները, շարունակում է հանրությանն ապակողմնորոշելու արատավոր գործելաոճը
ՀասարակությունՍևակ Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Քիչ չեն դեպքերը, երբ սադրիչ և կոնկրետ քաղաքական ուժերի կոնկրետ նպատակներին ծառայող լրատվականները, փորձում են ստեղծված իրավիճակներից օգուտներ քաղել՝ զրպարտելով և շահարկելով թիրախավորված քաղաքական ուժի կամ գործչի անունը: Նման դրսևորմամբ այսօր հանդես է եկել լրատվադաշտի ապատեղեկատվության «չեմպիոն» mamul.am կայքն, որը հարցում է անցկացնում մի թեմայով, որը բացարձակապես իրավաչափ չէ: Ապավինելով քաղաքացիների էմոցիոնալ ֆոնին, կայքը նպատակ ունի դա օգտագործել կեխտոտ պլանները ի կատար ածելու համար: Հարցման բովանդակությունը հետևյալն է: «Կո՞ղմ եք, որպեսզի քաղաքապետարանը ապամոնտաժի Օղակաձև այգում գտնվող Մուլտի Վելնես սպորտային համալիրը»: Սա ոչ այլ ինչ է քան խաղ՝ ընթերցողների նյարդերի վրա: Տեսեք, պարզ տրամաբանություն է, որ քաղաքապետարանը օրենքի սահմաններում է իրականացնում ապամոնտաժման աշխատանքները և վերցնել ու զուտ քմահաճույքներով շարժել, ուղղակի չի կարելի, ոչ էլ թույլ կտան: Իսկ «Մուլտի Վելնես» սպորտային համալիրը կառուցելու համար ներդրվել է մոտ 40 միլիոն ԱՄՆ դոլար և այն կառուցապատելու բոլոր օրենքով նախատեսված փորձաքննություններն ու թփույլատվությունները համաձայն ընթացակարգի ստացվել են: Չկա այստեղ երկրորդ կարծիք, ամեն ինչ օրենքի շրջանակներում է: Ստացվում է, որ վերոնշյալ կայքը, բնականաբար պատվերի շրջանակներում, ուղղակի շահարկում է Գագիկ Ծառուկյանի անունը, իմիջայլոց սա առաջին դեպքը չէ, երբ այս կայքը նման՝ «աբիժնիկին» հատուկ հակումներով է աչքի ընկնում կապված ԲՀԿ առաջնորդի գործունեության հետ: Ինչևէ ինպես ժողովուրդն է ասում, «իրենց մուրն իրենց գլուխը», մեկ է դրանով ինչ-որ բան չի փոխվելու, ուղղակի հարկ է կրկին անգամ ներկայացնել հանրությանը, թե որքան ստոր ու անմակարդակ կարող է գտնվել լրատվական կայքը, գործելով նման ցածրակարգ կերպով: