Վերաքննիչ դատարանը մերժեց ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման գործով Քոչարյանին տուժող ճանաչելը
ՀասարակությունՎերաքննիչ քրեական դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը` ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի միջև հեռախոսազրույցի գաղտնալսման գործով Քոչարյանին տուժող ճանաչելը մերժելու որոշման դեմ: Դատական նիստը նախագահում էր դատավոր Մհեր Արղամանյանը:
Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվելու է: