Լարված իրավիճակ «Արաբկիր» ԲԿ-ում. 6-ամսական երեխայի ծնողները պաշարել են հիվանդանոցը
ՀասարակությունԱրդեն մի քանի օրն է՝ Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչներ, ամուսիններ, 26-ամյա Գրիգոր Դանիելյանն ու 22-ամյա Տաթևիկ Դանիելյանը լուսացնում են Երևանի Արաբկիր բժշկական կենտրոնի բակում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մարտի 4-ին երեխան, ով եղել է աշխույժ և ժիր, թեթև մրսածություն է ունեցել, և Մասիսի տեղամասային ամբլուրատոր բժշկուհին ուղեգիր է տվել, որպեսզի երեխային ապահովության համար տեղափոխեն Արաբկիր բժշկական կենտրոն: Ծնողներն էլ երեխային տեղափոխել են, ու արդեն մի քանի օր է ՝ ամեն օր սպասում են, որ բժիշկները պետք է հստակ ասեն, որ երեխան լավացել է:
Լրատվամիջոցի հետ զրույցում երեխայի մայրն ասել է. «Առողջ երեխային մեր ապահովության համար տեղափոխեցինք էստեղ: Մեր տեղամասային բժշկուհին, երբ լսել է երեխայի թոքերը, ասել է, որ թեթև խզոցներ ունի ու ամսի 4-ին բերեցինք հիվանդանոց: Երեխային պառկացրեցին այնպիսի ննջարանում, որտեղ 10-ից ավելի երեխաներ կային:
10 օր շարունակ մեզ համոզել են, որ երեխան ոչ մի առողջական խնդիրներ չունի, ու միայն մեր աղմուկ բարձրացնելուց հետո երեխային տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ ասում են, որ հետազոտման արդյունքում պարզվել է, որ երեխայի մոտ երկկողմանի թոքաբորբ է առաջացել: Մենք վստահ ենք, որ 6-ամսական երեխան թեթև խզոցով է տեղափոխվել այստեղ, ու իրենց բարձիթողի արդյունքում է երեխան երկկողմանի թոքաբորբ ստացել»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: