ԱԱԾ-ն «ֆեյք» էջի օգտատիրոջ է ձերբակալել. Արթուր Վանեցյան
ՀասարակությունՎարչապետից ստացած հանձնարարականը՝ պայքարել «ֆեյքերի» դեմ, արդեն իսկ կատարվել է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Այսօր ձերբակալվել է մեկ անձ, «Ֆեյսբուքում» շատ հայտնի մի էջ կա, որը ակնհայտ ապատեղեկատվություն է տարածում, դա «դուխով Հայաստան բաց հասարակություն» էջն է: Կարծում եմ՝ բոլոր օգտատերերը շատ լավ գիտեն: Այդ էջի տակ թաքնված անձը հայտնաբերվել է և ձերբակալվել է:
Հարուցվել է քրեական գործ՝ ռասսայական, կրոնական և ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով, մնացած մանրամասները ԱԱԾ մամուլի կենտրոնը կտրամադրի»,- ասաց ԱԱԾ տնօրենը:
Հիշեցնենք, որ երեկ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ մեր երկրում խոսքի և տեղեկատվության ազատությունը երաշխավորված է, բայց որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսում սոցցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, և հանձնարարել էր ԱԱԾ տնօրենին զբաղվել «ֆեյքերով»: