Թևան Պողոսյանի նյարդերն էլ տեղի տվեցին
ԲլոգԱյսօր Աժ-ում բավականին թեժ էր և փոխհրաձգությունների պակաս չկար: Եթե խոսքն առողջ բանավեճի մասին լիներ, ապա այն առանձնապես չէր զարմացնի քաղաքական կենսագրություն ունեցող անձանց, քանի որ հայոց խորհրդարանն ավելի վատ օրեր էլ է տեսել, երբ պատգամավորներն իրար հասցեին բաց տեքստով հայհոյանքներ են հնչեցրել ու միմյան հարվածել:
Ինչևէ, ինչպես ասում են քաղաքական իրադարձությունների շնորհիվ այսօր էլ հայոց նորագույն պատմության էջերն են լրացվում, որը սակայն այնքան էլ ոգեշնչող չի կարելի համարել:
Այսօրվա խորհրդարանում անհանդուրժողականության դրսևորումները, պարզվում է, դուր չի եկել նաև ԱԺ նախկին պատգամավոր, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանին, ով անդրադառնալով խորհրդարանական փոխհրաձգություններին իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Իմ շատ սիրելի պատգամավորներ, խնդրում եմ մշտապես, իսկ Ավագ շաբաթում մասնավորապես, նաև նիստերի ժամանակ իրար հանդեպ սիրով լինեք, հանդուրժողականությամբ ու հարգանքով բանավիճեք։
Նոր մշակույթ, նոր որակ ու հոգատարության նոր դրսևորումներ ենք պահանջում, խնդրում ու սպասում։ Ինչպես Խաբենսկին է ասել. «Մի օր կհասկանաս, որ բարությունը, քնքշությունն ու հոգատարությունը ներքին ուժի և ոչ թե թուլության դրսևորումներ են»:
Կանխավ շնորհակալություն բոլորիդ։
Ու իմ ասած՝ դուխով»: