Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց մի շարք օրինագծեր
ՔաղաքականԿառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 92 կողմ ձայներով։
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց 101 կողմ, և 1 ձեռնպահ ձայներով, «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ 105 կողմ ձայներով:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը 102 կողմ ձայներով:
«Վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» և «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերն ընդունվեցին միաձայն 106 կողմ ձայներով: