ՍԱՏՄ-ում կոռուպցիան պետք է բացառվի
ՔաղաքականՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը Orer.am-ին տեղեկացրեց, որ շարունակում են հավատարիմ մնալ այն սկզբունքին, որ իր կողմից ղեկավարած կառույցում պետք է բացառվի կոռուպցիոն ցանկացած երևույթ:
Բացի այդ, նման դրսևորումները պետք է անհապաղ բացահայտվեն և խստորեն պատժվեն: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը նաև տեղեկացրեց, որ իրենք պատրաստակամ են տրամադրելու անհրաժեշտ տեղեկատվություն և ըստ ամենայնի աջակցելու են ոլորտում դրսևորվող յուրաքանչյուր անօրինականության դեմ պաքարն առավել արդյունավետ իրականացնելու հարցում:
Արմինե Գրիգորյան