ՀՀ տնտեսության լույսն ու ստվերը

Կառավարության վերջին նիստում ի թիվս այլ հարցերի՝ քննարկվեց գազի և բենզինի շուկայում տիրող վիճակը՝ գազի գնի բարձրացման պատճառները հասկանալու նպատակով: Քննարկումը ծավալվեց, տարբեր կարծիքներ ու պարզաբանումներ հնչեցին: Վարչապետն ամփոփեց իր արդեն ավանդական դարձող սպառնալիքներով, ըստ որի՝ իրենց բարությունից շատերը «առիթավորվում» են: Նա ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին հանձնարարեց ցույց տալ, որ իշխանությունը կատակ չի անում: Իսկ այդ ընթացքում Արմավիրում գազելի վարորդները գործադուլ էին հայտարարել՝ պնդում էին, որ մայիսի 1-ից գազի խորանարդ մետրի փոխարեն կիլոգրամով վաճառքի պատճառով շատ են վճարում։

Պետք է փաստենք, որ օրենքի փոփոխությունը նախաձեռնած կառավարության տրամաբանությունը հենց դա էր՝ ապացուցել՝ բոլոր գազալցակայանները, որ կբարձրացնեն գազի գինը, նախկինում խաբել են խորանարդ մետրով վաճառքի մեջ ու թերլիցքավորել: Այսինքն՝ բնական տեստ, որ երևան է բերում ակնհայտ գողությունը: Այս դեպքում ինչու՞ է դա արվում գնորդի հաշվին, և կարևորը՝ ի՞նչ է հետո լինելու: Այդ տրամաբանության մեջ գազի գինը բարձրացնողները չե՞ն դիմանալու մրցակցությանն ու դուրս են մնալու շուկայից: Այսինքն՝ վարորդը շրջայց է կատարելու բոլոր լցակայանները, ուսումնասիրելու է գազի գները, հետո որոշի՝ որտեղից գնի՞: Ու միանգամից հարց  առաջանում, թե ինչքա՞ն գազ է ծախսելու որոնումների վրա:

Ստացվում է, ինչ՝ ճի՞շտեն վարորդները, որ բողոքում են ու հայտարարում՝ օրենսդրական փոփոխության կարիք չկար,թե՞ այնուանեմնայնիվ կառավարությունն ու խորհրդարանն են ճիշտ, որ օրենսդրական փոփոխություններով փորձում են անբարեխիղճ գազալցակայանների տերերին գտնել: Ուզում էին պատժել՝ գազալցակայանների՞ն, թե՞ վարորդներին, բայց միանշանակ ստացվեց՝ վարորդներին:

Սա մի օրինակ է՝ ինչպես է իշխանությունը պայքարում իր գնահատականով՝ մոնոպոլիայի դեմ, բայց պայքարի ձևերիում եթոդների ընտրությունը կարող էս տեղծել իրավիճակ, որ տնտեսության առանցքային ոլորտներին պարբերաբար ուղղվող սպառնալիքները հակառակ էֆեկտը տան: Նախ՝ ոլորտներում ոչինչ չփոխվի և, որ ավելի վտանգավոր է՝ հասարակությունը համոզվի, որ իշխանությունը միայն սպառնում է, իսկ վիճակը չի փոխվում:

Հարց է առաջանում՝ արդյունքը շատ ավելի մեծ կարող է լինել, եթե Նիկոլ Փաշինյանը դադարեցնի կառավարության նիստերում ու ԱԺ-ում հայտնի ու անհայտ հասցեատերերին ուղղված «ծնոտ ջարդելու», այս ու այն կողմ ուղարկելու հայտարարությունները՝ հնարավորություն տալով պատկան մարմիններին աշխատել՝ առանց քաղաքական հետապնդման մեղադրանքի:

Վարչապետի սպառնալիքները բացի իրավական հետևանքներից ստեղծում են նյարդային մթնոլորտ գործարար շրջանակներում: Իսկ հետևանքը դառնում է ներդրում անելու ցանկության բացակայությունը, ի դեպ ոչ միայն ներսում, այլև՝ դրսից:

Ակնհայտ է, որ միայն օրինական ընտրություններով դրսից ներդրումների սպասելն անիմաստ է: Այնտեղ այդ օրինակ ընտրությունները նորմա են: Հայտարարել համակարգային կոռուպցիայի վերացումը դեռ չի նշանակում կոռուպցիան վերացնել, քանի դեռ կան կոռուպցիայի պատճառները: Եվ այդ բոլոր իրողությունների համախումբը ներդրումային բումի ինստիտուցիոնալ մթնոլորտ չի դառնում: Որևէ օտարերկրացի չի կարող վստահ լինել, որ Հայաստանում իր կապիտալը չի կորցնի: Փողը վստահություն է սիրում ու ժամանակ է ուզում: Երբ չկա վստահություն, էնտուզիազմը չի կարող փոխարինել ինստիտուտների աշխատանքին, որ մարմնավորում է մեկ մարդ: Առավել ևս, որ տնտեսական հստակ քաղաքականություն չկա: Արտաքին ներդրողների համար կարևորը վարչապետի կոչերը չեն, այլ՝վարած քաղաքականությունը: Իսկ այդ քաղաքականությունը պոպուլիստական է, ցաքուցրիվ ու իմպուլսիվ:

Ի վերջո՝ ինչ-որ պահից պետք է դադարեցնել հեղափոխություն-հակահեղափոխություն խաղը: Հենց այդ պահը վկայելու է, որ իշխանությունն իրեն բավարար ուժեղ է զգում ու այլևս կարիք չունի իր թուլությունն ու ձախողումները «հակահեղափոխությամբ» մեկնաբանելու: Նոր իշխանությունները հրաժարվեցին միանգամից սեփականության վերաբաշխման ու սեփականազրկման սովորական «հետհեղափոխական» գործընթացից: Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ որևէ մեկից բիզնես չի խլվելու, բայց իրադարձությունների տրամաբանությունը բոլորովին այլ տեղ է տանում՝ նույնիսկ հակառակ Նիկոլ Փաշինյանի ցանկության:

Անդրանիկ Հարությունյան

Եթե հարկ լինի՝ կհրավիրեմ միջազգային փորձագետի․ մահացած զինծառայողի իրավահաջորդի ներկայացուցիչ 2 երիտասարդ բռնացել ու թալանել են ՌԴ քաղաքացու Վառելափայտով բարձած մեր մեքենաները անհիմն պահվում են ոստիկանությունում. «Շիրակ կենտրոն» ՀԿ Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամներին անանուն նվիրատվություններում կոռուպցիոն ռիսկ կա. Վարուժան Հոկտանյան Արմավիրի մարզում 10-րդ դասարանի աշակերտը դանակահարել է նույն դպրոցի 11-րդ դասարանցուն Երիտասարդը թոշակ հատկացնելու պատրվակով մտել է տուն եւ գողացել է պահարանում դրված 70 հազար դրամը Կանադայում ամբողջովին էլեկտրականությամբ աշխատող ինքնաթիռ է թռիչք կատարել Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնում Վարդենիսի հիվանդանոցում արձանագրված երեխայի մահվան դեպքից ՏԿԵ նախարարը տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն է անցկացրել ջրօգտագործող ընկերությունների տնօրենների հետ Վարչապետը եւ ՀԲ տարածաշրջանային տնօրենը խոսել են գործընկերության ընդլայնման հեռանկարների մասին Վերաքննիչ դատարանը ենթադրություններով է կայացրել դատական ակտ. դատապարտյալի հարազատները բողոքում են Խոշոր ավտովթար Սարալանջի հին ճանապարհին. 2 մարդ տեղափոխվել է հիվանդանոց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիրը Ժնևում խոսել է Հայաստանում տիրող իրավական խնդիրների մասին «ՍԱՍ»-ի Արտակը եւ Արամ Քոչարյանը հրաժարվել են ենթարկվել դատաբժշկական փորձաքննության Անթույլատրելի է հավասարեցնել Ղարաբաղի իշխանություններին եւ «ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչներին․ ՀՅԴ Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի աջակցությամբ վերանորոգվել է Թաթոյանների ջրաղացը Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը հեռարձակվելու է Հանրապետության հրապարակից՝ ուղիղ եթերում․ քաղաքապետարան Այսօր Տանգոյի միջազգային օրն է Ամփոփվել են «ԵԱՏՄ երկրներում էներգիայի արդյունավետության խթանման շրջանակ» տարածաշրջանային ծրագրի արդյունքները Կուզեի տղամարդու «ժամանակակից տեսակ»-ը մրցակցության մեջ չլիներ կնոջ հետ. Լիլի Հովեր
website by Sargssyan