«Ան­ցու­մա­յին ար­դա­րա­դա­տու­թյան են գնում ծայ­րա­հեղ դեպ­քե­րում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս հայտարարվեց «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումներ հրավիրելու մասին: Մինչ այս՝ անցումային արդարադատության կիրառելիության մասին բազմիցս է խոսվել, և հայտարարության համատեքստում անցումային արդարադատությունն ուշացած որակվեց: Որոշ դեպքերում առհասարակ կասկածի տակ է դրվում անցումային արդարադատության նպատակահարմարության հարցը: Փաստաբան Տիգրան Սարգսյանի դիրքորոշումն ավելի շատ մոտ է երկրորդ հատվածին: «Մարդու պաշտպանվածության համար իրավական որոշակիությունն ու իրավական համակարգի կանխատեսելիությունը շատ կարևոր են: Նշված սկզբունքից շեղումը պետք է մի շարք բացառիկ դեպքերում լինի: Քանի որ անցումային արդարադատության որևէ մոդել այս պահին չի առաջարկվում, դրա վերաբերյալ հստակ կարծիք ներկայացնելը ճիշտ չէ: Բայց, միևնույն ժամանակ, առանձին խնդիրներ լուծելու համար գործող իրավական համակարգերը փոխելը, հարմարեցնելը հակասում են իրավական որոշակիության սկզբունքին: Անցումային արդարադատությունը շատ բացառիկ դեպքերում կարող է ընդունվել, այն էլ՝ իրավաբանների կողմից: Իսկ հասարակության իրավագիտակցությունը, ցավոք, ցածր է, և մարդիկ կարող է մեծ ոգևորությամբ ողջունեն անցումային արդարադատությունը: Ու հատկապես այն դեպքում, երբ տարիներ շարունակ ատելությամբ ու չարությամբ են լցված եղել որոշ անձանց նկատմամբ, և իրենց համար անցումային արդարադատությունը որպես արարքների համար հատուցում է ընկալվում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Տ. Սարգսյանը:

Հարցը դիտարկելով արդեն մասնագիտական դիտանկյունից՝ կրկին շեշտեց իրավական որոշակիության ու կանխատեսելիության կարևորությունն ու հավելեց. «Իրավական տեսակետից կարծում եմ, որ անցումային արդարադատության անհրաժեշտություն չկա: Եթե գործող իրավական մեխանիզմներով հնարավոր է այդ մարդկանց կատարած հանցանքները բացահայտել ու պատասխանատվության ենթարկել, պետք է շարժվել գործող իրավական մեխանիզմներով: Եթե իսկապես կան հանցանքներ, ապա ցանկացած հանցանք մեր այսօրվա գործող իրավական մեխանիզմներով հնարավոր է բացահայտել»: Սարգսյանն ընդգծեց, որ օրենսդրությունը նախատեսում է այն անհրաժեշտ մեխանիզմները, որոնք պետք են արդարադատություն իրականացնելու համար, այլ խնդիր է դատական համակարգի հարցը

«Դատավորները, որոնք նշանակվել են նախկին համակարգի ժամանակ, վստահություն չեն ներշնչում: Օրենսդրություն կա, բայց մենք գիտենք, թե նախկինում ինչպես են նշանակվել: Կա՛մ հովանավորչություն, կա՛մ ծանոթ-բարեկամ, կա՛մ գումարային տարբերակներ: Եվ այդ մարդկանց վստահելը հեշտ չէ. բոլորին թվում է, որ եթե այդ մարդիկ նախկին իշխանության կամակատարն են եղել, նույնն էլ լինելու են այսօրվա իշխանությունների համար: Հասարակությունը դատական համակարգին չի վստահում, ինչը շատ մեծ խնդիր է: Հիմա դատական համակարգը վերակենդանացնելու համար ելքեր պետք է գտնել, որ կարողանան առաջիկա մոտ երկու տարիների ընթացքում թարմացնեն կադրերը»,-ասաց նա՝ շեշտելով, որ կարելի է նաև օրենսդրությունը փոխել, կադրերի համալրման համար նոր մրցույթներ անել: Նրա համոզմամբ՝ դատավորների գոնե 60-70 տոկոսը պետք է փոխվի:

Վերադառնալով անցումային արդարադատությանը՝ նա շեշտեց, որ այդ առումով միջազգային փորձի վրա հիմնվելը չսխալվելու երաշխիք չէ: «Յուրաքանչյուր երկիր իր առանձնահատկություններն ունի: Պետք է կարողանալ ոչ թե միջազգային փորձը բերել, այլ մեր Սահմանադրության, եղած իրավական հիմնական սկզբունքների հիման վրա, ընթացակարգային ինչ-որ նորմեր փոխելու միջոցով լուծել խնդիրները: Վարչապետն ասում է՝ գործող իրավական կառույցների շրջանակներում շատ դժվար է արդարությունը վերականգնել, բայց ո՞վ է որոշում, թե ո՞րն է արդարությունը: Արդարությունը որոշում է ոչ թե վարչապետը, այլ դատարանը, ըստ օրենքի՝ լրիվ, բազմակողմանի, օբյեկտիվ քննելով, բոլորին լսելով, բոլոր փաստերը դնելով ու համադրելով: Շատ ակնառու և ճչացող դեպքերն այսօրվա օրենսդրությամբ էլ կարող են կարգավորվել: Եթե պարզ երևում է, որ ինչ-որ մեկը հանցավոր ճանապարհ է անցել, ապա իրեն դատապարտելու համար անցումային արդարադատության անհրաժեշտությունը չկա. եթե կան ճչացող փաստեր, ապա այսօրվա իրավական համակարգն էլ է թույլ տալիս բացահայտել դրանք»,-ասաց նա՝ օրինակ բերելով այս շրջանում առկա մի շարք քրեական հետապնդումներ:

«Եթե անցումային արդարադատություն է իրականացվում միայն այն բանի համար, որ դատավորները վստահելի չեն, ուրեմն պետք է դատական համակարգը փոխելու ինչ-որ օրենսդրական հնարավորություններ ստեղծեն: Դա ավելի արդյունավետ կլինի, քան անցումային արդարադատությունը: Բացի այդ, պարզ չէ, թե անցումային արդարադատությունից հետո ի՞նչ կլինի, միջազգային հարթակներում ի՞նչ գնահատականների կարժանանա»,-ասաց նա՝ չբացառելով նաև ոչ ցանկալի սցենարները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Լողափնյա վոլեյբոլի հավաքականն անհաջող է մասնակցել Լոնդոնի օլիմպիական վարկանիշային մրցաշարին Հրշեջները մարել են Լուսառատում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Շրի Լանկայի զինվորականները կալանել են Զատկի ահաբեկչությունների մեջ կասկածվող մոտ 100 մարդու Մխիթարյանով հետաքրքրված է «Միլան»-ը «Ունեցիր Սերժ Սարգսյանի խոհեմությունից, պարո´ն վարչապետ»․ քաղաքագետը՝ Փաշինյանին «Յուվենտուսը» չհաղթեց A Սերիայի վերջին 5 տուրերում Ֆեդերերը հաղթանակով մեկնարկեց «Ռոլան Գարոս»-ում Ինչպե՞ս կանգնեցնել ինքնասպանական այս մեխանիզմը․ Աշոտյան Գերմանիայում հրեաները ենթարկված են պոտենցիալ վտանգի Ավտոմեքենան, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորակում. կա 1 զոհ, 2 վիրավոր Հզոր և միացյալ Հայաստանի հեռանկարը չի կարող դառնալ քաղաքական շահարկման առարկա Զոհրաբ Մնացականյանը բարձր է գնահատել Չինաստանի աջակցությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ է նվաճել Ղազախստանում Լիտվայի նախագահի ընտրություններում մասնակցությունը գերազանցել է 40 տոկոսը Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իին (լուսանկարներ) Թաիլանդում նավի վրա պայթյուն է որոտացել. կա 130 վիրավոր Պերուում 8,0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ի՞նչ արժե ... ՀՀ մի շարք մարզերում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ
Կյանքում նպատակներին հասնելու իմաստուն խորհուրդներ (Video) Ըստ այս հոդվածագրի՝ քաղցկեղը հիվանդություն չէ, այլ շատ եկամտաբեր բիզնես (Video) Իրական պատմություն. Խնդրում եմ, մի ծեծեք ձեր երեխաներին 63-ամյա միլիոնատերը 25-ամյա պարուհուն Կաննի փառատոնի կարմիր գորգուղու վրա ամուսնության առաջարկություն է արել (տեսանյութ)... Ահա, թե ինչու են գիշերվա կեսին ձգվում ոտքի մկանները. ընդամենը 2 բաղադրիչ, և Տիպիկ Կարիճի բնավորության 10 գիծ Սիրում եք պանրիկներ, բայց դրանք չեն ստացվում. այս բաղադրատոմսով ստացվում է բացառապես բոլորի մոտ Գիտնականները պարզել են՝ ինչո՞ւ են խելացի մարդիկ նախընտրում մենակ մնալ Անգամ աշխատավայրում Սոֆյա Պողոսյանն ու Աշոտ Տեր-Մաթևոսյանն աչքի են ընկնում իրենց ռոմանտիկ տրամադրությամբ (լուսանկար) Միրգ, որը կարող է իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը. ինչու է սերկևիլն այդքան օգտակար
website by Sargssyan