Արմեն Սարգսյանը ստորագրել է Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին օրենքը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը այսօր՝ մայիսի 16-ին, ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ, այդ թվում՝ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։

«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական արարողակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքները», – նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Կառավարության կողմից բերված այս օրինագծին կողմ են քվեարկել միայն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները կտրուկ դեմ են արտահայտվել։ Նշենք, որ ըստ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի՝ Կառավարությունը կազմված է վարչապետից, երկու փոխվարչապետներից եւ նախարարներից:

Կառավարության  կառուցվածքում ընդգրկվում են հետեւյալ նախարարությունները.

1) աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը,

2) առողջապահության նախարարությունը,

3) արդարադատության նախարարությունը,

4) արտակարգ իրավիճակների նախարարությունը,

5) արտաքին գործերի նախարարությունը,

6) կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը,

7) շրջակա միջավայրի նախարարությունը,

8) պաշտպանության նախարարությունը,

9) տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը,

10) բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը,

11) Էկոնոմիկայի նախարարությունը,

12) ֆինանսների նախարարությունը:

Բողոքի ակցիա՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի․ ՈւՂԻՂ «Գանձասար-Կապան»-ն ու «Լոռի»-ն չպարզեցին հաղթողին (տեսանյութ) 19-ամյա կնոջ 38 շաբաթական պտուղը մահացել է․ մեղադրվում է բժիշկը Օգտագործելով ժողովրդավարության թեզը՝ վարչապետը թուլացնում է իր դիրքերը. քաղաքագետ Բակո Սահակյանը Հադրութի շրջանի վարչակազմի նոր ղեկավար նշանակել Այն ճարտարապետները, որոնք կառուցել են այդ համակարգը, պետք է անպայման քրեական պատասխանատվության ենթարկվեն Քավորը դանակահարել է սանիկին՝ 20 հազար դոլար պարտքը չվերադարձնելու համար․ «Փաստինֆո» ՊՍԺ-ն երկարաձգեց Տուխելի հետ պայմանագիրը Եղանակն՝ առաջիկա օրերին ՈՒԵՖԱ-ի նախագահը անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 5 վիրավորներից մեկը մահացել է. վարորդներից մեկը զինվորական է Քոչարյանի գրասենյակը հաստատում է. Սերժ Սարգսյանն այցելել է նրան կալանքից ազատվելուց հետո Ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ. իրավիճակը՝ սահմանին «Տավուշ տեքստիլ» ընկերությունը գնալով ընդլայնում է աշխարհագրությունը Ռուբեն Հայրապետյանի թիկնապահը Արցախում մահացու վրաերթի է ենթարկել 33-ամյա տղամարդուն «Дорогие мои старики». Ռոբերտ Բագրատյանը հուզել է «Մանկական ձայն»-ի հանդիսատեսին (տեսանյութ) Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է Խոշոր հրդեհ «Երեւան Սիթի»-ի «Տաշիր պիցցա»-ում. «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից Հայ մարմնամարզիկները թիմային պայքարում ոսկե մեդալ են նվաճել
website by Sargssyan