Երկու ավտոմքենա, 14 միլիոն ՀՀ դրամ և 13 000 ԱՄՆ դոլար. պատգամավորի հայտարարագիրը. «Փաստ»
Հասարակություն«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլ ը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Երջանիկ Հակոբյանը հայտարարագրել է «VOLKSWAGEN TOUAREG 3.6» և «MERCEDES-BENZ E 430» մակնիշի ավտոմեքենա:
Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 14 000 000 ՀՀ դրամ և 13 000 ԱՄՆ դոլար:
Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների վերաբերյալ տվյալներ չկան:
Հավելենք, որ Երջանիկ Հակոբյանը մինչ ԱԺ ընտրություններին մասնակցելը զբաղեցնում էր ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը: Նշված պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել էին 18 000 000 ՀՀ դրամ և 13 000 ԱՄՆ դոլար:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում