Կստացվի ինչպես մի՞շտ. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ ԱԺ-ում տեղի ունեցան անցումային արդարադատության վերաբերյալ խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ոլորտի բավականին մեծ թվով ներկայացուցիչներ, փորձագետներ և հասարակության տարբեր սեկտորների ներկայացուցիչներ: Այն, որ իշխանությունները հաստատակամ են միանշանակ կյանքի կոչել անցումային արդարադատությունը, կարծես, հստակ է, սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, կա մի վերապահում: Ըստ մեր աղբյուրների պնդման, գոնե այս պահի դրությամբ նախատեսվում է այս «գործիքը» կիրառել 1998 թվականից այս կողմ ընկած ժամանակահատվածի համար, այսինքն՝ չի ներառելու 1991-98 թթվականները՝ այդ ժամանակահատվածի հարցերն այդպես էլ չհանելով «ջրի երես»: Եթե այս տեղեկությունները հաստատվեն, ապա կստացվի, որ իշխանությունները շարունակում են գործել հատվածական սկզբունքով
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում