Աղցան եփած բանջարեղենով և պահածոյացված եգիպտացորենով
LifestyleԱղցան եփած բանջարեղենով և պահածոյացված եգիպտացորենով․ պայծառ, թեթև և շատ համեղ: Այս աղցանը լիովին կարող եք ընդգրկել դիետիկ սննդատեսակի ցանկում, ինչպես նաև շատ հարմար և գեղեցիկ է տոնական սեղանի համար: Աղցանը պատրաստելու համար անհրաժեշտ է՝ պահածոյացված եգիպտացորեն, ճակնդեղ (բազուկ), գազար, թարմ վարունգ, լոլիկ՝ ցանկալի է Չերի, կանաչ սոխ, ձիթապտղի յուղ, կիտրոնի հյութ, մանանեխ և աղ։ Պատրաստման եղանակը շատ հեշտ է, որը կարող եք տեսնել տեսանյութում։