Իրանում մահապատժի են ենթարկել ամերիկացի լրտեսին
ՀասարակությունԻրանի Իսլամական Հանրապետությունում մահապատժի են ենթարկել պաշտպանության ոլորտի աշխատակցին` Ամերիկայի Կենտրոնական հետախուզական վարչության հետ համագործակցության և լրտեսության մեղադրանքով, ասվում է Իրանի զինված ուժերի դատական կազմակերպության հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ մահապատժի է ենթարկվել Ջալյալ Հաջի Զավարը, ով 2010-2011 թվականներին համագործակցել է Ամերիկայի Կենտրոնական հետախուզական վարչության հետ: Նա հեռացվել է ծառայությունից, իսկ նրա բնակարանում հայտնաբերվել են տարբեր լրտեսական սարքավորումներ: