Աղջիկների բնավորության թաքնված կողմերը՝ ըստ կենդանակերպի նշանի
LifestyleԿենդանակերպի յուրաքանչյուր նշան ունի բնավորության յուրահատուկ գիծը։ Ու հենց այդ գծով էլ տարբերվում է մյուսներից։
Խոյ։ Խոյերի համար կյանքի իմաստը կյանքի իմաստի որոնումն է։ Որքան էլ պարադոքսալ հնչի, Խոյերը մշտապես որոնումների մեջ են։ Խնդիրն այն է, որ նրանք շատ արագ են գտնում իրենց կոչումը, կայծակնային արագությամբ հասնում իրենց ուզածին՝ նպատակասլացության և ներքին ուժի շնորհիվ։ Այս ամենն այնքան արագ է տեղի ունենում, որ Խոյերը չեն հասցնում ուշքի գալ. իմաստ կար, բայց արդեն չկա։ Նրանք ստիպված են լինում ամեն ինչ նորից սկսել։
Ցուլ։ Դեռ վաղ հասակից գիտեն, թե ինչ են ուզում կյանքից։ Ընտրությունն այնքան էլ մեծ չէ, բայց չափազանց դժվար է։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ կանգնում են կես ճանապարհին՝ նվիրել իրենց ընտանիքի՞ն, թե՞ մեծ հաջողությունների հասնել կարիերայում։ Անձնական ազատությունը, անխոս, կարևոր է, բայց նրանք չեն կարող պատկերացնել սեփական կյանքն առանց ընտանեկան հարմարավետության, մարդկանց, ովքեր կունենան իրենց կարիքը։
Երկվորյակներ։ Երկվորյակների համար բավական բարդ է իմաստ գտնելը, քանի որ չափազանց փոփոխական են։ Կարիք ունեն մարդկանց, ովքեր իրականություն կդարձնեն իրենց ցանկություններն ու նպատակները։ Նրանց հարկավոր է իրենց կողքին սիրող, հավատարիմ մարդիկ ունենալ։ Միևնույն ժամանակ՝ Երկվորյակները կարծում են, թե աշխարհը ոչ մի կերպ չի կարող գոյություն ունենալ առանց իրենց օգնության ու աջակցության։
Խեցգետին։ Խեցգետինների կյանքի իմաստն այն է, որ մտերիմները երջանիկ լինեն։ Նրանք ձգտում են ընտանեկան ներդաշնակության։ Գիտեն, որ երջանկությունն ուղղակիորեն կախված է հարմարավետ պայմաններից։ Նրանք պատրաստ են շատ գումար աշխատել, եթե այդ մասին խնդրի սիրելին։ Միայնությունը վտանգավոր է կենդանակերպի այս նշանի համար։
Առյուծ։ Առյուծների համար կյանքի իմաստը կառուցվում է աստիճանաբար՝ անձնական աճ, հասարակական ճանաչում, անձնական կյանք։ Առյուծների կյանքի իմաստը նորի անվերջանալի որոնումն է։ Նրանց համար իսկապես կարևոր է գտնել ճշմարտություն և գործունեության ոլորտներ՝ երջանիկ ապագայի համար։ Չեն ձգտում երեխաներ ունենալ, քանի դեռ նրանց համար լավագույն կյանք չեն պատրաստել։.
Կույս։ Ողջ կյանքում իդեալ են փնտրում։ Ամենը, ինչ շրջապատում է կենդանակերպի այս նշանին, պետք է իդեալական լինի՝ անկախ նրանից՝ խոսքը վերաբերում է աշխատանքի՞ն, հետաքրքրությա՞նը, թե՞ այլ հարցի։ Իդեալականի ձգտումը հաճախ է մթագնում տրամաբանական մտածողությունը և ռացիոնալ մոտեցումը։ Երբ հասկանում են, որ կատարելությունը սահմաններ չունի, ողջ գլխով խորասուզվում են աշխատանքի մեջ։.
Շարունակությունն՝ այստեղ