Հա­յաս­տա­նի շուրջ օղա­կը սեղմ­վում է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը մասնավորապես նշել է. «Պետք է արձանագրել, որ մեր նախորդ նիստից հետո ցավոք Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը, որոշակի գործընթացներ են տեղի ունենում մեր միջավայրում, որոնք մեզ ստիպում են ավելի աչալուրջ լինել մեր անվտանգային մարտահրավերների հարցում: Այսօրվա նիստի օրակարգում ունենք նաև տարածաշրջանային իրավիճակի հետ առնչվող ընթացիկ հարցեր, որոնց քննարկման արդյունքում մեր որոշումները պիտի ծառայեն անվտանգային մարտահրավերների պատշաճ կառավարմանը: Իհարկե, համոզված եմ, որ մենք կկարողանանք անհրաժեշտ գործիքակազմ գտնել, որպեսզի Հայաստանի Հանրապետության համար հավել յալ ռիսկեր չառաջանան կամ դրանք լինեն կառավարելիության շրջանակում»:

Անշուշտ, ողջունելի է, որ Հայաստանի իշխանությունն օպերատիվ արձագանքում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, որոնք ուղղակիորեն առնչվում են Հայաստանի անվտանգային միջավայրին: Վրաստանում և Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումները կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար, որովհետև խոսքը վերաբերում է արտաքին աշխարհի հետ մեր երկրի հաղորդակցության ուղիներին, ինչպես նաև տարածաշրջանում էսկալացիայի աճն էական ազդեցություն կարող է ունենալ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վրա՝ որոշակի ռիսկեր ծնելով առաջնագծում: 

Վրաստանում տեղի ունեցող զարգացումներն ունեն ընդգծված արտաքին քաղաքական համատեքստ, այլ խոսքով՝ որակապես նոր լարվածություն է առաջացել Հայաստանի բարեկամ Վրաստանի ու ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հարաբերություններում, ու այս իրավիճակում Երևանից պահանջվում է հավասարակշիռ արտաքին քաղաքականություն, որը մի կողմից՝ միտված կլինի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը, մյուս կողմից՝ Հայաստանին թույլ կտա պահպանել ռազմավարական հարաբերությունները՝ հակադրության մեջ ներքաշված երկու բարեկամ երկրների հետ: Նույնիսկ 2008 թ. ռուս-վրացական պատերազմի օրերին Հայաստանին հաջողվել է պահպանել դրական չեզոքությունը, ու հիմա թերևս պաշտոնական Երևանը պետք է հավատարիմ մնա բալանսավորված քաղաքականությանը:

Եթե Վրաստանում ներքաղաքական զարգացումները հանգիստ հունով ընթանան, մնան կանխատեսելիության դաշտում, ապա ստեղծված իրավիճակից Հայաստանը կարող է նույնիսկ շահեկան դուրս գալ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 8-ից արգելել է ավիաչվերթները Ռուսաստանի ու Վրաստանի միջև, ու դրանց իրականացումը կարող է տեղի ունենալ մեր երկրի միջոցով:

Ողջունելի է, որ իշխանությունն այս ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ իրականացնում է, մյուս կողմից՝ պետք է աչալուրջ լինել, որպեսզի Բաքուն ու Անկարան չկարողանան Վրաստանի ներքաղաքական ճգնաժամն օգտագործել՝ Հայաստանի ամբողջական շրջափակման իրենց պլանն իրագործելու համար: Նման ռիսկեր կան, ու եթե անբարենպաստ զարգացումների դեպքում Վերին Լարսի անցակետը փակվի, Հայաստանի տնտեսությունը կկտրվի «արյունատար երակից»՝ դրանից բխող հետևանքներով:

Կասկածից վեր է, որ պաշտոնական Երևանը զարգացման բոլոր սցենարների համար պետք է ունենա լուծումներ, նաև՝ ֆորս-մաժորային իրավիճակների պարագայում:

Պակաս մտահոգիչ չեն նաև հարևան Իրանի շուրջ զարգացող իրադարձությունները: Բառացիորեն մի քանի օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարեց, թե Իրանին հարվածելու որոշումը չեղարկել է դրա իրականացումից ընդամենը տասը րոպե առաջ:

Միևնույն ժամանակ՝ Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ Իրանին հարվածելու որոշումը մնում է Վաշինգտոնի օրակարգում և կարող է իրականություն դառնալ ցանկացած պահի: Առայժմ չեն նշմարվում այն դիվանագիտական լուծումները, որոնք պետք է լիցքաթափեն լարվածությունը Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում, այդ ուղղությամբ դեռևս անպտուղ են անգամ Եվրամիության գործադրած ջանքերը: 

Իհարկե, միամտություն է կարծել, որ Երևանը կարող է որևէ դերակատարություն ունենալ այս ճգնաժամի հաղթահարման հարցում. դրա համար Հայաստանը չունի ռեսուրսներ, պոտենցիալ: Մյուս կողմից՝ Հայաստանի իշխանությունը պետք է գործադրի առավելագույն ջանքեր, որպեսզի աշխարհաքաղաքական իրողությունները, շահերի բախումները չանդրադառնան հայ-իրանական, հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերությունների վրա:

 

Չանտեսենք նաև այն հանգամանքը, որ Իրանում ունենք հոծ հայ համայնք, ու Հայաստանը որոշակի պարտավորություն ունի նաև մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելու առումով, համենայն դեպս՝ դիվանագիտական քայլեր իրականացնելու ու օպերատիվ որոշումներ կայացնելու առումով: 

Իրանի շուրջ անցանկալի իրադարձությունները կարող են հանգեցնել Հայաստանի համար կենսական սահմանի փակմանը, ուստի մեր իշխանություններից պահանջվում է ունենալ ոչ ստանդարտ քայլերի դիմելու ճկունություն: Մյուս կողմից՝ տարածաշրջանում լարվածության մեծացումը կարող է հանգեցնել փխրուն ստատուս-քվոյի փլուզմանը հայ-ադրբեջանական առաջնագծում, ինչը հղի է նոր պատերազմի վերսկսման վտանգով

 

Հուսանք, որ ԱԽ երեկվա նիստում այս հարցերը, հնարավոր զարգացումներն ու Հայաստանի անվտանգային միջավայրին սպառնացող հնարավոր ռիսկերը հանգամանալից քննարկվել են, ու կայացվել են համարժեք որոշումներ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ապրիլյանի քննիչ հանձնաժողովն ինչո՞ւ չի հրավիրում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Մար­դա­տար գնաց­քի շո­գե­քար­շը, չկա­րո­ղա­նա­լով ար­գե­լա­կել, ճեղ­քել է եր­կա­թու­ղա­յին կա­յա­րա­նի պա­տը և ըն­կել փո­ղոց Ար­դյոք դուք ունե՞ք հա­մա­տեղ սե­փա­կա­նու­թյուն Քրեակատարողական համակարգի աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա շուրջ 30 տոկոսով Հայաստանի հյուպատոսը խորհուրդ է տալիս հրավիրել Քիմ Քարդաշյանին Դաժան սպանություն՝ Երեւանում. դանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել 64-ամյա կնոջ պարանոցին, կրծքավանդակին Ի՞նչ դրամական միջոցներ, գույք ու եկամուտ ունի Վիետնամում ՀՀ դեսպանը. «Փաստ» «Պո­չամ­բար­ներն աղե­տա­լի վի­ճակ են ստեղ­ծել Հա­յաս­տա­նի հա­մար». «Փաստ» Նոր նախագծում կա՞ն հա­կա­սահ­մա­նադ­րա­կան իրա­վի­ճա­կի նա­խադ­րյալ­ներ. «Փաստ» ՈՒՂԻՂ. Խորհրդարանը հերթական նիստերն է հրավիրել. Օրակարգում 21 հարց է ՈՒՂԻՂ. Փաշինյանը մասնակցում է «Հանուն անտառների. գլոբալ ջանքերը եւ Հայաստանը» գագաթնաժողովին «Այս մարդ­կանց գի­տակ­ցու­թյան մեջ ժո­ղո­վուր­դը կրկին չկա». «Փաստ» Ին­տեր­նե­տա­յին ոլոր­տում վե­րահս­կո­ղու­թյան մե­խա­նիզ­մի ներդ­րու­մը հա­կա­սում է հան­րա­յին շա­հե­րին. «Փաստ» Հա­յաս­տա­նի կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը մխրճվել է ան­ցու­մա­յին փու­լի ճահիճը. «Փաստ» «Ան­թա­քույց քվա­զի­քա­ղա­քա­կան են­թա­տեքստ ունե­ցող գոր­ծըն­թաց­նե­րը ոչ մի­այն չեն լու­ծում կու­տակ­ված խնդիր­նե­րը, այ­լև դրանք ավե­լի խո­ցե­լի են դարձ­նում». «Փաստ» ՀԱԿ-ը շահագրգիռ է, իսկ իրավաբաններն այլ կարծիք ունեն. «Փաստ» Եվրանեսթը կարևոր չէ, այլ հարց է շախմատը. «Փաստ» Գև­որգ Կոս­տա­նյա­նը Մոսկ­վա­յում հանդիպել է ՌԴ գլխա­վոր դա­տա­խա­զին. «Փաստ» Կլիմայի փոփոխության սպառնալիքը գերազանցել է միջուկային պատերազմի հեռանկարը Արարատի մարզում Volkswagen-ը բախվել է ЗИЛ-ին. կա տուժած
website by Sargssyan