Էլինա Դանիելյանը հաղթել է արագ շախմատի մրցաշարում

Հայաստանցի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հաղթել է արագ շախմատի Women Speed Chess Championship մրցաշարում։

Ինչպես տեղեկացնում է chess.com-ը, երբ Էլինա Դանիելյանը հաղթեց ընտրական բաց մրցաշարում և նվաճեց Women Speed Chess Championship-ին մասնակցելու իրավունք, քչերը կարող էին ենթադրել, որ հենց նա կդառնա չեմպիոն, բայց հենց այդպես էլ եղավ Ռուսաստանը ներկայացնող Վալենտինա Գունինայի նկատմամբ 15-13 հաշվով հաղթանակից հետո։

«Մրցախաղի ընթացքում Դանիելյանը հետ է բերել չորս միավորի կորուստը, իսկ նրա հակառակորդը բախվել է կապի հետ կապված խնդիրների։ Հաղթանակը հայաստանցի գրոսմայստերին բերել է 4,607 ԱՄՆ դոլար և հրավեր մասնակցելու արագ շախմատի գլխավոր առաջնությանը և ՖԻԴԵ-ի մեծ շվերցարական մրցաշարին, որը հոկտեմբերին կանցկացվի Մեն կղզում։ Երկրորդ տեղը գրաված Գունինան շահել է  1,393 դոլար»,- հայտնում է աղբյուրը՝ հավելելով, որ եզրափակչին միջամտել են արտաքին գործոններ։

«Գունինան, հանգստանալիս է եղել ինդոնեզական Բալի կղզում, և տախտակի առջև է նստել կեսգիշերից հետո։ Ավելի կարևոր է, որ նա ունեցել է համացանցին միացման հետ կապված խնդիրներ, և արդյունքում երկու պարտիա պարտվել է կապի ընդհատման պատճառով։ Դժվար է ասել, արդյոք այդ պարտությունները վճռական հարված են դարձել, բայց դրանք, որոշակիորեն, ազդել են հաշվի և Գունինայի տրամադրության վրա։

Մրցախաղից հետո Դանիելյանն ասել է, որ իր «բախտը բերել է», բայց պարզ է, որ նրան ոչ մի կերպ չի կարելի  մեղադրել հակառակորդի խնդիրների համար»,- ընդգծում է շախմատային կայքը։

Քանի դեռ պատժամիջոցները պահպանվում են, Վաշինգտոնի համար Փհենյանը կշարունակի մնալ գլխավոր սպառնալիք. ԿԺԴՀ ԱԳՆ Տավուշի մարզում շրջվել է զինծառայողների տեղափոխող բեռնատարը. 11 մարդ տեղափոխվել է հիվանդանոց (ֆոտո) Այսօր Ստրկավաճառության զոհերի և դրա վերացման հիշատակման միջազգային օրն է 19-ամյա երիտասարդը բռնվել է գողության պահին Երևանի փողոցներում քեֆ-ուրախություն է (տեսանյութ) Յոթ ամսում ոստիկանությունում ստացվել է 1.108.710 դիմում-բողոք (տեսանյութ) 2019-ի 7 ամսում ուռուցքների վիրահատությունների թիվը 1322-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը. Արսեն Թորոսյան Որսը կթույլատրվի միայն չորեքշաբթի, շաբաթ, կիրակի, տոներին ու հիշատակի օրերին. Էրիկ Գրիգորյանն ստորագրել է հրամանը Նյարդավիրաբույժները հրաժարվում են հետազոտել առողջական լուրջ խնդիրներ ունեցող կալանավորին Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են․ այրվում է 1800 հա Ամերիկաբնակ հայերը դատի են տվել Թուրքիային Երևանում թալանել են «Հիդրոէլեկտրոմոնտաժ» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենին՝ հափշտակելով 20 հազար դոլար Գ.Ծառուկյանի ջանքերով Երևանում բացվել է հանրահայտ «Sport Point»-ի 1-ին մարզախանութը ԱԱԾ-ն հերքում է Միհրան Հարությունյանի նոր մենամարտի օրը հայտնի է Հայաստանի Մ-19 կանանց հավաքականը հնգօրյա հավաք կանցկացնի Սա մեր ամենակարևոր ծրագրերից է. Փաշինյան (տեսանյութ) Քաղաքի օրվան ընդառաջ Գյումրիում ընթանում են լայնածավալ փողոցաշինական աշխատանքներ Ժառանգականների լռությունն ավելի խոսուն է, քան ոչինչ չասող հայտարարությունը Տիգրան Խաչատրյանը շարունակում է մասնավոր հատվածի հետ քննարկումները ոլորտային խնդիրների շուրջ
5 պատճառ, թե ինչու են մարդիկ արթնանալուց հետո դեռ հոգնածության զգացողություն ունենում Հոգեբանական թեստ. Ընտրեք դիմահարդարումը և պարզեք, թե ի՞նչ են մտածում տղամարդիկ քո մասին Ցուլերին այսօր հաջողությունն ամենուր կժպտա․ օգոստոսի 23-ի աստղագուշակը Ահա թե ինչ է նշանակում սիրող ընտանիք ունենալ. նկարներ, որոնց ջերմությունը սահմաններ չունի (Photo) 5 պատճառ, թե ինչու են մարդիկ արթնանալուց հետո դեռ հոգնածության զգացողություն ունենում Տղամարդկանց կարծիքը․ իդեալական կնոջ 8 հատկանիշ Ֆինլանդիան կդառնա առաջին երկիրը, որտեղ կձերբազատվեն դպրոցական բոլոր առարկաներից 10 «նորաձև» թրենդ, որոնց մասին մարդիկ մոռացել են. ի՞նչ կլիներ, եթե հիմա էլ այսպես հագնվեին (Photo) Ինչ է կատարվում մարդու մարմնի հետ գերեզմանում հայտնվելուց հետո՝ 100 տարվա ընթացքում ԹԵՍՏ. Տղամարդկանցից ո՞վ է ավելի գրավիչ քեզ համար. պատասխանը կբացահայտի, թե ինչպիսի կին ես դու
website by Sargssyan