Անտառի թալանը հարյուր միլիոնավոր դոլարների է հասել

Անտառի 90 տոկոսը հատվել է ստվերային ճանապարհով: Սա նշանակում է, որ այս ոլորտում ստվերային շրջանառությունը հսկայական է եղել: Եվ, բնական է, որ ստվերում աշխատող ու ահռելի ձախ եկամուտ ունեցող անձինք օրական 10-15 հազար դրամով աշխատանքին ծիծաղով կվերաբերվեն:

Իշխանությունների վերջին շրջանի հորդորները, պարզվում է, անատառագողերի համար լուրջ չեն թվացել, բայց կյանքն ապացուցեց, որ պետականությունն ու օրենքներն անխնա ոտնահարելու վերջն այստեղ ևս եկել է: Այսինքն, այս բիզնեսն իրենցով արածները կա՛մ կգնան օրինականության ճանապարհով, կա՛մ ընդմիշտ հրաժեշտ կտան ձախ եկամուտի աղբյուրի վերածած անտառը թալանելու ու այն միլիոնավոր դոլարների վերածելու տասնամյակների «ավանդույթին»:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Իջևանում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններին նշեց, որ ապօրինի շրջանառության մոտ 30 %-ը բաժին է ընկնում կաշառքին: Եվ, եթե կաշառք տվող կա, նշանակում է այն վերցնողները ևս կան, որոնք դեռ պետք է հայտնաբերվեն:

«Հիմա մենք գնում ենք նման մարդկանց հայտնաբերելու ուղղությամբ: Ես համոզված եմ, որ առաջիկայում մենք հաջողություն կունենանք, քանի որ ամեն օր աճում են օրինական ճանապարհով փայտանյութի ձեռքբերման, վերավաճառքի և տեղափոխման ծավաները»,- ասաց Հ. Չոբանյանը:

Հաշվարկները ցույց են տվել, որ տարեկան մոտ 1 մլն խորանարդ մետր ծառ է հատվել, բայց դա էլ դեռ բավարար չէ, անօրինական ծառահատման իրական պատկերը գնահատելու համար: Դրանից ընդամենը 100 հազարն է օրինական ճանապարհով հատվել: Եվ եթե այս ամենին հավելենք, որ անօրինական անտառահատումները առանց որևէ նորմ հաշվի առնելու են իրականացվել, ապա միանշանակ կարող ենք եզրակացնել, որ անտառը տարիներ շարունակ անխնա ոչնչացվել է, որից ինչ-ինչ մարդիկ են օգտվել:

Ի դեպ, երկար տարիներ տեղեկություններ էին շրջանառվում, որ այս բիզնեսը բավական «հնչեղ» անուններ ունեցող անձանց է պատկանել: Նրանք անարգել գործել են տարիներով պատսպարվելով իշխանական վերին օղակներում ու ՀՀԿ-ի հովանոցի տակ: Եվ դա է եղել պատճառը, որ անտառը թալանողները ոչ միայն չեն հայտնաբերվել, այլև գործել են ազատ ու առանց որևէ խոչընդոտի:

Ինչ վերաբերում է տավուշցիների բողոքի ակցիաներին, ապա այն նույնպես շուտով կմարի, քանի որ անզեն աչքով էլ տեսանելի է, որ խոսքը ոչ թե երեխայի համար հաց վաստակելուն է վերաբերում, այլ շատ ավելի խորը արմատներ ունեցող կոռուպցիոն սխեմայի, որի բացահայտմանը, ամենայն հավանականությամբ, երկար չի մնացել:

 

Արմինե Գրիգորյան

Լրացավ Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցը Հարգե՛ք մեր ժողովրդի իրավունքները. Արայիկ Հարությունյանը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը ՏՏ ոլորտը մեր երկրի տնտեսության զարգացման գերակայություններից է. Հայկ Մարության Ուրախ եմ, որ Հայաստանն այժմ ապրում է տեխնոլոգիական հանգույց դառնալու շրջան. Արմեն Աարգսյան ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Գվատեմալայի պատվիրակությանը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում Մեծ քանակությամբ արգելված իրեր չնախատեսված խուզարկությունների արդյունքում․ Քրեակատարողական ծառայություն Նիկոլ Փաշինյանը ներկա է Հովհաննես Չեքիջյանի 91-ամյակին նվիրված համերգին Մանրամասներ Էջմիածնում տեղի ունեցած սպանության փորձից․ իրավապահները ատրճանակ են հայտնաբերել ՀՖՖ-ն հրապարակում է նախագահի եւ գործկոմի անդամության թեկնածուների անունները Եղանակը Հայաստանում Ստորագրվել է ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի վերաբերյալ փաստաթուղթ Տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի 150–ամյակին նվիրված գրքի շնորհանդեսը Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրեց ԼՂ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները Ավտոներկրողները բողոքի ակցիա իրականացրեցին Կառավարության դիմաց Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը նշեց հիմնադրման 15-ամյակը (տեսանյութեր) Օրենսդիր մարմինը իրավունք չունի բանակում ինքնասպանությունների հարցում լինել դիտորդի կարգավիճակում «Հանրային շահ» հասարակական կազմակերպության հայտարարությունը Հանրահայտ մրցավարը ՀՀ-ից հանցավոր ճանապարհով երեխա չի որդեգրել. ԱՆ-ն հերքում է
Կշահագործվեն Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով կառուցված Երևանի թիվ 153 և Վանաձորի թիվ 7 դպրոցները «Պատվից առավելի» վերջին նկարահանումը, անսպասելի ընթացքն ու վերջին սերիայի եթերի օրը Իսկ դուք գիտե՞ք՝ ինչպես է աշխատում հակասթրեսային գրիչը Անի Երանյանը՝ իր վախերի, ամուսնանալու ու նորից նկարահանվելու մասին (լուսանկարներ) Եթե Քրիստինա Եղոյանը չի կարողանում քայլել այս բարձրակրունկների վրա, ինչո՞ւ է հագել այն (տեսանյութ) Կենդանակերպի 6 զույգ, որոնք դատապարտված են բաժանման «Ես իրականում էլ խանդոտ եմ»․ ոճափոխված Ռոզա Ֆիլբերգը նորություն ունի Ամանորյա նորաձևությունը 2020-ին. Ինչ պետք է հագնել տոներին՝ ըստ Ֆաինա Հարությունյանի «Հեքիաթային է լինելու». Հասմիկ Խոջյանը նոր ֆոտոշարք ունի Հերթական սկանդալային հարսանիքը հավակնում է դառնալ այս տարվա ամենագեղեցիկ հարսանիքը (լուսանկարներ)
website by Sargssyan