Նոր սադրանք Արցախի դեմ
ԲլոգԼիլիթ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Արցախում հաստատակամորեն ամրապնդված ժողովրդավարական ռեժիմը և հասարակական հանդուրժողականության մթնոլորտը թիրախ են դարձել որոշ քաղաքական պատեհապաշտների համար, որոնք վերջին շրջանում հաճախ են գտնվում Արցախում իրենց «հյուրախաղերով»։
Ըստ մամուլի՝ այդ «քաղաքական գաստրոլյորներից» են ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը և «Ազատամարտիկների դաշինք» ՀԿ ներկայացուցիչ Ռազմիկ Պետրոսյանը, որոնք ներկայումս գործունեություն են ծավալում Քարվաճառի շրջանում՝ ի աջակցություն իրենց մարտական «գործընկեր» Սամվել Բաբայանի։
Պաշտպանության Նախարարության տխրհառչակ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, ում անունը կապված է բանակի թալանի և զինվորի բաժնի յուրացման բազմաթիվ դեպքերի հետ, ինչպես նաև չստացված քաղաքական գործիչ Ռազմիկ Պետրոսյանը, որը բոլորովին վերջերս 2018թ. ԱԺ ընտրությունների ժամանակ «որոշ հայտնի» պատճառներով մերժվեց և դուրս շպրտվեց Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակից, կարծես թե իրենց համար ինքնահաստատվելու և սեփական անփառունակ հեղինակությունը վերականգնելու նոր հարթակ են գտել։
Քաղաքացիներից ստացված բազմաթիվ տեղեկությունների համաձայն՝ Քարվաճառում նրանք փորձում են ակտիվացնել մարդկանց և նույնիսկ ներազդել զինծառայողների վրա՝ օգտագործելով հին կապերը, հաճախ նաև՝ խաբելով, ահաբեկելով և սպառնալով պարզ ու ազնիվ արցախցուն։ Գագիկ Մելքոնյանի և Ռազմիկ Պետրոսյանի խնդիրն է Քարվաճառում ստեղծել հնարավորինս լարված իրավիճակ՝ ապատեղեկատվության տարածելու եղանակով քարվաճառցիների մեջ անհանդուրժողականություն և պառակտում սերմանելով։
Ըստ հավաստի աղբյուրների՝ Սամվել Բաբայանը նրանց «մարտական առաջադրանք է» տվել Արցախի պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց վերաբերյալ պարբերաբար հանդես գալ »տեղեկատվական֊-դիվերսիոն» ելույթներով հայաստանյան ԶԼՄ-ներում, ինչպես նաև Քարվաճառի շրջանում քաղաքական հողի վրա բնակչության միջև արհեստականորեն հակասություններ տարածել։
Փաստորեն, քաղաքական այս գաստրոլների գործիքակազմում են ոչ միայն սպառնալիքները, այլև սուտ և խեղաթյուրված փաստերի տարածումը՝ հասարակության աչքերում պետության և պետականության դերի նսեմացման, հասարակական֊բարոյական սահմանների վերացման նպատակով։
Հուսով ենք ԱՀ իշխանությունները հսկողության տակ կպահեն այս «տխրահռչակ զույգի» գործունեությունը և թույլ չեն տա նրանց իրականացնել հակապետական քարոզչություն՝ իրենց կուռք Սամվել Բաբայանի գործելաոճի համաձայն բռնությունը հակադրելով քաղաքակիրթ հասարակարգին և ամենաթողությունը հակադրելով շատ դժվարությամբ ստեղծած հասարակական անդորրին։