Օշականի ճակատամարտի 192-ամյակի միջոցառման մասնակիցները հարգեցին հայ և ռուս նահատակների հիշատակը

Էջմիածին-Աշտարակ ճանապարհին` 1826-28թթ ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Օշականի ճակատամարտում զոհված հայ և ռուս զինվորների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, նշվեց Օշականի ճակատամարտի 192-ամյակը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակների հիշատակը, այնուհետև ծաղիկներ խոնարհեցին հուշակոթողի մոտ։

Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը, ընթերցելով մարզպետ Համբարձում Մաթևոսյանի ուղերձը, նշեց, որ ռուս-պարսկական պատերազմի ընթացքում Օշականի ճակատամարտը մեծ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի ազատության գործում։

«Հայ-ռուսական հարաբերությունները հարյուրավոր տարիների պատմություն ունեն։ Այդ հարաբերություններն իրենց արմատներով դարեր են ձգվում։ Մեր ժողովուրդների բարեկամությունը փորձված է արդեն ժամանակով։ Օշականի ճակատամարտը ցույց տվեց, որ հայ և ռուս եղբայրական ժողովուրդները ցանկացած փորձություն կարող են պատվով հաղթահարել։ 1827թ. ճակատամարտը ռուս-պարսկական պատերազմի հերոսական էջերից մեկն է»,- ասաց Գրիգորյանը։

Օշականի ճակատամարտի ընթացքում հերոսաբար զոհվել է 1130 ռուս զինվոր։ Հայաստանում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինիգուբովն ընդգծեց այն նվիրվածությունը հայրենիքին ու հայ ժողովրդին, որը դրսևորել են նահատակները։

 

«Ամեն տարի մենք հավաքվում ենք Օշականի հերոսներին նվիրված հուշակոթողի մոտ, որպեսզի հարգենք ռուս սպաների ու զինվորների, ինչպես նաև հայ կամավորների սխրանքը, ովքեր իրենց կյանքն են զոհել Հայաստանի ազատության համար պայքարում»,- նշեց Սինիգուբովը։

Հանդիսավոր միջոցառումն ավարտվեց Հայ առաքելական և Ռուս ուղղափառ եկեղեցիների հոգևորականների Տերունական աղոթքով ու խնկարկման արարողությամբ

 
 

 

Այսօր մեր մեծագույն խնդիրը ՀՀ-ի տնտեսական զարգացումն ու տնտեսական հզորացումն է․ Փաշինյան Վանեցյանը իր ուսադիրները նետեց աղբամանը. Նիկոլ Փաշինյան Մոդուլային փորձնական մանկապարտեզ ենք կառուցում, եթե լինի էֆեկտիվ, լայն ծավալով կիրականացնենք․ Փաշինյան Ամեն հայ պետք է ունենա ՀՀ քաղաքացու անձնագիր և ինչ-որ ժամանակ անցկացնի ՀՀ-ում․ Փաշինյան Այցը որքան փորձում ենք գործնականացնել, էմոցիոնալ է ստացվում․ Փաշինյանը՝ Հնչակյաններին Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ Արևմտյան ափի Հայկական դեմոկրատ ազատական (Ռամկավար) կուսակցության ղեկավար կազմի հետ Ուշ լինի, նուշ լինի, սպասում եմ բոլորիդ. Փաշինյանը կրկին անոնսեց հանդիպումը լոսանջելեսահայերի հետ Հրդեհ Էջմիածին քաղաքում. Այրվել են արագ սննդի վաճառակետի առաստաղի փայտյա կառուցատարրերը Վայոց Ձորի մարզպետի օգնականին մեղադրանք առաջադրվեց. նա կալանավորվել է Պետք է ավելի թիրախային մարքեթինգ իրականացնել Ղազախստանի ուղղությամբ. Արտակ Մանուկյան Խոշոր ավտովթար՝ Երեւանում. Երեք մեքենա վերածվել են մետաղե ջարդոնի Հոգեւոր կյանքի եւ հայրենասիրության դասեր եմ ստացել Վեհափառից․ նախագահ Սարգսյանը՝Գարեգին Ա-ի մասին 182 միգրանտներով հումանիտար նավը միջազգային ջրերում սպասում է Եվրոպայի որոշմանը Կյանքից հեռացել է «Սթարտրեկ» սերիալի դերասանը Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-25-ին աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով Օգնել գյուղացուն զարգացնել գյուղատնտեսությունը. Իրինդ գյուղում գյուղմթերքի իրացման հարթակ են մշակել (ֆոտո) Հիշե'ք , ձերը սորոսն ու «յուբկեն» են, իսկ մերը՝ հերոսն ու ավանդական արժեքները. Էդուարդ Շարմազանով Արմեն և Նունե Սարգսյանների տոնական զբոսանքը՝ Գյումրիում Աղջկա համար խոսակցությունն ավարտվել է դանակահարությամբ Տարբերություն չկա՞ պաշտոնանկության եւ պաշտոնից հրաժարական տալու միջեւ. Խոսրով Հարությունյանը՝ Արարատ Միրզոյանին
website by Sargssyan