Վերաքննիչ դատարանը ՍԴ–ում վիճարկում է Համաներման մասին օրենքի դրույթները
Քաղաքական2019 թվականի հոկտեմբերի 8-ին Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով կքննի Վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա 2018 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված Համաներման մասին օրենքի դրույթների Սահմանադրությանը համապատասխանության հարցը։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ ՍԴ կայքից։
Վերաքննիչ քրեական դատարանը ՍԴ–ում վիճարկում է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 7, 8, 10 և 12-րդ մասերի, 4-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։
օրենքի գործողությանը և կիրառման ապահովմանը վերաբերող դրույթներին։
Գործով զեկուցող է նշանակել Սահմանադրական դատարանի դատավոր Ա.Դիլանյանը, իսկ որպես պատասխանող կողմ դատավարությանը կներգրավվի վիճարկվող օրենքն ընդունած մարմինը՝ ՀՀ Ազգային ժողովը։