Ով չի ալարում կուսակցություն է բացում

Կուսակցությունները սնկի նման աճում են, բայց, իրականում, դրանից ո՛չ քաղաքական լուրջ դիսկուրսներ են սկսվում, ո՛չ էլ առանձնապես աշխարհացունց ծրագրեր ներկայացվում:

90-ականների սկզբին միակուսակցական համակարգի փլուզումից կարճ ժամանակ անց, պարզ դարձավ, որ խորհրդային տարիներին այնքան գաղափար է կուտակվել, որ ամեն մեկը մի կուսակցության գաղափարական հիմք կարող է լինել: Բայց հետո, այնպես ստացվեց, որ ձևավորված կուսակցություններն ընդամենը քաղաքական առևտուր իրականացնելու համար էին պայքարում, ոչ թե երկրում ինչ-որ բան փոխելու:

Ըննդիմադիրներից ով ավելի ճարպիկ գտնվեց, կարողացավ դժգոհողների ավելի մեծ բանակ հավաքել, բայց կյանքը ցույց տվեց, որ դրանք ամենևին էլ չէին կարող ինքնիշխան կառուցներ լինել, քանի որ հասկանալի պատճառներով, ուզած, թե չուզած, կախված էին օրվա իշխանություններից: Նման կախվածությունը, կամ ավելի կոնկրետ՝ քաղաքական առևտրի հնարավորությունը ձեռնտու էր նաև իրենց ընդդիմադիր հռչակած կուսակցությունների համար, քանի որ նրանք այդկերպ էին մասնակցում քաղաքական կոչվող թատերականացված բեմականացմանը:

Ու, չնայած, հասարակության սպասումները նույն այդ ընդդիմությունից բոլորովին այլ էին, բայց նրանց համար ներկուլիսային առևտուրն ավելի կարևոր էր: Հիմա ժամանակները փոխվել են, և նման խաղեր խաղալու, կամ ավելի ճիշտ դիտարժանություն ապահովելու համար կուսակցություններին ավելի մեծ մտքի թռիչք ու ճկունություն է պետք ունենալ: Բայց, ինչպես երևում է, քաղաքականությամբ զբաղվողները դրան դեռ պատրաստ չեն: Նրանց միայն հաջողվում է այս կամ այն գործչին ճանկռոտել ու ամեն ինչի վրա ցեխ շպրտել:

Տպավորությունն այնպիսին է, որ դրանք ծնվում են, քանի որ իշխանափոխության ժամանակ որոշ անհատներ չեն կարողացել տեղավորվել իշխանական վերնախավում: Ուստի, որոշել են այդկերպ իրենց մասին հիշեցնել: Եղան անձինք, ովքեր իշխանություններին քարկոծելով ու քննադատելով հասան կառավարություն: Իսկ նրանք, ովքեր իրենց նախկին գաղափարակիցների նման սեփական ամբիցիաները բավարարելու համար չկարողացան մուտք գործել ներիշխանական շրջանակներ, սկսել են ընդդիմադիր խաղալ՝ միայն մեկ նպատակ հետապնդելով՝ ինչքան հնարավոր է փաշինյանական իշխանությանը մրոտել, սոցիալական ցանցերում ալեկոծումներ առաջացնել և տպավորություն ձևավորել, թե ընդդիմություն են:

Մինչդեռ, մանր խնդիրները մատի փաթաթան սարքելով և սրա նրա ատենախոսություններում չակերտների մեջ չդրած պարբերությունների շուրջ փոթորիկ սարքելով ընդդիմադիր լուրջ բևեռ ձևավորել հնարավոր չէ: Առավել ևս, որ, ասենք՝ գիտական կոչում ունեցողներից հաշված անձինք միայն կարող են հպարտանալ, որ իրենց ատենախոսությունը մաքրամաքուր գյուտերից ու հայտնագործություններից է բաղկացած:

Ամեն դեպքում, հայաստանյան ներքաղաքական դաշտը շարունակում է տրեխավորների վազքարշավի նմանվել, որի պատճառով, մեծ հաշվով, որևէ քաղաքական ուժի այդպես էլ չի հաջողվի երկար ճանապարհ անցնել ու կայուն ընդդիմություն ձևավորել:

 

Արմինե Գրիգորյան

Ադրբեջանը բաց է թողել Ղարաբաղյան հակամարտությունը ուժային միջոցներով լուծելու հնարավորությունները. ռուս փորձագետ Կոշ համայնքում գործող համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդում էին ընտրողներին. «Անկախ դիտորդ» Խանջյան փողոցում վիճաբանության մասնակիցներին «կարմիր բերետները» «փռել են ասֆալտին» Գեղարքունիքում 28-ամյա վարորդը բախվել է քարե շինության պատին, այնուհետեւ КаМАЗ-ին Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Ford Transit-ը հայտնվել է ջրատարի մեջ Արմավիրի մարզում գնացքը բախվել է ավտոմեքենային. 26-ամյա վարորդին բուժօգնություն է տրամադրվել Հունվարի 1-ից Երեւանում 5000 աշխատակիցների աշխատավարձեր կբարձրանան. Հայկ Մարության Գազի գնի բարձրանալու հավանականությունը չափազանց մեծ է. Վարդան Բոստանջյան Գեղարքունիքում 62-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել Գավառի պետական համալսարանի ուսանողուհուն Հայկական պատվիրակությանը «Եվրանեսթ»-ում հաջողվել է տապալել ադրբեջանական պատվիրակության հակահայկական նախաձեռնությունը Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կօգնի սիրիացի փախստականներին ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը հայտարարություն է տարածել Կարիճը խայթել է կնոջն ինքնաթիռում թռիչքի ժամանակ 17:00-ի դրությամբ 16 համայնքում քվեարկել է ընտրողների 41.28 տոկոսը․ԿԸՀ տվյալները Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ջերմաստիճանը կբարձրանա.Եղանակը Հայաստանում «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորներն առաջարկում են նոր հարկատեսակ սահմանել ճանապարհաշինական աշխատանքների համար Մեսին 14 մրցաշրջանում անընդմեջ առնվազն 10 գոլ խփած առաջին խաղացողն է Եվրոպայի 5 առաջատար լիգաներում Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի շնորհավորական ուղերձը Արթուր Վանեցյանի ծննդյան օրվա առթիվ Սպասվում է առանց տեղումների եղանակ 14:00-ի դրությամբ 16 համայնքում քվեարկել է ընտրողների 26.56 տոկոսը․ԿԸՀ տվյալները
«Ի՞նչ եք ուզում Ձմեռ պապիկից»․ Սիլվի Բարկովայի ամանորյա ֆոտոշարքը Հաջողության չինական հորոսկոպ․ 2020-ին ո՞ւմ են սպասվում բազում հաջողություններ Իսկական սուրբծննդյան հեքիաթ․ ինչպես է Քիմ Քարդաշյանը տոներին ընդառաջ զարդարել տունը (վիդեո) Կենդանակերպի նշաններ, որոնց հրաշք է սպասում 2020թ․ ամանորյա գիշերը Մարդու մարմնի 5 բույր, որոնք զգուշացնում են առողջական լուրջ խնդիրներ ունենալու մասին,պետք չէ անտեսել դրանք Կշեռքներին անախարժություններով լի օր է սպասվում․ Դեկտեմբերի 8-ի աստղագուշակը Զիրոյանին հանդիպեցի թատրոնի միջանցքում : Նրա մարդկային որակները նկատեցի վայրկյաններ անց Ամանորյա մատնահարդարման 11 նորաձև եղանակ օրիգինալ երիտասարդների համար (լուսանկարներ) «Ես սիրելիիցս արդեն ստացել էի 555 վարդ, իսկ ծննդյանս օրը ստացա 1111-ը». Սյուզաննա Սեդրակյանը պատմել է ծննդյան օրվա և սիր... Ինչպե՞ս բրոկոլին եփել, որ օգտակար լինի ոսկորներին և կանացի օրգաններին
website by Sargssyan