Արտակարգ դեպք Կոտայքում. կայծակի հետեւանքով 10 խոշոր եղջերավոր անասուն է սատկել
ՀասարակությունԿոտայքի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 16:30-ի սահմաններում, Քարաշամբ գյուղի վարչական տարածքում գտնվող արոտավայրում կայծակի հետեւանքով 10 խոշոր եղջերավոր անասուն է սատկել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, առաջին պահից դեպքի վայրում է նաեւ Քարաշամբի գյուղապետը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ սատկած անասուններից 9-ը պատկանում են մեկ մարդու:
Տեղանքը անանցանելի է, ավտոմեքենաները չեն կարողանում բարձրանալ դեպքի վայր եւ ստիպված ահագին հատված ոտքով են գնում: