Բրիտանացի վկա՞, թե՞ «պահեստային տարբերակ». «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» թերթի տեղեկություններով, վեր ջին օրե րին Երևանում գտնվող բրիտանացի Սթիվեն Նյուտոնի այցը ՀՀ պատահական չէ, քանի որ ներկա փուլում նա ՀՀ իշխանություններին պետք է Ռոբերտ Քոչարյանի շուրջ գործընթացների օրակարգ նոր «ռասկլադ» բերելու համար։
Նշենք, որ նա ժամանակին որպես վկա անցել է Պողոս Պողոսյանի սպանության գործով։
Թերթի հավաստի աղբյուրի փոխանցմամբ, նրա՝ Հայաստան գալու հարցը տևական ժամանակ քննարկվել է իշխանության կուլիսում, կա տեղեկատվություն, որ սա Նիկոլ Փաշինյանի համար եղել է սկզբունքային հարց, և նա դրա համար ջանք չի խնայել։
Նյուտոնի հայաստանյան այցը ներկա փուլում ապահովելու համար մեծ դերակատարություն է ունեցել Փաշինյանի և Սասուն Խաչատրյանի «լյուբիմչիկ», ՍԴ դատավոր, ժամանակին իրեն ՍԴ նախագահ ինքնահռչակած Վահե Գրիգորյանը, որը դեռևս Լոնդոնում ապրած տարիներին մտերիմ հարաբերությունների մեջ է եղել Նյուտոնի հետ։
Ըստ մեր աղբյուրների, Նյուտոնի այցը Հայաստան նախատեսված է եղել ավելի վաղ, սակայն դա նպատակահարմար է համարվել հենց այս փուլում, որպեսզի Քոչարյանի կալանքի հնարավոր փոփոխության և գործի՝ այլ ուղղությամբ զարգացման դեպքում իշխանությունները «պահեստային տարբերակ» ունենան՝ նրա հետ կապված նոր քայլեր ձեռնարկելու։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում