Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս առնչությամբ նա հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պատվարժա՛ն զինծառայողներ,

Հայտնում եմ ձեզ, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել։ Նման որոշումն ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում եմ Հայաստանի Հանրապետությանը և իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը։

Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը, երբ մեր երկրի համար բախտորոշ փուլում համաձայնվեցի ստանձնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։ Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջև է եղել, և ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից:

Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը:

Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին։

Պատիվ ունեմ:

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նոր կառավարության կառուցվածքը Համաճարակային առումով իրավիճակը շարունակում է տագնապալի մնալ: Շատ է խոսվում թեկուզ կարճ ժամանակով կրկին անգամ սահմանափակումների ռեժիմին անցնելու մասին: Փաշինյանը չկարողացավ հերքել մաքսանենգության վերաբերյալ ակնհայտ փաստերը. «Գոլոս Արմենիի» «Մեզ ասում են՝ «բա խի՞ վլաստը տվիք Նիկոլին». մարդիկ հանկարծակի գիտակցեցին, որ Նիկոլը չարիք է» Կորոնավիրուսից մահացածների և վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ Լայվերով,սելֆիներով ու ծառից ծառ թռնելով կորոնավիրուսի դեմ չեն պայքարում․ Շարմազանով Դուք չեք կարող պատգամավորներին դուրս հանել դահլիճից․ Մարուքյանը՝ Միրզոյանին (տեսանյութ) Բանկային «գայլական» համակարգը միշտ եղել է պրոբլեմ․ Տիգրան Ուրիխանյան (տեսանյութ) ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՄԱՅԻՍԻ). Ավա­րայ­րից՝ Սար­դա­րա­պատ. հա­յոց պատ­մու­թյան խորհր­դան­շա­կան իրա­դար­ձու­թյուն­նե­րը Հա­յաս­տա­նը շարժ­վում է ար­տա­քին պարտքն ավե­լաց­նե­լու ճա­նա­պար­հով. որ­քա­նո՞վ դա կօգ­նի հաղ­թա­հա­րել սկսված ճգնա­ժա­մը. «Փաստ» Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 289-ով Հոգեվիճակը՝ գույների մեջ,և երիտասարդ նկարչուհու երազանքը. «Փաստ» «Ժողովուրդ». Սամվել Բաբայանի նշանակումը՝ սառը ցնցուղ Վա­ղը կա­րող է ուշ լի­նել, որով­հե­տև վա­ղը կա­րող է ուղ­ղա­կի չլի­նել. «Փաստ» «Իրատես». Պատգամավորները սրտնեղած են. դժվարությամբ են հաղորդակցվում ԿԳՄՍ-ի ու նախարարի հետ «Ոչ թե եր­կա­կի ստան­դարտ­նե­րի, այլ ընտ­րո­վի վե­րա­բեր­մուն­քի, իրա­վա­կան ցի­նիզ­մի դրսև­ո­րում­նե­րի ենք ակա­նա­տես լի­նում». «Փաստ» Մի­այն հա­մա­տեղ պա­տաս­խա­նատ­վու­թյան դեպ­քում է հնա­րա­վոր հաղ­թա­հա­րել ճգնա­ժա­մը. «Փաստ» «Հրապարակ». Փաշինյանը կարծում է, որ եթե Վարդանը «կոտրվի», մյուսների հարցը խաղուպար է լինելու Տնտե­սու­թյու­նը ծանր իրա­վի­ճա­կում է.կրկին հա­մընդ­հա­նուր սահ­մա­նա­փա­կում­նե՞ր, թե՞ պայ­քա­րի խստա­ցում. «Փաստ» Համագործակցություն միշտ էլ հնարավոր է, և չի բացառվում, որ առաջիկայում էլ լինի դա. Արծվիկ Մինասյանը՝ ՀՅԴ-ի՝ Արթուր Վանեցյանի և Միքայել Մինասյանի հետ համագործակցելու մասին
website by Sargssyan