Կաշառակեր պաշտոնյան եւ ՀԴՄ չտրամադրող խանութը նույնն են. վարչապետ

Գյուղատնտեսության կառուցվածքը չի սպասարկում մեր ազգային եւ պետական ձգտումները, որովհետեւ գյուղատնտեսություն ասելով շարունակում ենք իներցիայով հասկանալ եւ ընկալել, որ մարդ պետք է չարչարվի, տոկոսի տակ ընկնի եւ ոչ մի արդյունք չստանա դրա դիմաց: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին՝ մարզի գործարարների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ մեր խնդիրն է արդյունաբերական գյուղատնտեսության զարգացումը, եւ դա առանց հողային ռեֆորմի հնարավոր չէ։

Նա Էկոնոմիկայի փոխնախարար Արտակ Քամալյանին հանձնարարեց, որ հողային ռեֆորմի պրոցեսի համար աշխատանքային խումբ ձեւավորի եւ ղեկավարի. «Պայմանավորվենք, որ միայն գյուղատնտեսության շահերը չէ, որ հաշվի է առնելու, այլեւ պետք է բալանսը պահել»։

Խաղողի մթերման գործընթացում գործարանի եւ գյուղացու հարաբերությունների մասին խոսելիս Փաշինյանը բերեց բիզնեսի «խաղի 4 կանոններ».

«Խաղի կանոնները չորսն են` մի՛ գողացիր, դա վերաբերում է բոլորին եւ՛ պետական եւ՛ ոչ պետական պաշտոնյային: Եթե խանութի աշխատողը ՀԴՄ չի խփում` ինքը գող է, դա նույն է, որ պետական պաշտոնյան գողանա: Կաշառակեր պաշտոնյան եւ ՀԴՄ չտրամադրող խանութը նույնն են: Հաջորդը` եղի՛ր արդյունավետ, յուրաքանչյուրը պետք է մի միավոր ծախսելու դիմաց աշխատի ավելի շատ արդյունք ստանալ, երրորդը` եղի՛ր նորարար, չորրորդը` եղի՛ր համագործակցող եւ թիմային: Վերջինը վերաբերում է գյուղացու եւ գործարարի հարաբերություններին: Եթե նրանք չարձանագրեն, որ իրենք գործընկերներ են, բան չի փոխվի: Խնդիրների լուծման ճանապարհը երկխոսությունն է»։

Որքան գումար է հատկացրել Երեւանի վարչական շրջաններից յուրաքանչյուրը՝ Ամանորի կորպորատիվ միջոցառման համար «Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկել 2020-ի բյուջեին, ոչ թե աղետի գոտու վերականգնման նախագծին. Անի Սամսոնյան Դավիթ Տոնոյանն այցելել է զինվորական հոսպիտալ (ֆոտո) «Մի՛ բզբզացեք».Ռոստոմյանն արձագանքել է Օլիմպավանի վերաբերյալ ապատեղեկատվությանը Վթար Երեւանում. Nissan March-ը բախվել է ծառին եւ գազատար խողովակին. կա 4 վիրավոր Նախագահը Գյումրիում այցելել է դեկտեմբերի 7-ին ծնված նորածիններին (ֆոտո) Եղանակը Հայաստանում.ջերմաստիճանը բարձրանում է Լոռեցյանը, նրա վարորդն ու ակումբի նախագահը կալանավորվել են. նրանց մեղադրանք է առաջադրվել «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ, որի մեջ 4000 դոլար է եղել (ֆոտո) Գյումրիում դեկտեմբերի 7-ին լույս աշխարհ եկած նորածինների ծնողները նվերներ են ստացել ՀՀ նախագահից «Կարճ ասած հիմա ստեղ կլնեն՝ հողը կստանան».Փաշինյանը` ապրիլյանի մասնակիցների պապիկին Երեկ կյանքից հեռացել է իմ կյանքի ամենակարևոր մարդկանցից մեկը. Արայիկ Հարությունյան Երևանում թալանել են Ազգային ժողովի պատգամավորի Toyota-ն Փաշինյանը գյուղացուն առաջարկեց վերականգնել Колхоз-ները (տեսանյութ) Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 130 անգամ Երբ մարդն արդեն կարոտել չգիտի, փչանում են մարդկային հարաբերությունները. Անուշիկ Առաքելյան Արմեն Սարգսյանը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին Մարդ կա ստացել է տունը, վաճառել է. պետությունը պարտավորություն չունի նրա նկատմամբ. Փաշինյանը` գյուղացուն «Ռոման» գոլազուրկ ոչ ոքի խաղաց «Ինտերի» հետ (տեսանյութ, ֆոտո) Քաղաքացուն թույլ չտվեցին մոտենալ վարչապետ Փաշինյանին ու նամակ փոխանցել (տեսանյութ)
website by Sargssyan