Ինչո՞ւ է թանկացել մսամթերքը. «Աթենքից» պատասխան ստանալ չհաջողվեց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին շրջանում խմբագրությունում պարբերաբար բողոքներ են ստացվում, որ մսամթերք արտադրող «Աթենք» ընկերությունը մոտ 20 տոկոսով թանկացրել է իր արտադրանքը: 

«Փաստի» տեղեկություններով, դեռ ամիսներ առաջ այս կազմակերպությունը բարձրացրել է իրացման տոկոսները՝ ցույց տալով, որ վաճառակետերին ամենաբարձր բոնուս-տոկոսներն իրենք են տալիս: 

Ըստ տարբեր գնահատականների, դա ունի նպատակ՝ առավել խրախուսել խանութներին՝ առաջին հերթին վաճառել հենց «Աթենքի» ապրանքները:

Սակայն, ըստ ամենայնի, ընկերությունը չի կարողացել «տեղավորվել» նման հավել յալ ծախսերի մեջ և ստիպված է եղել թանկացնել իր ապրանքը, այսինքն՝ իրացման տոկոսները վճարել սպառողի հաշվին: Այս տեղեկությունների հետ կապված մեկնաբանություն ստանալու խնդրանքով դիմեցինք «Աթենք» ընկերությանը: 

Նախ՝ մեր զանգին պատասխանած աշխատակիցը, որը ներկայացավ որպես հանրային կապերի գծով մասնագետ, բայց անուն-ազգանունն այդպես էլ չասաց («դա կարևոր չէ»), նշեց, որ ինքն իրավասու չէ պատասխանել մեր հարցերին, իրենց պետը կգա աշխատանքի ու կզանգահարի մեզ: 

Երկու օր սպասեցինք, սակայն այդպես էլ չարձագանքեցին: Երեկ նորից զանգահարեցինք, պատասխանեց նույն աշխատակիցն ու ասաց, որ պետը աշխատանքի չի եկել, ու դարձյալ մեր հարցերին պատասխանել չեն կարող: 

Ցավում ենք, որ «Աթենքի» ներկայացուցիչների պարզաբանումն այդպես էլ ստանալ չհաջողվեց:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ջերմաստիճանը կբարձրանա, կայուն տեմպերով գնում ենք դեպի գարուն․ Գագիկ Սուրենյան Սաստիկ բքի պատճառով Սարավանի լեռնանացքը փակ է. Արթիկում, Աշոցքքում, Չայնիի եւ Չարենցավանի հատվածներում գետնաբուք է Լարսի ճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար. ռուսական կողմում կուտակված է 1000 բեռնատար Փշատավան գյուղում տնակն ամբողջությամբ այրվել է Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր «Վան» ֆուտբոլային ակումբը երկու նոր ֆուտբոլիստ ունի Կիեւում ձերբակալվել է «Անիսիմ» կեղծանվամբ քրեական հեղինակությունը Ֆրանսիայում շուրջ 7 հազար տուն հոսանքազրկվել է Դենիս փոթորկի պատճառով Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մասնակցել «Այո»-ի բրենդինգի բաց մրցույթին Մահացել է լուսանկարիչ Գերման Ավագյանը Հրդեհ՝ ավտոտեխսպասարկման կետում Իրանում տեղի է ունեցել երկրաշարժ 5.8 մագնիտուդ ուժգնությամբ Երևան-Մոսկվա չվերթը չի կայացել․ պատճառը ինքնաթիռի շարժիչի ոչ կայուն աշխատանքն է եղել ․ Քաղավիացիա Շատ կարճ ժամանակում շատերն անակնկալի են գալու. Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդու փաստաբանը Վերաքննիչ բողոք է ներկայացրել Սիսիան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն. Ճանապարհները Հայաստանում Հրդեհ՝ Տավուշի մարզում․ Այրվել է մոտ 400 քմ խաղողի այգի Փաստորեն, բանակցային պրոցեսը հետընթաց է ապրել. Վիտալի Բալասանյան Հովիկ Աբրահամյանը թոռնիկների հետ՝ Ծաղկաձորում․ նա լուսանկար է հրապարկել ՀՅԴ Գերագույն մարմինը երախտիքի երթ է իրականացրել դեպի Սիրիայի դեսպանատուն «Երազում էր արտադրել մի զենք, որից միայն մենք կունենանք». Մահացած լեյտենանտի հարազատները բացառում են ինքնասպանությունը
website by Sargssyan