Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը նշեց հիմնադրման 15-ամյակը (տեսանյութեր)

Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը դեկտեմբերի 5-6-ը նշեց հիմնադրման 15-ամյակը: Կարևոր հոբելյանի առիթով՝ ԲՈՒՀ-ը կազմակերպել էր միջազգային կոնֆերանս՝ «Կրթությունը 21-րդ դարում» թեմայով: Միջոցառմանը մասնակցում էին տարբեր երկրներից հրավիրված հյուրեր, նաև ԲՈՒՀ-ի առաջին ռեկտորը:

Ելույթով հանդես եկավ Գ․Վ․ Պլեխանովի ՌՏՀ Երևանի մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը․ «Եթե մենք՝ հայերս, և ռուսները գիտակցում ենք մեր քաղաքական շահերի ու նպատակների ընդհանրությունը, ապա չենք կարող և իրավունք չունենք թերագնահատել կրթության և գիտության ոլորտի կարևորությունը։ Դրա համար կարծում եմ՝ անհրաժեշտ է կրթական ծրագրերի շրջանակում հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին հաղորդել նոր որակ։ Նաև անհրաժեշտ է հզոր դինամիկա փոխանցել նոր ինտեգրացիոն գործընթացներին»,- ասաց Վարդանյանը։

Իր խոսքում՝ Գ․Վ․ Պլեխանովի ՌՏՀ Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը նկատեց՝ համալսարանը նպաստում է ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների սերտացմանն, այլև իրականացնում է հայրենադարձություն՝ կրթության միջոցով․ «Հայաստանի Երևանի մասնաճյուղն իր փոքր լուման է ներդնում այն մեծ ծրագրի մեջ, որը կոչվում է հայրենադարձություն։ Մենք իրականացնում ենք կրթության միջոցով հայրենադարձություն։ Կրթության շուկայում մեր առաջարկը եզակի է։ Որակյալ կրթությունը զուգակցում ենք հայրենիքում ապրելու, սովորելու, հայկական միջավայրին ինտեգրվելու բերկրանքով։ Շատ հաճախ շատերը չեն վերադառնում այնտեղ, որտեղից եկել են, մնում են հայրենիքում»,- նշեց Թամարա Վարդանյանը։ 

Տնօրենի խոսքով՝ ԲՈՒՀ-ն ունի ֆակուլտետ, որը տարածաշրջանում եզակի է, այն կոչվում է «Կիրառական մաթեմատիկան տնտեսության մեջ»։ 

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Սերգեյ Կոպիրկինն էլ իր ելույթում նշեց․ «Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը իր գոյության ընթացքում ներկայանում է որպես Հայաստանի առաջատար ուսումնական հաստատություններից մեկը` մատուցելով ինչպես միջին մասնագիտական կրթական ծառայություններ, այնպես էլ բարձրագույն կրթության: Համալսարանի դիպլոմը որակի բարձր չափանիշ է Հայաստանի ցանկացած անկյունում»,- ասաց դեսպանը:

Զոհված Լևոն Սևոյանը Վարդենիս քաղաքից էր Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել Հայտնի են 23 զոհված զինծառայողների անունները Ունենք հայրենակից, ով նռնակներով նետվել է թշնամու խրամատ ու ոչնչացրել նրանց՝ պայթեցնելով ինքն իրեն. Արայիկ Հարությունյան Ունենք 18-ամյա երիտասարդ, ով խոցել է հակառակորդի 9-ը զրահատեխնիկա ու շարունակում է իր ծառայությունը Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհվել է ևս 23 զինծառայող․ նրանց մեջ կամավորական կա Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կարևոր հայտարարություն է տարածել Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է կեղծ լուսանկարներ և տեսանյութեր տարածել ԱՀ ՄԻՊ-ը հրապարակել է սպանված քաղաքացիական անձանց տվյալները Արցախի համար հավաքագրվել է ավելի քան 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար Սիրիացի վարձկանը BBC-ին պատմել է, թե ինչպես են իրեն խաբեությամբ բերել հայերի դեմ կռվելու «Գևորգը մահացած հորեղբոր անունն էր կրում, սիրված էր բոլորի կողմից». Ծովազարդում սգում են Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է ադրբեջանական զոհերի մասին Ամուսինս, այո, Արցախում է․ Ո՛չ մեկնելուց ենք հարկ համարել գրել, ո՛չ էլ սպասել է, որ իրեն կանչեն․ Սիրուշո Տեսանյութ. «Ուղիղ մի սուտկա չարչարվել եմ, որ գամ, գնամ սահման». ՌԴ-ից կամավորները եկան Հայաստան Ադրբեջանական դիրքի գրավումը Լուսանկարներ՝ Մարտակերտից, որտեղ թշնամու հարվածից 3 խաղաղ բնակիչ է զոհվել ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է. Մարտերը կդադարեցվեն միայն մեկ դեպքում․ Ալիև Լեւոն Քոչարյանը սահմանին է
Ամուսինս, այո, Արցախում է․ Ո՛չ մեկնելուց ենք հարկ համարել գրել, ո՛չ էլ սպասել է, որ իրեն կանչեն․ Սիրուշո «Դա կանխամտածված ռազմական հանցագործություն է, որը կատարվել է Արցախի մայրաքաղաքի փողոցներում խաղաղ բնակիչների դեմ»․ Սերժ ... Քիմ Քարդաշյանն արխիվային լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով քույրերին նախքան պլաստիկ վիրահատությունները Ո՞վ է Ազատության արձանի բնորդուհին. դեմք, որը ոչ բոլորին է հայտնի Ուղիղ եթերների ժամանակ տեղի ունեցած ամենասկանդալային ու զավեշտալի դեպքերը Որ հիվանդություններն են սրվում կորոնավիրուսից բուժվելուց հետո Իրականություն, թե՞ պատրանք. այսպիսի տորթեր դուք հաստատ դեռ չեք տեսել Շուշաննա Թովմասյանը բալիկի ծննդին ընդառաջ մեկնել է ԱՄՆ Նորապսակ Արուս Տիգրանյանը ցույց է տվել իր ռոմանտիկ նախաճաշն ամուսնու հետ Միհրան Հարությունյանը և Մակտինա Բեբիան բաժանվել են
website by Sargssyan