Կա՞ մեկ ուրիշ երկիր, որտեղ այդքան ծանր ապրող մարդիկ իրենց բողոքները չեն ասում, որովհետև գիտեն՝ ժողովուրդն այլ խնդիրներ ունի. Արմեն Սարգսյան
ԲլոգՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են պատառիկներ նրա՝ 2018 թ.-ին, որպես նախագահ, և 1997-ին, որպես վարչապետ, պաշտոնավարելիս երկրաշարժի տարելիցի կապակցությամբ ունեցած ելույթներից:
1997 թ. ՀՀ վարչապետ Արմեն Սարգսյանը ասել է.
«Ամենադժվար պայմաններում մարդիկ ապրում են 7-8 տարի և տրտունջ չեն հանում: Ես չեմ պատկերացնում՝ կա՞ արդյոք աշխարհի վրա մեկ ուրիշ երկիր, որտեղ այդքան ծանր ապրող մարդիկ, փոքրագույն աշխատավարձեր ստացող, փայտե տնակներում ապրող մարդիկ, ձմեռները, երբ -20 աստիճան է դրսում, իրենց բողոքները չասեն, որովհետև գիտեն, որ ժողովուրդն այլ խնդիրներ ունի, գոյապայքարի մեջ է»:
2018 թ. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն նշել է.
«Այսօր ես Հայաստանի նախագահն եմ, սակայն քո մասին, Գյումրի՛, ես շարունակում եմ մտածել նախ և առաջ որպես հայ, որպես մարդ, ով լավ գիտի, թե ինչ է Գյումրին, ով է գյումրեցին»: