Ամփոփվել են «ԵԱՏՄ երկրներում էներգիայի արդյունավետության խթանման շրջանակ» տարածաշրջանային ծրագրի արդյունքները

Երևանում կայացած ավարտական աշխատաժողովի շրջանակում այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ամփոփվել են «Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգավորող շրջանակ» ՄԱԶԾ-ՌՏՀ տարածաշրջանային ծրագրի արդյունքները, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող, Ռուսաստանի Դաշնության և ՄԱԶԾ «Զարգացման տրաստային հիմնադրամի» կողմից ֆինանսավորվող երկամյա ծրագիրն ուղղված էր Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում, մասնավորապես՝ Հայաստանում, Ղրղզստանում, Ղազախստանում և Բելառուսում, էներգաարդյունավետության ազգային համակարգերի հզորացման միջոցով ջերմոցային գազերի արտանետումների նվազեցնելուն:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն իր ողջույնի խոսքում կարևորեց էներգաարդյունավետության խթանմանն ուղղված աշխատանքները, որոնք իրականացվել են ծրագրի շրջանակում՝ ընդգծելով դրանց անհրաժեշտությունը երկրի կայուն զարգացման համար: Նա ողջունեց «Էներգասպառող սարքերի էներգաարդյունավետության նկատմամբ պահանջներ» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի մշակման գործընթացում ծրագրի փորձագետների մասնակցությունն ու աջակցությունը՝ հատկապես կարևորելով նորմատիվաիրավական պահանջներին համապատասխանելու համար անհրաժեշտ ենթակառուցվածների, մասնավորապես լուսատեխնիկական լաբորատորիաների ստեղծումը:

Միջոցառման ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայացվեցին էներգաարդյունավետության խթանման հարցում պետական քաղաքականությունն ու հիմնական ծրագրերը, ինչպես նաև ՄԱԶԾ հետ համագործակցության հեռանկարային ուղղությունները: ՄԱԶԾ փորձագետների կողմից ներկայացվեց ԵԱՏՄ երկրներում էներգաարդյունավետության բարձրացման նորմատիվաիրավական դաշտի և մոնիտորինգի համակարգի վերլուծությունը:

«Ինչպես արդեն նշեց պարոն փոխնախարարը, դժվար է գերագնահատել էներգաարդյունավետության միջոցառումների կարևորությունը Եվրասիական տնտեսական միության երկրների համար: Էներգաարդյունավետությունը ոչ միայն հնարավորություն է տալիս կրճատել ջերմոցային գազերի մթնոլորտ արտանետումները, այն նպաստում է նաև այսպես կոչված էներգետիկ աղքատության նվազեցմանը, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի արդյունավետության աճին և ընդհանուր առմամբ՝ տնտեսության, արդյունավետության և մրցունակության բարելավմանը: Այս առումով էներգաարդյունավետությունը տարածաշրջանի երկրների զարգացման հիմնական պահուստներից մեկն է: Նախագիծը, որի մասին այսօր խոսում ենք, յուրահատուկ է: Այն տարածաշրջանային է: Սա մեր առաջին նախագիծն է, որն աշխատում է հենց Եվրասիական տնտեսական միության երկրների միջև փոխգործակցության ձևաչափով: Հայաստանը միության լիիրավ անդամ է, շատ առումներով երկրի տնտեսական զարգացման գործակիցները կապված են ԵԱՏՄ պարտավորությունների հետ՝ այն փոխգործակցության տրամաբանության հետ, որը գործում է միության կազմում: Սա հաշվի առնելով՝ մեզ համար շատ կարևոր էր տեսնել էներգաարդյունավետության ոլորտում համագործակցության ներուժը մասնավորապես ԵԱՏՄ շրջանակում», իր ելույթում նշեց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը:

ՄԱԶԾ հայաստանյան և ղրղզստանյան գրասենյակների ներկայացուցիչներն ամփոփեցին «Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգավորող շրջանակ» տարածաշրջանային ծրագրի արդյունքները՝ մանրամասնելով ծրագրի ընթացքում իրականացված աշխատանքներն ու ձեռքբերումները, այդ թվում՝ Երևանում և Բիշքեկում ստեղծված լուսաչափական լաբորատորիաների, անցկացված հանրային արշավների, մշակված նորմատիվաիրավական փաստաթղթերի արդյունքում ոլորտում նկատվող դրական զարգացումները:

«Այս նախագծում ամենակարևորը, ինչպես արդեն նշվեց, դրա տարածաշրջանային է լինելն է, նաև այն, որ ծրագիրն իրականացվել է ԵԱՏՄ շրջանակում: Սա հնարավորություն է տալիս փորձագետներին հավաքվել մեկ հարթակում, քննարկել առկա խնդիրներն և հետագա աշխատանքների համար միասնական կարգավորող շրջանակ մշակել: Շնորհակալ եմ ՄԱԶԾ-ի երևանյան գրասենյակին և Հայաստանի տեղական իշխանություններին աջակցության համար, որի շնորհիվ այս նախագիծը հաջողություն ունեցավ: Կցանկանայի, որ ծրագրի ընթացքում մշակված, հավաքագրված բոլոր նյութերը իսկապես պահպանվեն և օգտագործվեն ի նպաստ մեր եվրասիական ինտեգրացիոն միության և մասնավորապես ԵԱՏՄ անդամ երկրների զարգացմանը» ասաց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական Դմիտրի Ստեպանովը:

Աշխատաժողովի մասնակիցները քննարկեցին նաև ԵԱՏՄ երկրներում էներգախնայողության ներուժը, դրա խթանմանն ուղղված համագործակցության հեռանկարները, Հայաստանում էներգաարդյունավետ պետական գնումների ներդրումը ԵԱՏՄ Էներգաարդյունավետության տեխնիկական կանոնակարգի ընդունման համատեքստում, կանոնակարգի մարտահրավերներն ու հնարավորություններ, ինչպես նաև նորաբաց լուսատեխնիկական լաբորատորիաների ներուժը՝ պետության, մասնավոր հատվածի և սպառողների համար ստեղծած հնարավորությունների համատեքստում:

Հովունի գյուղի ճանապարհին Lexus-ը շրջվել է. վարորդին դուրս են բերել մեքենայից Ապարանի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք, հրդեհ է բռնկվել Համայնքի ղեկավարի տեղակալը AKM տեսակի ինքնաձիգով ժամանել է ոստիկանության Մարտունու բաժին (ֆոտո) Ավելի քան 70 մարդ է տուժել Բեյրութում անկարգությունների հետեւանքով․ ԶԼՄ Խոշոր վթար Արագածոտնում. Nissan March-ը դեռեւս անհայտ հանգամանքներում գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր (ֆոտո) Գործազրկության մակարդակն աճել է՝ հավասարվելով 2011թ․ մակարդակին. Արա Գալոյան 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագիրը շարունակվելու է. 2020-ին կկառուցվի նոր շենք «Քանի որ մի քիչ սեւ եմ, չէին հասկացել, որ հայ եմ». «ԼՂՀ փախստականների միություն» ՀԿ նախագահ Մերձավոր Արեւելքում իրավիճակը ԱՄՆ-ի «մեծամտության» անմիջական հետեւանքն է․ Զարիֆ ԻԴԵԱԼական Արթիկ. Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է Այսօր համոզվեցի, որ գյուղատնտեսությունը ՀՀ-ում կարող է լինել շահութաբեր բիզնես. Դրա համար պետք է 3 բան. Փաշինյան Իրավապահ մարմինները հնարավոր ամեն բան անում են Կուտոյանի մահվան հանգամանքները պարզելու համար. ԱԽ քարտուղար Արփա Սեաւն թունելով երեկվանից Կեչուտի ջրամբարի, նաեւ Եղեգիս գետի ջուրը տեղափոխվում է Սեւանա լիճ. Վարազդատ Կարապետյան Հայաստան - Մոլդովա՝ 5։1 Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը վերադարձել է Չինաստանի մեծ շրջագայությունից Սուլշեր. Կարող ենք հաղթել «Լիվերպուլին» Կառավարությունն ամեն ինչ կանի Կուտոյանի մահվան հանգամանքները բացահայտելու համար. վարչապետի աշխատակազմ Դեկտեմբերի վերջին Կուտոյանը իր ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել պատին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Զինված ուժերը համալրվել են մեծաքանակ սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով. ՀՀ ՊՆ Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին ժամը 18:00-ին
website by Sargssyan