Բյուրեղավանում ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է (տեսանյութ)
ՀասարակությունՀունվարի 1-ին, ժամը 19:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բյուրեղավան քաղաքի Հարոյան փողոցի թիվ 31 շինության մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մ) և բռնկվել:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը տուժածները՝ Արտյոմ Կ.-ն (ծնված 2001 թ.) և Անդրանիկ Հ.-ն (ծնված 2002 թ.), քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Աբովյանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:58-ին, մարվել՝ 20:13-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենան: