ԱՄՆ-ը պատժամիջոցներ է մտցրել Կուբայի պաշտպանության նախարարի դեմ

ԱՄՆ Պետդեպարտամենտը պատժամիջոցներ է մտցրել Կուբայի պաշտպանության նախարար Լեոպոլդո Սինտրու Ֆրիասի դեմ մարդու իրավունքների ենթադրվող խախտումների եւ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին աջակցելու պատճառով։ Այս մասին պաշտոնական հայտարարությունում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Ֆրիասի եւ նրա երեխաների՝ Դեբորա Սինտրա Գոնսալեսի եւ Լեոպոլդո Սինտրա Գոնսալեսի համար այժմ մուտքը Միացյալ Նահանգներ արգելված է, տեղեկացնում է «Գոլոս Ամերիկի»-ն։

Վերջին ժամանակներս ԱՄՆ-ը մի քանի անգամ սահմանափակիչ միջոցներ է մտցրել Կուբայի դեմ նույն ձեւակերպմամբ. մարդու իրավունքների խախտումներ Կուբայում եւ Հավանայի կողմից աջակցություն Վենեսուելայում Նիկոլաս Մադուրոյի ռեժիմին։

Այսպես, օրինակ, 2019 թվականի հոկտեմբերին ԱՄՆ առեւտրի նախարարության հայտարարությունում նշվում էր, որ մտցված պատժամիջոցները կսահմանափակեն առեւտրային ինքնաթիռների օգտագործման Կուբայի հնարավորությունները՝ կուբայական պետական ընկերություններին լիզինգով տրված օդանավերի գործող արտոնագրերը հետ կանչելու օգնությամբ։

Կարգելվեն նաեւ հետագա գործարքները Հավանայի հետ։ Բացի այդ, հոկտեմբերին ԱՄՆ-ը ընդլայնել էր նաեւ պատժամիջոցների ցուցակները Կուբա մատակարարվող ապրանքների համար՝ դրանցում ավելացնելով ամերիկյան արտադրության կոմպլեկտավորողները։

 

Սպանդարյան կայարանից գողացել են գնացքի ռելսերի ամրակներ Նիկոլ Փաշինյանը և Ստեֆ Բլոկը քննարկել են հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացման հեռանկարները Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է ԵՄ բարձրաստիճան պատվիրակությանը Նիկոլ Փաշինյանը և Ստեֆ Բլոկը քննարկել են հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացման հեռանկարները Պուտինն առաջարկել է ՄԱԿ հիմնադիրների գագաթաժողով անցկացնել 26 ամյա վիրաբույժի 1000-ից ավել վիրահատությունները Այսօր ԿԲ-ն շուկայից 5 միլիոն դոլարի գնում է իրականացրել․ Նիկոլ Փաշինյան Ոստիկանությունը «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակածի հետ բանակցություններ վարելու տեսանյութ է հրապարակել Ձեր ցանածն է, դուք էլ հնձեք. Արմեն Աշոտյան Միջին տարիքի տղամարդը Կիեւյան կամրջից իրեն ցած է նետել Ներխուժած անձն ինքն իր ոտքով նստել է ոստիկանական մեքենան (տեսանյութ) Եղանակը Հայաստանում. գիշերային ձյուն Հայաստանը նպատակ ունի խորացնել ԵՄ-ի հետ հարաբերությունները. ԱԳՆ ղեկավար Կրակոցներ Էրեբունի պլազայում (լուսանկարներ) Արցախում փոքր ՀԷԿ-երի հետ կապված վիճակը մտահոգիչ է․ Գրիգորի Սահակյան ՈՒՂԻՂ․ Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը Ողբերգական վթար Ստեփանակերտում. վթարի պատճառը վարորդի առողջական վիճակի կտրուկ վատթարացումն է եղել Այսպես է լինում, երբ կովերի համար բարենպաստ պայմանների ստեղծումն ավելի ես կարևորում, քան մամուլի ազատությունը․ Աշոտյան 4 օր ոչ աշխատանքային կլինի. հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի փետրվարի 1 Չինական կորոնավիրուսը սպանել է 17 մարդու եւ անցել ԱՄՆ, Ուհան քաղաքը փակ է. վերջին նորություններ
website by Sargssyan