Առողջ լինելու համար պետք է օրական 10.000 քայլ անել. սու՞տ, թե՞ ճշմարտություն
LifestyleԱռողջ ապրելակերպի վերաբերյակ մասնագետների խորհուրդներն այսօր մեծ պահանջարկ ունեն: Առողջ լինելը մոդայիկ է, իսկ այնտեղ, որտեղ մոդան է, կան շատ մմիֆեր, սխալմունքներ, հաճախ նաև բացահայտ խաբեություն:
Փորձենք բացահայտել ամենատարածված տեսակետներից մեկը՝ 10.000 քայլի առեղծվաղը: Դա ճշմարտությու՞ն է, թե՞ պարզապես միֆ:
Մեզանից շատերը հաշվում են՝ որքան քայլ են արել օրվա մեջ: Դա անում են խելացի ժամանացույցների, քայլահաշվիչների, սմարթֆոնների օգնությամբ: Մենք ուրախանում ենք, երբ հասնում ենք օրական 10.000 քայլի: Չէ որ դա այնքան կարևոր է: Եվ շատ ենք տխրում, երբ համապատասխան քանակությամբ քայլ արած չենք լինում օրվա մեջ:
Եկեք հասկանանք՝ որտեղից է եկել այդ թիվը՝ 10.000-ը: Արդյո՞ք մեզ չեն խաբում, թեկուզ նրա համար, որ վաճառեն իրենց սարքավորումները: Իսկ միգուցե մենք ինքնե՞րս ենք մեզ խաբում, որպեսզի առողջ ապրելակերպի իզյուզիա ստեղծենք:
Այս թիվն այնքան հայտնի է, որ տրամաբանական է, որ այն ի հայտ է եկել երկար տարիների ուսումնասիրությունների արդյունքում, երբ գիտնականները գլուխ էին ջարդում այն հարցի շուրջ՝ որքան քայլն է օրվա մեջ օպտիմալ առողջ ապրելակերպի համար՝ 8.000, 10.000 կամ միգուցե 12.000:
Իրականությունը փոքր-ինչ այլ է: Կախարդական թիվը՝ «10.000»-ը, ծնվել է 1964 թվականին Տոկիոյում Օլիմպիական խաղերից առաջ: Այն կապված է մարքեթինգային արշավի հետ: Մի ճապոնական ընկերություն սկսեց վաճառել քայլահաշվիչ՝ «Մանպո-կեյ»: «Ման» նշանակում է «10.000», «պո»՝ քայլեր, իսկ «կեյ»՝ հաշվիչ:
Այս սարքը շատ հայտնի դարձավ, և 10.000 թիվը մնաց մարդկանց գլխում:
Դրանից հետո ուսումնասիրություններ են կատարվել և պարզվել է, որ որքան շատ քայլես, այնքան լավ: